ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Արտաշատ – Տիզպոնէն Մինչեւ Երեւան-Թեհրան Յարաբերութիւններ (Վարդանանց Օրուան Առիթով)

28 Փետրվար 2019 Վարդանանց պատերազմի խորհուրդները ընկալելու վերլուծականները դասական առումով կը կեդրոնանան հաւատքի կառչածութեան եւ ընդհանրապէս խնդիրի բարոյական ծալքերուն վրայ: Քաղաքական առումով` ինքնուրոյնութիւնն ու համեմատական գերիշխանութիւնը պահպանելու: Աշխարհաքաղաքական դիտանկիւնէն` օրուան պայմաններու նկատառումով ամբողջ քաղաքակրթութիւն մը փրկելու կամ պարսկական համահարթեցումը կասեցնելու փաստերուն վրայ:

Քաղաքական վերլուծաբանութեան այժմէական փորձը հաւանաբար աւելորդ չնկատէ Պարսկաստան-Հայաստան դարաւոր յարաբերութիւններու, այսօրուան բառամթերքով` Թեհրան-Երեւան կապերու ռազմավարական նշանակութեան մասին անդրադարձ կատարելը:

Վարդանանցը անշուշտ Աւարայրով չէ աւարտած: Պատմութեան շարունակականութիւնը եւ երկու պետութիւններու անմիջական դրացնութիւնը յետցնցումային փուլեր ունեցած են: Վարդանանց ռազմաքաղաքական մեծագոյն դասը քաղած են վահանեան շարժումի ղեկավարները` փոխելով կռուելաձեւի օրէնքները: Ձեւափոխուած պատերազմին զուգահեռ լիարժէք աշխատած է դիւանագիտութիւնը, որ Տիզպոնի մէջ ձախողութեան մատնուած էր:

Վահանեան շարժումին կողմէ մղուած ներքաշող- սողացող պատերազմը իր լրումին հասած է Նուարսակի դաշնագիրին սկզբունքները նախապատրաստող հայկական դիւանագիտութեամբ, որ յամենայն դէպս գիտակցած է համեմատական գերիշխանութեան` այդ օրերու լայն լիազօրութիւններով ինքնավարութեան դրոյթի պահպանման համար բնականոն յարաբերութիւններ ունենալ տարածաշրջանի գերտէրութեան հետ:

Տարածաշրջանի գլխաւոր խաղացող Թեհրանի հետ ռազմավարական գործընկերութեան յարաբերութիւններ կը կիրարկէ Երեւանը: Այս անգամ Յազկերտի լեզուն կը գործածուի նոյնինքն Իրանի դէմ, յատկապէս Ուաշինկթընի կողմէ պատժամիջոցային քաղաքականութեան իրականացումով: Եւ եթէ կիսաշրջափակուած Երեւանին համար Իրանը կարեւոր ելք է, ապա պատժամիջոցներու ենթարկուող Իրանի համար Հայաստանը կարեւոր տնտեսական պատուհան է:

Խօսքը ո՛չ միայն երկարաժամկէտ առումով հորիզոնին վրայ ուրուագծուող Մետաքսի ճամբուն վերագործարկման հաւանականութեան մասին է, ուր թէ՛ Թեհրանը եւ թէ՛ Երեւանը կարեւոր աշխարհագրական դիրքեր ունին: Հայկական պատուհանը Իրանը կրնայ դիտել Պարսից ու Կասպից ծովերը ցամաքով կապող կամուրջը եւ այդ կամուրջի իր կողմէ օգտագործման խիստ կենսունակութիւնը: Հայկական պատուհանէն Թեհրանի վարիչներուն համար տեսանելի կը դառնան Իրանէն մինչեւ Ծայրագոյն Արեւելք գործարկելի երկաթուղին ու անոր ճամբով Թեհրանէն Չինաստան եւ հակառակ ուղղութեամբ ապրանքաշրջանառութեան հաւանական ծաւալները:

Այժմ Թեհրան գործուղուող պաշտօնական Երեւանի ներկայացուցիչները Տիզպոն հրաւիրուելու պայմաններով չէ, որ կ՛այցելեն: Հիմա արդէն սեղանի վրայ է Թեհրան-ԵՏՄ ազատ առեւտուրի պայմանագիրի նախագիծը, որ խիստ անհրաժեշտութիւն կը ներկայացնէ Արեւմուտքի կողմէ մեկուսացուող Իրանին համար: Իսկ դէպի ԵՏՄ առաջին կանգառը Երեւանն է: Ապամեկուսացման համար անշրջանցելի միջավայրը:

Աւարայրը ռազմաքաղաքական դաս է ո՛չ միայն հայկական, այլ նաեւ պարսկական կողմին համար: Եթէ այդ մէկը անմիջականօրէն յանգած է Նուարսակի երկկողմ պայմանագիրին, ապա երկարած է դարերու վրայ հասնելու համար այսօրուան ռազմավարական յատուկ նշանակութիւն ունեցող գործընկերութեան` արցախեան հակամարտութեան գործընթացին Թեհրանի որդեգրած հաւասարակշիռ դիրքերէն մինչեւ առեւտրական բնոյթի տարբեր համաձայնագիրներ եւ միջպետական յարաբերութիւններու բազմաոլորտ պայմանաւորուածութիւններ:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company