ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կառավարությունը, կարծես, փորձում է թոթափել Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունը

19 Փետրվար 2019 Կառավարությունն Արցախի անվտանգության ապահովման հարցում դրսևորած իր մոտեցմամբ, կարծես, առաջիկա հինգ տարիներին փորձում է թոթափել անվտանգության երաշխավորի պարտականությունը. Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության ծրագրի` պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հատվածին`նշեց ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանը:

- Կառավարության ծրագրում Արցախի անվտանգությանը և դրա երաշխավորմանը, ինչպես նաև շարունակական ամրապնդմանն անդրադարձ է կատարվում միայն գործունեության հիմնարար ուղենիշներում: Բացարձակապես անդրադարձ չկա ո'չ կառավարության խնդիրների, ո'չ էլ պաշտպանական ոլորտին առնչվող հարցերի շրջանակում: Իմ կարծիքով` այս մոտեցմամբ կառավարությունը, կարծես, առաջիկա հինգ տարիներին փորձում է թոթափել անվտանգության երաշխավորի պարտականության կատարումը: Օրինակ, ըստ մեր մոտեցման, Արցախի Հանրապետության հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքմամբ` Հայաստանը պարտավորություն է ստանձնում ոչ միայն խոսակցություններով, այլև իրավական հիմքով կատարել իր պարտականությունները: Ըստ իս՝ Արցախի անվտանգության երաշխավորման առումով կառավարության ծրագիրը թերի է, քանի որ կոնկրետ գործողություններ և ժամկետներ չկան:

– Զինված ուժերի համալրման հարցում պահպանվել է պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության` փոխլրացնող համակարգը: Մի առիթով ասացիք, որ պահեստազորայինների մասին ևս օրենսդրական առանձին անդրադարձ պիտի կատարվի:

– Կառավարության ծրագրում նշվում է, որ «պետության պաշտպանունակության բարձրացման տեսանկյունից առաջնահերթությունը տրվելու է առկա ուժերով և միջոցներով ռազմական խնդիրների կատարման՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստականությանը՝ անձնակազմի արհեստավարժության, զինանոցի և միջազգային կապերի արդյունավետության և մարտադաշտում ֆիզիկական, հոգեբանական ու մտավոր գերազանցության միջոցով»: Եվ այստեղ ոչ մի խոսք չկա արհեստավարժ պահեստազորայինների պատրաստման մասին, սա, առհասարակ, անտեսված է, որը ՀՀ ԶՈւ համալրման լրջագույն ձև է:

Նույն ձևով կարևորում են «զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեությունը»: Եվ այսքանով վերջ, ու զորահավաքային պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ ուրիշ խոսք չկա: Այստեղ մոռանում են, թե ինչ ասել է` քաղպաշտպանություն, այն միայն զորահավաքային պահուստներ ունենալը չէ: Կան քաղպաշտպանության կարևորագույն խնդիրներ, որոնք անտեսված են, մասնավորապես` խոսք չկա բնակչության տարհանման, անհատական միջոցներով ապահովման, ապաստարանների կառուցման, մարտական գործողությունների շրջանից խաղաղ բնակչության դուրսբերման մասին: Կարևորում են բնածին կամ տեխնածին աղետների կանխումը, բայց դրանց ժամանակ բնակչության անվտանգության ապահովման համար ինչ-որ միջոցառում կատարելու մասին խոսք չկա: Այստեղ կարևոր է նաև քաղաքացու անհատական պաշտպանությունը՝ հակագազեր, խալաթներ և այլ պարագաներ, ոչ մի խոսք չկա: Սա է մտահոգիչ: Թռուցիկ, ցանկությունների տեսքով, ամբոխահաճո հայտարարություններով իրենց անգործությունն ուզում են երաշխավորել: Մինչդեռ 2017-2022 թվականի կառավարության ծրագրում կոնկրետ ժամկետներ կային, նաև թե ինչ են անելու:

Ի դեպ, խորհրդային տարիներին ամեն շենքի տակ կային ապաստարաններ, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի վայրի սեփականաշնորհման տարիներին վաճառվեցին, և դրանց տեղում այսօր ռեստորաններ և խանութներ են, բայց դրանք նախատեսված էին պատերազմի դեպքում բնակչության անվտանգության ապահովման համար: Երկրորդ՝ նախկին իշխանությունները սահմանամերձ գոտիներում ապաստարանների կառուցման ծրագրեր էին ձեռնարկում, ճիշտ է՝ մասնավոր միջոցներով էին, բայց պետությունը գոնե ինչ-որ կերպ խրախուսում էր, հիմա այդ գործընթացն էլ է կանգնեցված:

– Ընդդիմություն եղած ժամանակ, որոշ առիթներով նաև այժմ իշխող քաղաքական ուժը «Ազգ-բանակ» գաղափարը քննադատում էր, կառավարության ծրագրում ի՞նչ կերպով է այս գաղափարն արտացոլված, գուցե՝ տողատակերո՞ւմ:

– Կարելի է ասել՝ տողատակերում կա. նրանք ասում են՝ «մեր գլխավոր մրցակցային առավելությունն առաքելության զգացումով առաջնորդվող մարդիկ են, ուստի ջանք ու եռանդ չի խնայվելու նրանց համար ծառայության բարենպաստ պայմանների և արժանի վարձատրություն ապահովելու համար»: Բայց այդ` «առաքելության զգացումով առաջնորդվող մարդկանց» թվում կան դասալիքներ, հենց նույն կառավարության անդամները, որոնք եթե պարտականության զգացում չունեն, ինչպե՞ս է դա փոխվելու «առաքելության զգացում»ի: Ընդամենը գեղեցիկ հայտարարություն է: Մինդեռ` այն մարդիկ, որոնք իրենց ամբողջ գիտակցական կյանքն այդ նույն առաքելությանն են նվիրել, անտեսվում են՝ կամավորականներ, աշխարհազորայիններ: Օրինակ բերեմ՝ «Արար» հիմնադրամի հետ համատեղ ՊՆ-ն սահմանամերձ շրջաններում անցկացնում էր վարժական հավաքներ, հիմա դադարեցված են:

Երկրորդ՝ ՀՅԴ-ի կազմավորած պահեստային գումարտակը, որի կազմում եղած ազատամարտիկները պատրաստ են պատերազմի դեպքում կամավոր մեկնել առաջնագիծ, լինել զինվորի կողքին, լուծարել են: Նրանց պետք չեն «ռազմահայրենասիրական շիզոֆրենիայով» առաջնորդվող մարդիկ:

– «Մատչելի բնակարաններ` զինծառայողներին» պետական աջակցության ծրագիրը միանշանակ չընդունվեց զինվորականների կողմից, հատկապես` որ այն չի տարածվում թոշակառու զինծառայողների վրա, ավելին` ոչ բոլորի երիտասարդներին է հասու, քանի որ բանկերից վարկային կախվածության վտանգ կա:

– Այո, թոշակառու զինծառայողները չեն կարող ներգրավվել այդ ծրագրում, և, այո, նույնիսկ շատ երիտասարդներ չեն կարող օգտվել ծրագրից, քանի որ ընտանիք պահելու խնդիր ունեն: Կառավարության ծրագրում նշվում է՝ «կառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության համակարգը, երաշխավորել նրանց ամբողջական և որակյալ իրային ու պարենային բավարարումը: Սոցիալական պաշտպանվածության, զինվորական ծառայության գրավչության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է իրականացնել բնակարանային և բժշկական ապահովման ծրագրեր»: Մինչդեռ նախկին ծրագրերում հստակ նշվում էր, որ մինչև 2020 թվականի ավարտը պետք է մշակել զինծառայողների և նրանց ընտանիքների, զինվորական հաշմանդամների, զոհված և անհայտ կորածների ընտանիքների սոցիալիական ապահովման ռազմավարությունը, ինչպես նաև երաշխավորել սոցիալական ապահովման գործուն համակարգ, որը կներառի բնակարանային ապահովության, անվճար օգնության, հանգստի կազմակերպման հարցերը և այլ արտոնություններ:

Հարցն այն է, որ կառավարության որոշմամբ 5 միլիարդ դրամ հատկացվեց զինվորական թոշակառուների բնակարանային ապահովման համար, մինչդեռ կառավարության ծրագրում սա ամրագրված չէ: Ասենք՝ 1200 հոգին ստացան, բա այս տարվա զորացրվողնե՞րը: Այս դեպքում զինվորական ծառայության ի՞նչ գրավչության մասին կարող է խոսք լինել: Եթե զինվորական թոշակառուն իր թոշակի մի մասը պիտի բնակարանի վարձ տա, ինչպե՞ս է ապրելու: Եթե նա ոչ մի ապագա չունի, նրան մնում է արտագաղթել, հատկապես` եթե ծառայել է խորհրդային բանակում, կգնա Ռուսաստան և այնտեղ թոշակ կստանա:

– Մեր ազգային անվտանգության ռազմավարությունն ավելի քան 10 տարվա պատմություն ունի, մինչդեռ այդ ընթացքում աշխարհաքաղաքական իրողություններ են փոխվել, և այսօր գործ ունենք արագ փոփոխվող աշխարհի հետ:

-Կառավարության ծրագրում նշված է, որ «իրականացվելու է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հերթական շրջափուլը, որը թույլ կտա անվտանգության միջավայրի, առկա և հավանական ռազմական սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա սահմանել պաշտպանության ռազմավարական պլանավորման նպատակներն ու խնդիրները»: Սակայն այստեղ անդրադարձ չկա ազգային անվտանգության նոր հայեցակարգի մշակմանը, որը պետք է ունենա սկզբունքային նշանակություն ազգային անվտանգության ապահովման գործում: Ի վերջո, պետք է հասկանալ, որ գործող հայեցակարգի մշակման ժամանակ այդքան սրված չէին հարաբերությունները հարևանների հետ, չկար Սիրիայի կամ այնտեղ հումանիտար խումբ ուղարկելու խնդիր: Բոլոր սպառնալիքները պետք է հաշվի առնվեն, և այդ պաշտպանական քաղաքականության վերանայումը պետք է բխի ազգային անվտանգության հայեցակարգից: Այստեղ հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր երբեմն խոսվում է Իրան-Իսրայել հնարավոր պատերազմից, որը մեզ վրա էլ է ազդելու, քանի որ Իրանը մեր հարևանն է:

Զրուցեց Մարիամ Պետրոսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company