Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքից հետո մեկնարկեց երթը դեպի դատախազություն
16 Նոյեմբեր 2020
Այսօր նոյեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրպարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո մեկնարկեց երթը Երեւանի փողոցներով: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն եւ հարեւանությամբ գտնվող ԱԳ նախարարություն:
17 կուսակցությունների ներկայացուցիչները կոչ արեցին դատախազությանը անհապաղ գործընթաց սկսել Հայաստանի եւ Արցախի տարածքային ամբողջականությունն ու ապահովությունը վտանգի ենթարկած Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
Հայտարարվեց, որ վաղը նոյեմբերի 17-ին կսպասեն Ազգային ժողովի նիստի ավարտին եւ ըստ այդմ հետագա անելիքների մասին կհայտարարեն նոյեմբերի 18-ին ժամը 18:00-ին կայանալիք հանրահավաքին: