Սև ոսկին Ադրբեջանի համար կորցնում է փայլը
29 Հոկտեմբեր 2020
Ադրբեջանի տնտեսությունը, որը հիմնված է նավթարդյունաբերության վրա, այսօր անկման միտումներ է գրանցում։ Երկրի տնտեսությունն այժմ տեղապտույտ է տալիս դիվերսիֆիկացված չլինելու պատճառով։ Հատկապես վերջին տասը տարվա ընթացքում տնտեսությունը շատ դանդաղ է աճել։ Պաշտոնական վիճակագրական տվյալները վկայում են, որ մինչև 2008 թվականը տնտեսությունն աճել է բարձր տեմպերով, իսկ դրանից հետո աճը կտրուկ դանդաղել է։ Ամենամեծ անկումը գրանցվել է 2016-ին՝ 3․1 %։ Այժմ 2․2 % է։ Ըստ արժույթի միջազգային հիմնադրամի 2020 թվականը Ադրբեջանը կփակի 4% անկմամբ։
Զանգեզուր TV-ին թեմայի շուրջ զրուցել է տնտեսագետներ Թադեւոս Ավետիսյանի ( ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող) եւ Սուրեն Պարսյանի (ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու) հետ:
Մանրամասները՝ տեսանյութում