Բոլորիդ կոչ եմ անում միանալ այս պահին Ազատության հրապարակում հավաքված արժանապատիվ ժողովրդին. Իշխան Սաղաթելյան
13 Նոյեմբեր 2020
Ինձ մեր հանրահավաքից րոպեներ առաջ հրավիրել են ՀՔԾ։ Ես ուղևորվում եմ այնտեղ։ Բոլորիդ կոչ եմ անում միանալ այս պահին Ազատության հրապարակում հավաքված արժանապատիվ ժողովրդին։
Իմ կամ իմ գործընկերներին ձերբակալելը չպետք է հիմա մեզ հուզի։ Հիմա բոլորիդ համար նշանակություն ունի միայն Հայրենիքի ապագան։
Հետևաբար, բոլորս՝ դեպի Ազատության հրապարակ։ Այս պայքարը հայ ժողովրդի ապրելու միակ շանսն է:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան