ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Լիբանանահայ Երիտասարդութիւնն Ու Ուսանողութիւնը Կը Միանան Համազգային Դիմադրութեան Շարժումին Եւ Իրենց Ո՛չ-ը Կ՛ըսեն Հայաստանի Թրքացումին Եւ Յաւելեալ Զիջումներու Հաւանականութեան Դէմ

10 Նոյեմբեր 2021

9 նոյեմբերի 2020-ի եռակողմ յայտարարութեան միամեակին առիթով եւ զօրակցելով Հայաստանի մէջ սկիզբ առած Դիմադրութեան շարժումին, ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան եւ Զաւարեան ուսանողական միութեան կազմակերպութեամբ երէկ երեկոյեան Լիբանանի մէջ Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցաւ բողոքի լուռ նստացոյց մը:

Ցուցարարներուն անունով խօսք առաւ Կալի Տէքերմենճեան, որ յայտնեց, թէ աւելի քան հարիւր տարիներ առաջ, Օսմանեան կայսրութիւնը` գինովցած Մեծն Թուրան մը ստեղծելու երազանքով, կազմակերպած է եւ ի գործ դրած մարդկութեան դէմ կատարուած մեծագոյն ոճիրներէն Հայոց ցեղասպանութիւնը:

«Այսօր, դար մը ետք, օսմանեան համաթրքական եւ համաթուրանական ցեղամոլ եւ ծայրայեղ գաղափարախօսութիւնները ստացած են աւելի շեշտակի եւ վտանգաւոր բնոյթ, անոնք սկսած են կեանքի կոչուիլ յատկապէս Թուրքիոյ եւ ընդհանրապէս Ազրպէյճանի կողմէ:

Հետեւաբար, Կովկասի մէջ կը կազմուի թուրանական դաշնակցութիւն մը` ծաւալապաշտական եւ ռազմավարական հեռանկարներով` ուղղակի սպառնալով Հայաստանի Հանրապետութեան գոյութեան», ըսաւ ան` աւելցնելով, որ այս բոլորին զուգահեռ, Հայաստանը կը շարունակէ մնալ անորոշ եւ անկայուն վիճակի մէջ:

Ան խստիւ քննադատեց Հայաստանի իշխանութիւններուն որդեգրած ապազգային ընթացքը` միակողմանի զիջումներով, կարծեցեալ խաղաղութեան մը հասնելու ակնկալութեամբ, եւ նկատել տուաւ, որ մէկ կողմէ Ազրպէյճան հետեւողական կերպով Հայաստանի հողային ամբողջականութիւնը հարցականի տակ կը դնէ, քմահաճ պայմաններ կը պարտադրէ եւ կը հատէ անոր ինքնիշխան սահմանները` ոտք դնելով հայկական հողերու վրայ, իսկ միւս կողմէ ցեղասպան Թուրքիա «բարի դրացնութեան» ձեռք կ՛երկարէ եւ դրական ազդանշաններ կը ստանայ Հայաստանի իշխանութիւններէն:

«Այսօր վտանգուած են Պատմական Հայաստանէն մեզի մնացած կտոր մը հայրենիքի անկախութիւնը, գերիշխանութիւնն ու հողային ամբողջականութիւնը: Հետեւաբար, այսօր մենք, հայ ժողովուրդէն գաղտնի` նոյեմբերեան եռակողմ յայտարարութեան ստորագրութեան միամեակին, գիտակցելով բոլոր յիշեալ սպառնալիքներուն, ներառեալ Սիւնիքի եւ Արցախի կորուստի վտանգներուն, իբրեւ լիբանանահայ երիտասարդներ եւ ուսանողներ, հաւաքուած ենք հո՛ս` Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան դիմաց, բողոքի ձա՛յն բարձրացնելու, աւելին` յայտարարելու, թէ մենք կը դիմադրե՛նք եւ կը մերժե՛նք համակերպիլ ստեղծուած ներկայ իրավիճակին, կը մերժե՛նք Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններու վարած պառակտող եւ պետականակործան քաղաքականութիւնը», շեշտեց ան:

Ցուցարար երիտասարդները Հայաստանի իշխանութիւններէն պահանջեցին.

ա.- Քաջութիւնը ունենալ Ո՛Չ ըսելու, երբ ՈՉ-ը ի շահ հայրենիքին է:

բ.- Հայրենիքի գոյութիւնը վտանգող եւ ապագան վճռող հարցերը քննարկել եւ լուծել համազգային խորհրդակցութեամբ եւ ոչ կառավարական մակարդակով: Հետեւաբար` զերծ մնալ գաղտնի` պարտուողական եւ յանձնուողական համաձայնագիրներ ստորագրելէ:

գ.- Տէր կանգնիլ մասնատուած Արցախին ու արցախահայութեան, անոր հողային ամբողջականութեան եւ անկախութեան:

դ.- Չզիջիլ Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման հետապնդումի սրբազան աշխատանքէն:

ե. Ամէն գնով պահպանել Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը, գերիշխանութիւնն ու հողային ամբողջականութիւնը:

