Գեղամ Մանուկյանն ազատ արձակվեց
13 Նոյեմբեր 2020
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանին:
Նշենք, որ վերջին երկու օրերին հանրահավաքների վայրերից և իրենց գրասենյակներից բերման են ենթարկվել մոտ 100 ակտիվիստ, ավելի քան 10-ը այս պահին ձերբակալված են։ Ընդդիմադիրները կարծում են, որ իշխանությունները նման կերպ համալրում են քաղբանտարկյալների թիվը․ այլակարծության և խոսքի ազատության դեմ ռեպրեսիվ պայքար է սկսվել ռազմական դրության պայմաններում: