ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ի՞նչու հայրենի մեր ժողովուրդը Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը չի վստահում իր լիարժէք քւէն

17 Դեկտեմբեր 2018

ԻՎԷԹ ԴԱՆԻէԼԵԱՆ

Աւարտւեցին Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրութիւնները, թողնելով հարցեր և հարցեր՝ մեզ, սփիւռքում ապրողներիս մօտ, որ առօրեայ լուրերով կապւած ենք Հայաստանի և Արցախի հետ,և խանդավառւում ենք ամենափոքր ձեռքբերումով , տխրում՝ ամենափոքր ձախողումից: Հիմնական հարցը որ առաջանում է՝ ի՞նչու հայրենի մեր ժողովուրդը Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը չի վստահում իր լիարժէք քւէն:

Ի՞նչու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծրագրերը և գործելաոճը դժվար են ընկալւում Հայաստանի մեր ժողովրդի կողմից:

Սփիւռքում ապրողիս համար դա տարիների հարց է, քանի որ հաւատում եմ մեր համահայկական օրակարգին ու դրա իրականցմանը:

Ի՞նչու հայրենի մեր ժողովուրդը քւէն չի տալիս մի կուսակցութեան՝ որը դար առաջ հիմնւել է Եւրոպայոում, Ամերիկայում, Մոսկվայում, Թիֆլիսում… Կրթւած և ինտելեկտուալ մի սերունդի կողմից, որն իր անջնջելի և պայծառ հետքն է թողել մեր նորագոյն պատմութեան մէջ:

Այդ սերունդը, թողնելով իր բարւօք կեանքը Կովկասում եւ արտասահմանում եկաւ Հայաստան, կազմակերպեց ժողովրդին, փոխեց նրա ընկճւած և ստրկացած հոգեբանութիւնը, տալով հային պահանջատէր և պայքարող կերպար, և իր ֆիդայական, աւելի քան երեսուն տարւայ, փորձն ու մարդուժը հիմք դարձրեց Առաջին Հանրապետութեան պայքարի յաջողութեան գործում: Հայկական պետութիւն հիմնւեց: Մեր ազգը ունեցաւ միջազգային ատեաններում ներկայացող երկիր և ռամիկ ժողովուրդը դարձաւ արժանապատիւ հայ քաղաքացի:
Հարց է’ ի՞նչու Հայաստանի ժողովուրդը արժանաւոյն չի գնահատում այդ:

Ի՞նչու բացարձակ քւէն չի տալիս մի կուսակցութեան, որ խորհրդային տարիներին, Հայաստանից կտրւած և Հայաստանի հետ հաղորդակցական կապի բացակայութեան պայմաններում, սփիւռքի տարբեր երկրներում, տարբեր օրէնքների և վարչակարգերի ներքոյ ապրող հայորդիներին տէր կանգնեց, կազմակերպեց հայկական գաղթօջախները: Կազմակերպեց և ապահովեց նրանց անվտանգութիւնը՝ Լիբանանի և Սիրիայի քաղաքացիական պատերազմին, Հայաստանից դուրս ապրող նոր սերունդներին տւեց հայեցի դաստիրակութիւն և կապեց նրանց համազգային և համահայկական գաղափարով, իր լաւագոյն տղերքի կեանքի գնով աշխատանք տարաւ, և միջազգայնացրեց հայոց ցեղասպանութեան հարցը և ներկայացրեց միջազգային տարբեր հարթակներում ու ատեաններում:

Հարց է’ ի՞նչու Հայաստանի ժողովուրդը արժանաւոյն չի գնահատում այդ:

Ի՞նչու զգալի քւէն չի տալիս մի կուսակցութեան, որ Հայաստանի վերանկախացումից յետոյ, առաջին իսկ օրւանից, կանգնեց Արցախի պատերազմի կիզակէտում ու իր կազմակերպական փորձը, մարդուժը և բոլոր հնարաւորութիւնները ի գործ դրեց այդ պայքարի յաջողութեան համար, և Հայաստանում իր գաղափարներն ու ծրագրերը (հակառակ բազմաթիւ խոչընդոտների) աշխատեց իրագործել՝ նոր սահմանադրութիւն, նոր օրէնքներ առաջարկելով, որոնք անհրաժեշտ են կայուն, զարգացող և արդար երկիր ունենալու համար:
Այդ բոլորի իրականացումը հեշտ չի եղել….Դժւարին ճանապարհ է հաղթահարւել և գերմարդակային ուժ կիրառւել…
Հարց է’ ի՞նչու Հայաստանի ժողովուրդը արժանաւոյն չի գնահատում այդ:
Հարցեր և հարցեր….

Վերջապէս’ որոշ չափով հարցիս պատասխանը գտայ յետընտրական որոնումներիս ընթացքին, Hraparak.am կայքում Պր. Վարդան Անթանեսեանի 10 Դեկ.-ի « Համահայկականի Ֆիասկոն» յօդւածում որում գրւած էր՝
«Օրինաչափ էր Դաշնակցության եւ «ծռերի» ֆիասկոն: Նրանք չափազանց բարձր նոտա էին վերցրել եւ ընտրողի հետ հարաբերվում էին «համահայկական ուժի» իռացիոնալ հեռուներից եւ չկարողացան քաղաքացիներին համոզել, թե ինչու՞ պիտի մի կողմ թողնեն իրենց օրվա խնդիրները եւ քվեարկեն հանուն ինչ-որ վերացական, Հայաստանի իրականության հետ որեւէ կենսական առնչություն չունեցող գաղափարների:

Հայաստանի քաղաքացիներին խորթ եւ գերազանցապես անհասկանալի են: Իռոցիոնալ է ոչ միայն Հայ դատը, այլեւ Դաշնակցության ընկերվարական տնտեսության տեսլականը: ՀՅԴ-ն, կարելի է ասել, սիմվոլ է, ոչ թե իրական երկրի պատասխանատու քաղաքական կուսակցություն:

ՀՅԴ-ն, չնայած ծանր պարտութեանը, ներսում փոխակերպվելու, ցանցային կառույցից բացառապես հայաստանյան քաղաքական ուժ վերակազմավորվելու ռեսուրս, թվում է, ունի:

Պր. Անթանեսեանը և նրա նման մտածողները, որ կարծես թէ փոքրաթիւ չեն, Հայ դատը՝ մեր պահանջատիրութիւնը ինչ որ վերացական և հասարակութեան հետ առնչութիւն չունեցող հարց են համարում և դատողութիւններ անում միայն կենցաղային և քաղաքական առօրեայի որոշ բարեփոխումների կարճ տեսլականի վրայ…Ժամանակին, նաև Դաշնակցութեան կազմութեան օրօք, նման մտածողներ կային և վերացական էին համարում Հայաստանի Առաջին Հանրապետութեան կերտման գաղափարը:

Նման մտածողները, հեռու են համահայկական մտածողութիւնից, համազգային օրակարգից և գաղափարից, որոնք անհրաժեշտ են՝ ազգի անվտանգութեան և հզօրացման համար:
Այդ պատճառով, նման մտածելակերպ ունեցողների մօտ, գերակա են անձնական և հատւածական շահերը: Դաշնակցութեան՝ պետականութեան ամրացման ջանքերը և ծրագրերը իրականցնելու նպատակով տարբեր միջավայրերում աշխատելը, «ճամբարափոխութիւն» է որակւում:

Այդ պատճառով, նման մտածելակերպ ունեցողների մօտ, ովքեր առաջնորդւում են անձի ղեկավարմամբ,Դաշնակցութեան ռազմավարութեան և քաղաքականութեան կիրառումը, որոնք բխում են հաւաքական որոշումների և ժողովների արդիւնքից, հասկանալի չեն և դրանց կիրառումը կապում են անձերի փոփոխութեան հետ՝ այդ կուսակցութեան ներսում:
Այդ պատճառով նման մտածելակերպ ունեցողները խօսում են ընտրութիւնների ընթացքին կաշառք բաժանողների և վճարողների մասին, բայց չեն խօսում կաշառք վերցնողների և նրանց արժանապատւութեան մասին:

Այդ պատճառով է, որ….

