ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների հալածանքները 1930-1941 թվականներին (մաս 2)

06 Հունվար 2026

Սա Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների և հրեաների հետապնդումների և մարդու իրավունքների համակարգված խախտումների երեք մասից բաղկացած հոդվածի երկրորդ մասն է, որը փաստագրել է թուրք պատմաբան Այշե Հյուրը.

– 1930 թ․ սեպտեմբերի 18. Թուրքիայի արդարադատության նախարար Մահմութ Էսաթ Բոզքուրթը հանդես եկավ իր հայտնի հայտարարությամբ. «Իմ կարծիքն ու համոզմունքն այն է, որ այս երկիրը բացառապես թուրքական է։ Նրանք, ովքեր զտարյուն թուրքեր չեն, թուրքական հայրենիքում ունեն միայն մեկ իրավունք՝ լինել ծառա, լինել ստրուկ»։

– 1930 թվականի հոկտեմբեր. քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ նորաստեղծ Ազատ Հանրապետական կուսակցության (SCF) ցուցակում ընդգրկված էին վեց հույն, չորս հայ և երեք հրեա թեկնածուներ, որի պատճառով իշխող Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) սկսեց կատաղի քարոզարշավ՝ ուղղած ոչ մահմեդականների դեմ։ Կուսակցությունը ստիպված եղավ ինքնալուծարվել իր ստեղծումից ընդամենը 99 օր անց։ Սակայն ոչ մահմեդականների նկատմամբ դժգոհությունը չդադարեց։

– 1932 թվականի հունիսի 11. ընդունվեց «Թուրքիայի քաղաքացիների համար նախատեսված արվեստի և ծառայությունների մասին» օրենքը, որն արգելում էր օտարերկրացիներին զբաղվել որոշակի մասնագիտություններով։ Օրենքը հատկապես ծանր հետևանքներ ունեցավ հույն քաղաքացիների համար՝ սահմանափակելով նրանց ազատ մասնագիտությունները, փոքր բիզնեսը և փողոցային առևտուրը։

– 1932 թվականի նոյեմբեր. Իզմիրի յուրաքանչյուր հրեա ստիպված եղավ ստորագրել պարտավորագիր՝ խոստանալով ընդունել թուրքական մշակույթը և խոսել թուրքերեն։ Նույնը կատարեցին նաև Բուրսայի, Քըրքլարելիի, Էդիրնեի, Ադանայի, Դիարբեքիրի և Անկարայի հրեաները։

– 1933 թվական. Թուրքիայի Մարդին քաղաքում գտնվող Ասորական պատրիարքությունը, չկարողանալով դիմակայել թաքուն և բացահայտ ճնշումներին, Մարդինից ժամանակավորապես տեղափոխվեց Սիրիայի Հոմս քաղաք՝ «համաձայն համայնքի ցանկությունների» և «գիտակցված անհրաժեշտության պատճառով»։ Սակայն այդ ժամանակից ի վեր այն այլևս հնարավորություն չունեցավ վերադառնալ։

– 1934 թ․ հունիսի 14. համաձայն «Բնակեցման մասին օրենքի»՝ երկիրը բաժանվեց երեք խմբի․ «թուրքական մշակույթ ունեցող և թուրքերեն խոսողներ» (իսկական թուրքեր), «թուրքական մշակույթ ունեցող, բայց թուրքերեն չխոսողներ» (քրդեր) և «թուրքական մշակույթ չունեցող ու թուրքերեն չխոսողներ» (ոչ մահմեդականներ և այլք)։ Հույներն ու հայերն Անատոլիայի տարբեր վայրերից տեղահանվեցին իրենց համար հարմար նկատվող շրջաններ։

– 1934 թվականի հունիսի 21 և հուլիսի 4. հակասեմական և ռասիստական գրություններով հրահրված ամբոխները հարձակվեցին Չանաքքալեի, Գելիբոլուի, Էդիրնեի, Քըրքլարելիի, Լյուլեբուրգազի և Բաբաեսկիի հրեաների վրա: Այս իրադարձությունների ընթացքում թալանվեցին հրեական տներ և խանութներ, կանայք բռնաբարվեցին և մի ռաբբին սպանվեց: CHF-ի (հետագայում վերանվանվեց CHP, Հանրապետական ժողովրդական կուսակցություն) Թրակիայի մասնաճյուղի կողմից կազմակերպված միջոցառումների արդյունքում 15 հազար հրեաներ ստիպված եղան փախչել այլ քաղաքներ և երկրներ՝ թողնելով իրենց ունեցվածքն ու գույքը: CHF-ի պատրաստած զեկույցի համաձայն՝ Թրակիայում և Չանաքքալեում ապրող 13 հազար հրեաներից 3 հազարը տեղափոխվել էին Ստամբուլ, իսկ շատերը կորցրել էին իրենց ունեցվածքը թալանի հետևանքով և վաճառել իրենց գույքը ծայրահեղ չնչին գներով։

– 1937 թվականի հուլիսի 24․ «Ջումհուրիեթ» թերթում հրապարակված հայտարարության համաձայն՝ Անկարայի ռազմական անասնաբուժական դպրոց ընդունվելու պահանջներից մեկը՝ «թուրքական ծագում ունենալն» էր։

– 1938 թվականի օգոստոս. կառավարությունը հրապարակեց թիվ 2/9498 որոշումը, ըստ որի՝ «Հրեաներին, անկախ իրենց ներկայիս կրոնից, որոնք ենթարկվում են ճնշումների իրենց պետության տարածքում ապրելու և տեղաշարժվելու հարցում, արգելվում է մուտք գործել և բնակվել Թուրքիայում»։ Երկրի միակ պաշտոնական լրատվական գործակալությունում՝ «Անադոլու»-ում, աշխատանքից ազատեցին քսանվեց հրեա աշխատակիցների։ Թերթերում և ամսագրերում սկսվեց հոդվածների ու ծաղրանկարների հեղեղ, որտեղ երկրի տառապանքների համար սովորաբար մեղադրում էին փոքրամասնություններին, հատկապես՝ հրեաներին։

– 1938-1939 թվականներ. Անատոլիայի գյուղական վայրերում ապրող ոչ մահմեդականներին տեղափոխեցին խոշոր քաղաքային կենտրոններ՝ այն հիմնավորմամբ, թե նրանք կարող էին սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը մոտալուտ պատերազմի ժամանակ: Նրանք, ովքեր չէին կարողանում հարմարվել մեծ քաղաքների կենսապայմաններին, ստիպված էին արտագաղթել երկրից:

– 1939 թվականի հուլիս. Թուրքիայի կողմից Հաթայի [Իսքենդերուն] բռնակցման ժամանակ, տարածաշրջանի հայերը ճնշման պատճառով գաղթեցին Սիրիա։

– 1939 թվականի օգոստոսի 8. «Պարիտա» նավը, որը Եվրոպայի տարբեր վայրերից հավաքված 860 հրեա փախստական էր տեղափոխում Պաղեստին, ճանապարհին առաջացած խնդիրների պատճառով ստիպված եղավ ապաստան գտնել Իզմիրում։ Չնայած ուղևորների աղաչանքներին՝ «Սպանեք մեզ, բայց հետ մի ուղարկեք», օգոստոսի 14-ին նավը նավահանգստից դուրս բերվեց երկու ոստիկանական նավակների ուղեկցությամբ: Նավի հեռանալու պահին, CHP-ին մոտ կանգնած «Ուլուս» թերթը մի նյութ հրապարակեց՝ «Թափառող հրեաները լքեցին Իզմիրը» վերնագրով:

– 1939 թվականի դեկտեմբերի 28․ տեղեկանալով Երզնկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի մասին, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց, Թել Ավիվի, Հայֆայի, Բուենոս Այրեսի, Նյու Յորքի, Ժնևի, Կահիրեի և Ալեքսանդրիայի հրեական համայնքները գումար և հագուստ հավաքեցին և ուղարկեցին Թուրքիա։ Սակայն թերթերում հայտնվեցին հոդվածներ և ծաղրանկարներ, որոնք ծաղրում էին հրեական այս ժեստը և ենթադրում չարամիտ մտադրություն։

– 1940 թվականի դեկտեմբերի 12. «Սալվադոր» նավը, որը հայտնի էր որպես «լողացող դագաղ» (40 մարդու համար նախատեսված), Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից հասավ Ստամբուլ՝ տեղափոխելով 342 հրեա փախստականների: Չնայած պարզ էր, որ նավը ի վիճակի չէր նույնիսկ մեկ մղոն ճամփորդելու, թուրքական իշխանությունները ստիպեցին, որ այն շարունակի իր ճանապարհը: Հետևանքը ողբերգական էր. դեկտեմբերի 13-ին, Սիլիվրիի ափերի մոտ ուժեղ փոթորկի մեջ ընկնելով, «Սալվադոր» նավը խորտակվեց, իսկ նրա բեկորներում հայտնաբերեցին 219 դիակ:

– 1941 թվականի ապրիլի 22. ժանդարմները 12 հազար ոչ մահմեդական տղամարդկանց ուղարկեցին մոծակներով և մալարիայով լի ճամբարներ, որոնք տառապում էին խոնավությունից, ցեխից, ծայրահեղ շոգից և ջրի խիստ պակասից, զուրկ էին համապատասխան ենթակառուցվածքներից:

Սերժանտների և սպաների՝ «Մոռացե՛ք Ստամբուլը» գոռոցները մնացին այդ շրջանը վերապրած բոլոր փոքրամասնությունների հիշողության մեջ։ Այս «զինվորները», որոնք հայտնի էին որպես 20-րդ պահեստազոր, ստիպված էին աշխատել ծանր աշխատանքային գումարտակներում, ինչպիսիք էին՝ թունելների շինարարությունը Զոնգուլդակում, Գենչլիկ այգու շինարարությունը Անկարայում, քարերի մանրացումը և ճանապարհաշինությունը Աֆյոն, Քարաբյուկ, Կոնիա և Քյութահիա նահանգներում։ Նրանք զորացրվեցին միայն 1942 թվականի հուլիսի 27-ին:

(շարունակելի)

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company