ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ամենահեշտը կամուրջները քանդելն է

21 Դեկտեմբեր 2018 Ներկայիս 17-ի նախարարությունների փոխարեն 2019-ին կունենանք 12 նախարարություն. կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում նախարարությունների թիվն էականորեն կրճատվելու է։ Եթե, օրինակ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունները, պետք է միավորվեն կրթության և գիտության նախարարությանը, ապա Սփյուռքի նախարարությունը պետք է լուծարվի:

Yerkir.am-ի հետ զրույցում «Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը նշեց, որ սփյուռքի, մշակույթի նախարարությունները լուծարելն իրեն մեկ հանգամանք է հիշեցնում` երբ ինչ-որ կազմակերպություն սննկանում է, այն լուծարում են: Ղարաբաղցյանը նկատեց` նախարարությունը խանութ չէ, որ փակեն, մանավանդ` Սփյուռքի նախարարությունը:

«Տարիներ առաջ Սփյուռքի նախարարություն բացելու առաջարկը Դաշնակցությունն է արել, և մենք պատճառաբանել ենք` ինչի համար է պետք Սփյուռքի նախարարությունը: Ցավոք, բացման օրվանից ոչ մի դաշնակցական այդ նախարարությունում չի աշխատել: Այսօր մի շարք խնդիրներ կուտակվելով՝ լուծարում են նախարարությունը: Լուծարումը, կարծես, նախապատրաստվեց Սփյուռքի վերջին նախարարի պաշտոնավարմամբ` 7 ամիս անընդհատ քննադատություն, հեգնանք. ասես` նախապատրաստում էին, որ հետո հանրությունն էլ ասեր`մեր ինչին է պետք նախարարությունը: Սակայն Սփյուռքի նախարարությունը բացվեց ոչ թե որպես գերատեսչություն Հայաստանի համար, այլ կործված էր Հայաստանից դուրս ապրող հայության ճակատագրով հոգացող, այդ ճակատագիրը կրող մարդկանց հարցերը լուծելու համար»,- ասաց Ղարաբաղցյանը:

Նրա խոսքով` մեր օրերում կան երկրներ, որ սփյուռք չունեն, բայց ձգտում են, որ սփյուռքի նախարարություն ունենան, քանի որ այն հեռակա նպատակներ ունի: Իսկ Հայաստանի համար, առավել ևս, Ղարաբաղցյանի հավաստմամբ, Սփյուռքի նախարարությունը մարտավարական նշանակություն ունի:

Ղարաբաղցյանը կարծում է, որ ինչքան էլ արդարացնեն` ասելով, թե Սփյուռքի նախարարության գործառույթները, միևնույն է, կկատարվի, եթե այն արտաքին գործերի նախարարությանը կից կառույց լինի, միևնույն է, Սփյուռքի նախարարության լուծարմամբ՝ նախարարության գործառույթները կրճատվում են:

«Սփյուռքի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ է «փոքրանում», մի տեսակ ասես քամահրանքով ես Սփյուռքին մոտենում ու երկրորդական, երրորդական դեր վերագրում նրան: Մենք Սփյուռքի հետ աշխատելու լավ ավանդույթներ ենք ունեցել, և հիմա չէ, որ պետք է հեծանիվ հորինենք: Դեռ Խորհրդային տարիներից Սփյուռքի հետ կապը, ճիշտ է, քաղաքական սյուների վրա էր հենված, բայց հստակ ծրագիր կար մշակված: Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանից հետո մտածում էինք` գոնե կգա մեկը, որն, իրոք, կհասկանա, որ Սփյուռքի հետ աշխատանքն ավելի շատ մարտավարական նշանակություն ունի, բայց, ցավոք, այդպես չեղավ»,-ասաց Ղարաբաղցյանը` հավելելով, որ ինչպես Խորհրդային տարիներին էին Սփյուռքին վերաբերվում` որպես կթու կով, հետագայում այդ նույն հոգեբանությունը ներթափանցեց Սփյուռքի նախարարություն. «Հիմա գուցե այդ կովը ցամաքել է, ու մտածում են` նախարարությունն էլ պետք չի իրենց»:

Ղարաբաղցյանի հավաստմամբ` Սփյուռքը գիտություն է, և եթե այդ գիտությունը չլիներ, Համազգայինը չէր ստեղծվի, քանի որ ամեն ինչ այդ հոգեբանության վրա էր հիմնված. «Սփյուռքը պահելու համար առաջին հերթին ինչ էր պետք` դպրոց. Սփյուռքն իր հիշողությունը պետք է պահեր, իսկ առանց կրթության դա անել հնարավոր չէ: Լումա-լումա հավաքեցին ու առաջին դպրոցները ստեղծեցին Սփյուռքում: Ցեղասպանությունից մորեմերկ փախած ժողովուրդն իր վերջին գումարը տվեց դպրոց բացելու համար: Դու որտե՞ղ կարող ես տեսնել նման ժողովրդի մի հատված, որ ոչինչ չխնայելով` սերմացու դպրոց ունենա: Մեզ միշտ թվացել է, թե Սփյուռքն ամեն ինչ ունի, բայց Սփյուռքը շատ շերտեր ունի: Մեր սփյուռքահայ գրողներից մեկն ասում էր` ոչ թե ձեռքներդ տարեք Սփյուռքի գրպանը, այլ ձեռքներդ դրեք Սփյուռքի սրտի վրա ու տեսեք, թե ոնց է այն լացում: Չպետք է Սփյուռքի հետ մեր կապերը թուլացնենք»:

Ղարաբաղցյանի համոզմամբ` Սփյուռքի նախարարության միջոցով, թե առանց դրա` միևնույն է, ի վերջո, Հայաստան-Սփյուռք կապը պահողներ լինելու են: Ըստ նրա` այդ հարաբերությունների համար ամենամեծ կամուրջն ազգային մտածողության մարդիկ են:
Ղարաբաղցյանի մեկնաբանմամբ` Սփյուռքի նախարարությունը միայն նախարարություն չէ, այլ նաև կամուրջ, իսկ կամուրջ կառուցելն ամենադժվար բանն է. ամենահեշտը կամուրջները քանդելն է: «Կա՞ն խնդիրներ` պետք է այդ խնդիրները լուծել, ուռճացվա՞ծ են նախարարության հաստիքները` պետք է կրճատումներ լինեն: Իսկ որ նախարարությունների հաստիքներն ուռճացված են, բոլորս էլ գիտենք. այն, որ նախարարները 7-8 խորհրդական են պահում` ծիծաղելի է, այն, որ Սփյուռքից ոչինչ չհասկացողը ճառեր է ասում Սփյուռքի մասին` դա էլ ենք տեսել, սակայն այդ ամենը պետք էր շտկել, ոչ թե նախարարությունը լուծարել: Իսրայելի սփյուռքի նախարարությունն այսօր պետություն է պահում, իսկ մենք գրեթե նույն ճակատագրի ու նույն հարթության վրա կանգնած ժողովուրդներ ենք: Սփյուռքի հաշվին անապատում նրանք պետություն կառուցեցին, իսկ մենք Սփյուռքի հաշվին կարող էինք երկրորդ Հայաստան ունենալ»,-ասաց Ղարաբաղցյանը:

Նա մատնանշեց նաև Սփյուռքի դերն Արցախի հարցում` ասելով, որ ակներև է Սփյուռքի դերակատարությունն Արցախի զարգացման հարցում, և ոչ ոք չի կարող ժխտել այդ փաստը: Ղարաբաղցյանը նշեց` դա նաև գերատեսչությունների աշխատանքի շնորհիվ է եղել:

«Սփյուռքը բազմաշերտ է` Ռուսաստանում ապրող հայությունը լրիվ ուրիշ հոգեբանություն ունի` այնտեղ գնում են հիմնականում աշխատելու համար և այնտեղ գտնվող հայերը երկիր չեն կորցրել, բայց Հալեպում, Բեյրութում ապրող, այնտեղից ԱՄՆ տեղափոխված հայերը լրիվ ուրիշ հոգեբանություն ունեն: Նրանց սերն առ Հայաստան ավելի մեծ է, նրանք ավելի պատասխանատու են, քան ես և դու` այստեղ ապրելով: Այս կամուրջը քանդելը շատ վտանգավոր է, քանի որ դու գործ ունես ճակատագիր ունեցող հատվածի հետ»,-ասաց Ղարաբաղցյանը:

Հարցին, թե Սփյուռքի նախարարության լուծարումն ի՞նչ հնարավոր արձագանքներ կունենա Սփյուռքում` Ղարաբաղցյանը պատասախանեց, որ նման քայլը Սփյուռքում շատ վատ կընդունվի, քանի որ նախարարությունը Սփյուռքի համար պետական օղակ է: Նրա խոսքով` Սփյուռքի նախարարությունը փակելով` այսօր այդ օղակը համարում ես ավելորդ, և, ստացվում է, Սփյուռքին հեռացնում ես քեզնից:

