ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Իշխանութեան Կողմէ ՀՀ Ազգային Օրհներգը Լուծարելու Ծրագիրը Կրկին Օրակարգի Վրայ

21 Փետրվար 2019

Բոլոր երեւոյթները այսօր ցոյց կու տան, որ ՀՀ Ազգային Օրհներգը լուծարելու ծրագիրը պատահական քմայքի ծնունդ չէ։ Ան Ազգային Ժողովի Փոխ-Նախագահ Ալէն Սիմոնեանի բարդոյթներէն ծնած սոսկ նախաձեռնութիւն մը չէ։ Անոր ետին գոյութիւն ունի մէկ ամբողջ հաստատութիւն (establishment) իր կանխամտածուած ռազմավարութեամբ, որուն նպատակն է լուծարել ոչ միայն Օրհներգը, ոչ միայն աղաւաղել ազգային Եռագոյնը եւ ՀՀ Զինանշանը, այլեւ հարազատ այս խորհրդանիշներով մարմնաւորուած մեր անկախ պետականութեան ազգային գաղափարախօսութի՛ւնը։

Պր. Սիմոնեանի դիմատետրի գրառումները այսօր արդէն կը ծանուցեն իշխանութեան հեռահաս նախաձեռնութիւնը։ Պր. Սիմոնեան եւ իր գաղափարակիցները արդէն անցած են գործի Օրհներգի պաշտօնական լուծարման համար հող պատրաստելու։ Պր. Սիմոնեան կը ծանուցէ հրապարակային մրցոյթ Խորհրդային Հայաստանի «հիմն»ի բառերը նոր բառերով փոխարինելու։ Այսինքն՝ ծածկելու՛ անոր ստրկահաճ ստալինական էութիւնը եւ զայն բռնի հրելու մեր ժողովուրդի կոկորդն ի վար։ Ան նաեւ կը ծանուցէ անունները իր կողմէ նշանակուած «աշխատանքային խումբ»ի անդամներուն, որոնք կոչուած են ընտրելու ներկայացուելիք տարբերակներուն միջեւ։ Երեւի նմա՛նը նախորդ իշխանութեան կողմէ Արամ Մանուկեանի յուշակոթողի ճակատագիրը որոշողներու խառնափնթոր գործընթացին։

Ըստ պր. Սիմոնեանի գրառման, այս խումբին անդամներն են՝

«…Աշխատանքային խմբի կազմ /համալրուող/՝

1․ Դանիել Երաժիշտ, դիրիժոր, երաժշտագէտ

2․ Տէր Ասողիկ, հոգևորական, Մայր Աթոռ

3․ Արամ Սաթեան, Կոմպոզիտորների Միութեան նախագահ

4․ Ալէն Սիմոնեան, ԱԺ նախագահի տեղակալ

5․ Էդուարդ Միլիտոնեան, Գրողների Միության նախագահ

6․ Նիկոլայ Կոստանդեան, Կոմիտասի Թանգարան-ինստիտուտի տնօրէն

7․ Արմինե Գրիգորեան, Արամ Խաչատրեանի Տուն-Թանգարանի տնօրէն

8․Հէնրիկ Յովհաննիսեան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր

9․ Ֆելիքս Բախչինեան, գրականագէտ

10․ Դաւիթ Գիւրջինեան, Լեզուի Պետական Կոմիտէի նախագահ»

Կը պարզուի, որ Պր. Սիմոնեան ինքզինքն ալ նշանակած է դատակազմի անդամ…Նշանակուած են շարք մը հեղինակաւոր դէմքեր արագօրէն հարազատագրելու (legitimize) եւ ի վերջոյ օրինականացնելու համար ազգային հոգևոր հարստութեան այս բացորոշ սպանդը։ Այսպէս էր ստալինիզմի օրերուն եւ այսպէս կը թուի ըլլալ հիմա։ Բայց ինչո՞ւ հիմա…Ի վերջոյ հայ մշակոյթի բեմին վրայ կարեւոր դիրքերու կոչուած այս մարդիկ անձնական պարտաւորութիւն մը ունի՞ն մեր անկախ պետականութեան հանդէպ։ Կը կրկնե՛մ։ Մեր մշակոյթը յետին մանրամասնութեամբ բանասիրող այս հանրահռչակ մտաւորականները անձնական յանձնառութիւն մը եւ անզիջելի պատասխանատուութիւն մը ունի՞ն հայ բանին հանդէպ եւ քաջութի՛ւնը՝ անոր դէմ եղած այս զազրելի ոտնձգութիւնը մերժելու եւ կտրել-նետելու իշխանութեան ներսը պալարուող այս ախտը։ Թէ պարզապէս իրենց պարտականութիւնն է առաջնորդուիլ անգրագէտներու այս իշխանութեան հրահանգներով։ Եւ, խնդրեմ, մի՛ փորձէք աղաւաղել իմ հարցադրութեան միտք բանին։ Ես մեծ յարգանք ունիմ Հենրիկ Յովհաննիսեանի եւ Դաւիթ Գիւրջինեանի պէս մարդոց հանդէպ։ Կասկած չունիմ, որ նոյնքան յարգանքի արժանի են նաեւ միւսները։ Բայց այստեղ մեծ աղէտ մըն է, որ կը նիւթուի մեր ազգային հոգեւոր հարստութեան դէմ եւ դուք, պր. Սիմոնեան, բարոյական իրաւունքը չունիք մեր հոգեւոր կեանքի առաջնորդներու այս հոյլը վարկաբեկելու մեր ժողովուրդի աչքին։

Եւ յետոյ ի՞նչ բան էր այսօրուան Հանրային Հեռուստատեսութեան եթերով հեռասփռուած «Ունէք Խնդիր՝ Եկէք Հասկանանք» յայտագրի թողարկումը յատկացուած ՀՀ Ազգային Օրհներգի հրապարակային գզգզման։

Այս արշաւը կանգ պիտի առնէ։ Ազգային Օրհներգը եւ ազգային միւս խորհրդանիշները այլընտրանք չունին։ Ասիկա սոփեստութեան խաղադաշտը չի կրնար ըլլալ։ Մեր ժողովուրդի արեամբ եւ քրտինքով եւ հանճարո՛վ նուիրագործուած մեր ազգային խորհրդանիշները պիտի չփոխուին եւ ՎԵՐՋ։ Եւ բոլոր անոնք, որոնք քաղաքական հաշիւներով կամ փառամոլութեամբ կամ անգիտութեամբ կամ անփութութեամբ իրենց անունները կը կապեն այս այլանդակ նախաձեռնութեան, հաշուետու պիտի ըլլան իրենց խղճին առջև, որ շատ խիստ դատաւոր մըն է։

Փետրուարի 18ին, 1921 թուի բոլշևիկեան բռնատիրութեան դէմ Փետրուարեան Ապստամբութեան ոգեկոչումը չկար այս իշխանութեան օրակարգին վրայ, բայց արդէն պարզ է, որ մեր ժողովուրդի այդ հերոսական պոռթկումը առաջնորդող ՀՀ Ազգային Օրհներգի լուծարման ծրագիրը օրակարգի վրայ էր։ Փետրուարեան Ապստամբութեամբ՝ մեր ժողովուրդը ըսաւ իր վերջին խօսքը բոլշեւիզմի մասին։ Կասկած մի՛ ունենաք, որ այդ խօսքը ի զօրու է, այդ խօսքը «ուժի մէջ» է նաեւ այսօր։

Կարօ Արմենեան

Փետրուար 20, 2019

Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company