ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Աթոռը պահելու բարոյական իրաւունքը

22 Դեկտեմբեր 2020

Հայկական իրականութեանը (ամենալայն իմաստով՝ Հայաստան, Արցախ, Սփիւռք) յուզող թիւ մէկ հարցը շարունակում է մնալ այն, որ ՀՀ գործող իշխանութիւնները եւ, մասնաւորապէս, վարչապետի աթոռն զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինեանը աթոռը պահելու բարոյական իրաւունք ունեն/ունի՞, թէ՞ ոչ:

Որոշակիօրէն մեր այսօրւայ իրականութիւնից ելնելով պատասխանը մէկն է. ո՛չ: Միանշանակ ո՛չ:

Միգուցէ ոմանց մօտ հարց առաջանայ, թէ ինչո՞ւ: Պատասխանը դարձեալ մէկն է եւ միանշանակ. գործող իշխանութիւնները բառի ամենաբուն իմաստով տապալել են պետական կառավարման առանց բացառութեան բոլոր ոլորտները, ինչի արդիւնքում էլ մենք աներեւակայելի եւ ճակատագրական ձախողումների, բացթողումների աւերածութիւնների եւ կորուստների ականատեսն ենք եղել, որոնց մարմնաւորումն ու խտացումը 44-օրեայ պատերազմն ու դրա արդիւնքում մեզ պատուհասած աղէտն է:

Յաջորդ հարցը. Իսկ Փաշինեանի հրաժարականով կը վերանա՞ն արդեօք այդ բոլորը: Պատասխանը դարձեալ յստակ է. բնականաբար այդ բոլորն անհնար է վերացնել մէկ օրւայ, մէկ շաբաթւայ, մէկ ամսւայ կամ էլ մէկ տարւայ ընթացքում: Դրա համար մի քանի տարի/եթէ չասենք մի ամբողջ տասնամեակ/, իմաստնութիւն, համախմբւածութիւն, քրտնաջան աշխատանք եւ երկաթէ կամք կը պահանջւի:

Այս համատեքստում խնդիրն այն է, որ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի՝ պաշտօնում մնալու ամէն մի րոպէն, ժամը եւ օրը, նրա կայացրած որոշումները, արտասանած եւ արտաբերած իւրաքանչիւր բառը կամ խօսքը նորանոր մարտահրաւէրներ եւ խնդիրներ է առաջացնում Հայաստանի, Արցախի եւ հայութեան համար:

Փաստը մնում է փաստ. Նիկոլ Փաշինեանն այլեւս չի ընկալւում հայկական իրականութեան գրեթէ ճնշիչ մեծամասնութեան կողմից: Նրա քայլերն ու գործողութիւնները, արտայայտած մտքերն ու ելոյթները, սոցցանցերում գրառումները, անկախ բովանդակութիւնից եւ արժէքից կրքեր են բորբոքում՝ հանրութեան կողմից ընկալւելով որպէս վիրաւորանք եւ անարգանք՝ առաջինը մեր հազարաւոր զոհերի յիշատակին, իսկ յետոյ, նաեւ, մարդկային արժանապատւութեան եւ բարոյականութեան նկատմամբ:

Մեր հասարակութիւնը բզկտւած եւ ջլատւած է այնպէս, ինչպէս մեր քարտէզը: Բեւեռացւածութեան աստիճանը հատել է թոյլատրելի սահմանը, իսկ նման պայմաններում առողջ քննարկման եւ երկխօսութեան, միասնականութեան, համերաշխութեան, համատեղ ուժերով ոտքի կանգնելու, ապագայի նոր տեսլական ուրւագծելու մասին բոլոր կոչերը անիմաստ եւ բովանդակազուրկ են հնչում:

Մի բան պարզ է եւ յստակ. հասարակութեանը չի կարող համախմբել, ղեկավարել եւ դէպի ապագայ առաջնորդել նա, ով դարձել է պարտութեան եւ ազգային նւաստացման խորհրդանիշը եւ մարմնաւորողը, իսկ Նիկոլ Փաշինեանը հասարակութեան կողմից ճիշտ ու ճիշտ այդպէս է ընկալւում:

Եւ ցաւօք, հէնց այս փաստին է, որ բացարձակապէս անհաղորդ է գործող վարչապետը: Նա վաղուց է կորցրել խնդիրներին տրամաբանօրէն մօտենալու եւ իրականութիւնը ճիշտ ընկալելու ունակութիւնը (եթէ, իհարկէ, ունեցել է նման ունակութիւն ընդհանրապէս), այլապէս կը հասկանար այս երկուսուկէս տարւայ եւ, յատկապէս, վերջին ութսուն եւ մի քանի օրւայ ընթացքում իր թոյլ տւած ճակատագրական սխալները եւ անյապաղ հրաժարական կը ներկայացնէր՝ նպաստելով կրքերի որոշակի հանդարտեցմանը, հասարակութեանը անկումային վիճակից դուրս բերմանը եւ վաղւայ օրւայ նկատմամբ յոյսի ներշնչմանը, ինչպէս նաեւ ազգային համերաշխութեան վերականգնման խիստ կենսական եւ կարեւոր գործին:

Սա, իհարկէ, առաջին հերթին պարկեշտութեան, մարդկային եւ բարոյական բարձր յատկանիշերի խնդիր է, որը, ցաւօք, իսպառ բացակայում է Նիկոլ Փաշինեանի եւ նրա քաղաքական թիմի մօտ: Այլապէս հէնց իրենք առաջինը կը փորձէին անկեղծ պատասխանել այս հարցին. ունե՞ն արդեօք աթոռը պահելու բարոյական իրաւունք, թէ՞ ոչ:


ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Վանգուվըրի մէջ արժանավայել կերպով նշու

Ուրբաթ, 6 մարտ 2026-ին, երեկոյեան ժամը 7-ին, Վանգուվըրի Հայ կեդրոնի «Լազարեան»

09 Մարտ 2026
Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցաւ Գան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ուրբաթ՝ մարտ 6-ին, Վանքուվըրի մէջ

07 Մարտ 2026
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ փետրուար 26-էն ի վեր կը գտնուի

07 Մարտ 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company