Այդ ամէնի մէջ ես որոշ չափով գտայ իմ պատասխանը, և եկայ իմ սիրելի բարեկամ, արւեստագէտ և մտաւորական օր. Լիդա Բերբերեանի խօսքին’ որ հետևելով նախընտրական քարոզարշաւին ինձ ասաց’ «Հայաստանում Դաշնակցութեան ճանաչման ժամանակը դեռ չի եկել»:

Իսկ մենք հաւատում ենք, որ հայրենի ժողովրդի հետ միասին կը ձևաւորենք «համահայկական մտածողութիւն», որ, շատ չանցած, Հայաստանում ազգովի, Արցախում և սփիւռքում, կունենաք մեր համահայկական օրակագը և բոլորս միասին, յանուն մեր Հայրենիքի անվտանգութեան և հզօրացման, թէև տարբեր գործելաոճերով, բայց նոյն ուղղութեամբ կը քայլենք, որը անհրաժեշտ է ‘«մէկ ազգ» կոչւելու համար:

Անկախ ստացած քւէների քանակից, Դաշնակցութիւնը ունի իր յստակ ծրագիրը՝ իր գաղափարները կեանքի կոչելու համար: Դաշնակցութիւնը շարունակում է իր գործը համայն հայութեան համար, թէև չի կարելի հերքել, որ ստացած քւէների քանակը Հայաստանի խորհրդարանում հնարաւորութիւն և միջավայր են ստեղծում և հարթակներ ձևաւորում աւելի լսելի դառնալու և արդյունաւետ աշխատելու համար :

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարների լիարժէք իրականացումը դեռ առջևում է…

Դեկ. 12-2018 Թեհրան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ֆրանսիացի լրագրողները հանդիպել են Արցա

Սույն թվականի մարտի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախ

26 Մարտ 2026
Թադևոս Ավետիսյանը միաձայն ընտրվեց Մրցա

Թադևոս Ավետիսյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձն

26 Մարտ 2026
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռու

26 Մարտ 2026
Պետական մակարդակով դադարեցվել է Հայոց

Հայաստանի իշխանությունները Հայոց Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցը

26 Մարտ 2026
Կարևոր է Արցախի հարցն օրակարգում պահել

Մարտի 23-ին Երկիր մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է

25 Մարտ 2026
Իրական խաղաղությունը սկսվում է այնտեղ,

Ալիևը մահապարտ չէ և ոչ էլ խելագար։ Նա հարձակվում է միայն այնտեղ, որտեղ հաղթանա

25 Մարտ 2026
Քինախնդիր Ազգընտիրին Սայթաքումները

«Յաջողութիւնը չի կայանար այն հաստատումով, որ երբեք պէտք չէ սխալիլ, այլ՝ միեւնո

25 Մարտ 2026
Պատերազմը Նպատակ Ունի՞

Միացեալ Նահանգներու եւ Իսրայէլի շղթայազերծած պատերազմը Իրանի դէմ թեւակոխեց երր

25 Մարտ 2026
Փաշինյանը նոր պատճառ է տալիս առաջիկա ը

Ութ տարվա անհաջող ղեկավարումից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է վնասել Հայաս

25 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Ոչ Մէկ Ճիգ Պէտք Է Խ

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ պլոք

24 Մարտ 2026
Տեղի ունեցաւ Գանատայի Հայ Դատի յաձնախո

Շաբաթ, 21 մարտ 2026-ին, Քինկսթընի մէջ գումարուեցաւ ՀՅԴ Գանատայի Հայ Դատի շրջան

24 Մարտ 2026
Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին Նախագահութե

Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին հրաւէրով եւ նախագահութեամբ, Երկուշաբթի, 23 Մարտ 202

24 Մարտ 2026
«Փախածներն» ու պատասխանատուութեան ուրա

Աւելին, վարչապետին վարքագիծը կը բացայայտէ այն խորունկ անդունդը, որ կայ իշխ

24 Մարտ 2026
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խ

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում

23 Մարտ 2026
Քո «զղջումները» կեղծ են, իսկ նպատակդ մ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթ

23 Մարտ 2026
Նախընտրական փուլում պոպուլիստական և նե

Երեք ամսից քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանի գոր

22 Մարտ 2026
Սա արհամարհանք է հայ ժողովրդի անանդույ

«Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց։ Ամե

22 Մարտ 2026
Մեզ համար գերխնդիրը Հայաստանի Հանրապետ

Մարտի 20-ին «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, բժիշկ, ազատա

22 Մարտ 2026
Սփիւռքի նոր մայրաքաղաքի վտանգներն ու հ

Լևոն Պարոնեան Այս ժողովրդագրական վերափոխումը միայն զուտ ծանօթագրութիւն չէ։

21 Մարտ 2026
Նամակներ են հանձնվել ՄԱԿ-ի բարձրաստիճա

Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ

20 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company