«Եթե Սփյուռքի նախարարը գիտակ մարդ լիներ ու իր թիմի հետ էլ լավ աշխատեր, այսօր այս իրավիճակը չէր լինի: Մենք գործ ունենք իշխանության եկած հավակնոտ ու մեծամիտ մարդկանց հետ, որոնց համար որևէ խորհուրդ նշանակություն չունի: Եթե որևէ մեկի կարծիքը նրանք լսեին, այսօր այս փաստի առաջ չէինք կանգնի: Որոշումներ կայացնելուց առաջ պետք է յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել, քանի որ իմաստությունը շատ կարևոր է: Նոր Հայաստան այսպես չեն կառուցում` հնի հիմքերի վրա են կառուցում, հինը քանդելուց ոչ մի օգուտ դու չունես: Օդի մեջ, առանց հիշողության երկիր չեն կառուցում: Իսկ մեծամտությունն իրենց հիշողության պակասից է գալիս, քանի որ հիշողություն ունեցող մարդը միշտ զուսպ է լինում ու ճիշտ որոշումներ կայացնում, ու եթե անգամ սխալվում է, հետո կարողանում է իր սխալն ուղղել»,- ասաց Ղարաբաղցյանը` հավելելով, որ կուզեր` կառավարության այս որոշումը ճակատագրական սխալ չլինի, քանի որ գործ ունենք ոչ թե նախարարություններում աշխատող պաշտոնյաների, այլ, առաջին հերթին, հայ մարդու հետ:

Ղարաբաղցյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ Սփյուռքի նախարարությունը փակելը գուցե մեծ ողբերգություն չէ, բայց ամոթ է:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հալեպում իրավիճակը սրվել է

Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սիրիայի խ

07 Հունվար 2026
Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությ

Սա Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների և հրեաների հետապնդումների և մա

06 Հունվար 2026
Փաշինյանի թափառախմբի նվազող կազմը ցույ

«Փաշինյանի քաղաքական հետագծում արյուն, ավեր, կործանումներ են, և այդ 10 հոգուն

06 Հունվար 2026
Փաշինյանի «ուխտերթը» շոու է

Եկեղեցին վերքաղաքական կառույց է, բայց տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է քաղա

06 Հունվար 2026
Մենք անսասան կը մնանք մեր ազգային օրակ

Այս ազգային օրակարգին ուղղութեամբ արդիւնաւէտ աշխատանքը կը պահանջէ Հայաստանի մէ

06 Հունվար 2026
«Թևանիկ»-ը շարունակում է Ամանորին ուրա

Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակ

05 Հունվար 2026
Ակնարկ. Ներիրանեան Իրադարձութիւններն Ո

Ներիրանեան իրադարձութիւնները գրաւած են համաշխարհային լրատուադաշտի կարեւորագոյն

05 Հունվար 2026
«Ազդակ»-ի Ամանորեան Բացառիկի Խմբագրակ

«Ազդակ»-ի բացառիկի խմբագրականի նեղ սահմանները չեն բաւեր փակուող տարուան կարեւո

05 Հունվար 2026
Թունաւոր Գրասենեակը. ինչպէ՞ս սփիւռքեան

«Ան որ կը տիրէ սփիւռքը, կը տիրէ Հայաստանի Հանրապետութեան ապագան» — գաղափար մը

03 Հունվար 2026
Խմբագրական. 2025 թուականը՝ զիջումների

2025 թուականը պարզաբանեց այն, ինչ 2024 թուականը փորձեց թաքցնել։ Արցախի էթնի

03 Հունվար 2026
Լիբանանահայութիւնը Պիտի Շարունակէ Իր Հ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան «Վանայ ձայն»-ի

03 Հունվար 2026
Ակնարկ. Բացակայ Հայեցակարգ` Հայկական Գ

Կազայի հակամարտութեան ենթադրեալ փուլային հանգուցալուծման եւ լիբանանեան թղթածրա

03 Հունվար 2026
Ձեր գործունեության արդյունքում է, որ հ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սա

02 Հունվար 2026
Միշտ ձեզի հետ. Հաղորդագրութիւն ՀՅԴ Միհ

Կը տեղեկացնենք յարգոյ հասարակութեան, թէ 2026-ը կը զուգադիպի Մոնթրէալի ՀՅԴ Միհր

02 Հունվար 2026
Արցախի ու արցախահայութեան իրաւունքներո

«Հորիզոն»-ի ամանօրեայ ամփոփիչ հարցազրոյցը ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկ

01 Հունվար 2026
Թող գալիք տարին լինի վերադարձի հույսի

Սիրելի՛ հայրենակիցներ, Թող գալիք տարին լինի վերադարձի հույսի ու պայքարի տար

31 Դեկտեմբեր 2025
Իրավունք չունենք հուսահատվելու

2025-ը «Ապառաժ»-ն ամփոփում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա

31 Դեկտեմբեր 2025
Հաւատքի, Պայքարի Եւ Յաղթանակի Նոր Տարի

Ժամերու տարբերութեամբ կը փակենք մեր ժողովուրդի վերջին տասնամեակի ամենադժխեմ տա

31 Դեկտեմբեր 2025
Սա ընդամենը Փաշինյանի վրեժխնդրության և

Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ ընտանիքի անդամներին և հարազատներ

31 Դեկտեմբեր 2025
Հ. Յ.Դ. Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատուն

Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 31 Դեկտեմբեր 2025-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Միջին Արեւ

31 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company