Ո՛չ բանակը, ո՛չ ներքին զորքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած ղեկավարին չի հետևելու․ Իշխան Սաղաթելյան
11 Նոյեմբեր 2020 Մի քանի ժամվա ընթացքում ո՛չ բանակը, ո՛չ ներքին զորքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած, թուրքի դեմը կզած ղեկավարին չի հետևելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը 17 կուսկացությունների հրավիրած հանրահավաքի մեկնարկին՝ երբ ոստիկանական ուժերը փորձում էին ցրել ցուցարարներին։Փաշինյանի լուծումը ընդունելի է միայն Ադրբեջանի համար՝ նշեց նա՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը 2 ու կես տարի ասում էր՝ ես պետք է գտնեմ լուծում, որն ընդունելի լինի Արցախի ժողվորդի, Հայաստանի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։

«Սա կուսակցական պայքար չէ, սա իշխանության համար պայքար չէ, սա երկիրը փրկելու ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական անձանց զինել է պրովոկացիաներ անելու, երկրում քաղաքացիական բախումներ հրահրելու համար։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի ընդունակ է այսքան զոհերից, կորուստներից հետո իր դավաճանական գործունեությունը Երևանում շարունակելու համար։ Դրա համար խնդրում եմ մեր քաղաքացիներին սադրանքների չտրվել»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ մենք զիջելու հայրենիք չունենք, իսկ հայրենիք զիջած ղեկավարը պետք է հեռանա, որպեսզի փրկենք մեր երկիրը։
«Մենք կապիտուլյացիան չենք ընդունելու։ Մենք մեր երկիրը չենք զիջելու։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ Արցախը մեր ամենամեծ ձեռքբերումն է եղել, հայ ժողովրդի հպարտության ու արժանապատվության հարցն է եղել, մենք մեր ինքնասիրությունն ու արժանապատվությունը չենք զիջելու»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։
Որպեսզի Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, պետք է ձերբակալի ողջ հայ ժողովրդին, ուրիշ տարբերակ չունի. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ։
Նա ասաց, որ որոշում են կայացրել ձերբակալելու Հայաստանի շուրջ 20 կուսակցությունների ղեկավարներին։ Նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալի ողջ հայ ժողովրդին, որպեսզի կարողանա մնալ իր իշխանությանը, ուրիշ տարբերակ չունի։
«Ինքը պետք է գնա, հեռանա, որպեսզի փրկենք Արցախը։ Հասկացե՛ք, սա ազգային ազատագրական պայքար է։ Նիկոլն իրավունք չունի մնալու իշխանության և հենց այսօր պետք է հեռանա, և վե՛րջ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Հանրահավաքի մասնակիցները վանկարկում էին՝ «Նիկոլ, դավաճան»։
Նշենք, որ զուգահեռ բերման են ենթարկվում ՀՅԴ և նաև մյուս կուսակցությունների անդամ ցուցարարները։
Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ․
https://youtu.be/nACCDnmBmb8