«Մեր բոլորին հաւաքական պատասխանատուութիւնն է մատնանշել եւ ուղղել սխալը, գերզգուշութեամբ եւ ուղղամտութեամբ մօտենալ հայրենիքի լինելութեան առնչուած հարցերուն, եւ վերջապէս` համազգայի՛ն մակարդակով որդեգրել ճակատագրական որոշումները», եզրափակեց ան:

Ցուցարար երիտասարդներուն խօսքը արտասանելէ ետք, անոնք «Դիմադրութիւն» գրուած պաստառը ամրացուցին դեսպանատան դարպասին վրայ:

Նստացոյցին ընթացքին շողարձակումով ցուցադրուեցան կարգախօսներ, որոնք Դիմադրութեան նշանակին կողքին յստակօրէն արտայայտեցին լիբանանահայ երիտասարդութեան տեսակէտն ու կեցուածքը` Հայաստանի թրքացումն ու Արցախի զիջումը մերժելու, Սիւնիքը հայրենիք չնկատելու եւ Թուրքիոյ նախապայմաններուն ընդառաջելու Հայաստանի իշխանութեան ընթացքին վերջ տալու, պարտուողական ոգին եւ հայրենիքին դէմ դաւաճանութիւնը կտրականապէս մերժելու իմաստով:

Նոյն կարգախօսներով պաստառներով նստացոյց կատարած եւ ռազմագերիներու ու զոհերու աճիւններու հայրենադարձութիւնը պահանջող երիտասարդներուն ուշադրութենէն չվրիպեցան նաեւ 44-օրեայ պատերազմին նահատակները, որոնց յիշատակին անոնք մոմավառութիւն կատարեցին` արցախեան Բ. պատերազմի խորհրդանիշ դարձած նահատակ Ալպերթ Յովհաննիսեանի գծանկարին դիմաց:

Դեսպանատան պատին վրայ շողարձակումով ցուցադրուեցան նաեւ պատերազմի բոլոր նահատակներուն անունները, ինչպէս նաեւ նահատակներուն լուսանկարները:

Ցուցարար երիտասարդները գիշերեցին դեսպանատան դիմաց, իսկ այսօր առաւօտեան անոնցմէ պատուիրակութիւն մը Լիբանանի մէջ Հայաստանի դեսպանին պիտի յանձնէ բողոքագիր մը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Հ.Յ.Դ. Ար

Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ

01 Մարտ 2026
Համազգային դիմադրությունը պետք է արթնա

1988-ին Արցախի ժողովրդի օրինական պահանջին՝ Ադրբեջանի պատասխանը եղավ բռնություն

28 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խ

Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչո

28 Փետրվար 2026
Հայ Դատը հայց է ներկայացրել Կալիֆոռնիա

ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) վարչարար Մեհմեթ Օզը

28 Փետրվար 2026
Առաջին նախագահի հետ այդ հարցում համամի

Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. սա իրոք ազգի փրկության խնդիր է և

28 Փետրվար 2026
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զ

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական

27 Փետրվար 2026
Ամփոփուեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի

18 Փետրուար 2026ին, Երեւանի մէջ, կայացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեա

27 Փետրվար 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամ

27 Փետրվար 2026
Ազատության համար պայքարի ձայնը երբեք չ

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ազգային արժեքների, եկեղեցու և հայրենաս

27 Փետրվար 2026
Խմբագրական. Չփակելո՛ւ Համար Արցախի Էջը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ երէկ նշուեցաւ Արցախի ազատամար

27 Փետրվար 2026
Լիբանանի մէջ տեղի ունեցաւ Արցախի ազատա

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, հինգշաբթի, 26 փետրուար 2026

27 Փետրվար 2026
ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութենէն 6 ն

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երէկ` հինգշաբթի, 26 փետրուար

27 Փետրվար 2026
Փլուզուող աշխարհակարգը եւ մեր դիմադրող

Մարկ Քարնի Տաւոսի մէջ տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի (Worl

27 Փետրվար 2026
«Խաղաղութեան» Խեղւած «Բրենդը»…

ՀՅԴ վաստակաշատ գործիչ, Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը ժաման

26 Փետրվար 2026
Նայեք ձեր թողած հետագծին և հետո համարձ

Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակ

26 Փետրվար 2026
Հանդիսավոր միջոցառում նվիրված Ռոպեր

Փետրվարի 25-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հ

26 Փետրվար 2026
Հայ դատի աշխատանքների հիմնական խոչընդո

ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի շրջանակներում Հայ

26 Փետրվար 2026
Խաղաղութեան խորհուրդը՝ Թրամփին ՄԱԿ-ը

«Խաղաղութիւնը ուժով կարելի չէ պարտադրել։ Միայն հասկացողութեամբ կարելի է ձեռք ձ

26 Փետրվար 2026
Արցախեան շարժման 38-ամեակ. արցախահայու

Արցախի հայաթափումը եւ անոր բռնագաղթը բնականաբար իրենց ծանր անդրադարձը ունեցան

25 Փետրվար 2026
Թուրքիան պատրաստ է դիմել ցանկացած միջո

Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը բացահայտում են նրա ց

25 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company