ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայրենիք-Սփիւռք փոխսնուցիչ ուժականութիւնը

01 Մարտ 2019 Այսօր կարևոր է, որ յիշենք այն փաստը, որ հարիւր տարի առաջ այս օրերուն մեր երկիրը կը գտնուէր համատարած սովի ճիրաններուն մէջ և գրեթէ հրաշքով ան կրցաւ յաղթահարել սովի այդ ճգնաժամը և վերապրիլ։ Նոյնքան կարևոր է, որ հասկնանք, թէ ի՞նչ պայմաններու մէջ Հայաստան ինկաւ տնտեսական այդ դժոխային անելին մէջ այն իսկ օրերուն, երբ Հայաստան նուաճեց անկախ պետականութեան կարգավիճակը։

Հարիւր տարուան պատմութիւնը իր ծալքերուն տակ թաղած է շատ բան և հետևաբար դէպքերու մանրամասնութիւնը կը խուսափի ամէնօրեայ լրագրութեան հասողութենէն։ Դիմատետրի իմ վերջին գրառումով հարցադրութեան նիւթ դարձուցեր էի Կովկասի անգլիական իշխանութիւններու դրած արգելքը Վարչապետ Քաջազնունիի պատուիրակութեան դէպի Ամերիկա ճամբորդութեան վրայ։ Հայաստանը արտաքին աշխարհին կապող միակ գործնական ճամբան այդ օրերուն Թիֆլիսն էր և այդ մէկը կը գտնուէր անգլիական ուժերու ամբողջական հակակշռին տակ։ Եւ փաստօրէն անգլիական իշխանութիւնը իր արտօնութիւնը ձգձգեց Փետրուարէն մինչև Ապրիլ 1919…որոնք ճակատագրական ամիսներ էին Հայաստանի սովեալներուն համար։

Այսօրուան տուեալներով, նմանօրինակ ձգձգում մը պիտի նկատուէր քրէական նկատի առած անոր ծանրակշիռ հետևանքները։ Անգլիա ստորագիրներէն մէկն էր Մայիս 29, 1915 թուակիր եռակողմանի այն յայտարարութեան, որ կ՚ըսէր՝ “In view of those new crimes of Turkey against humanity and civilization, the Allied governments announce publicly to the Sublime-Porte that they will hold personally responsible [for] these crimes all members of the Ottoman government and those of their agents who are implicated in such massacres («…Նկատի առնելով մարդկութեան և քաղաքակրթութեան դէմ գործուած Թուրքիոյ այս նոր ոճիրները, Դաշնակից կառավարութիւնները հրապարակաւ կ՚ազդարարեն Բարձրագոյն Դրան, որ իրենք՝ Դաշնակիցնե՛րը այս ոճիրներուն համար անձնապէս պատասխանատու կը համարեն Օսմանեան կառավարութեան բոլոր այն անդամներն ու իրենց գործակալները, որոնք դերակատար եղած են այս ջարդերու իրականացման մէջ։»)։ Անգլիացիք գիտէին, որ այդ կէտին վրայ Թուրքիոյ և իր արբանեակ Ազըրպէյճանի նպատակն էր ամբողջական բնաջնջումը Արևելեան Հայաստանի հայութեան և որ սովը բնական շարունակութիւնն էր բնաջնջումի այս գործողութեան և այս անգամ ՝ իրենց՝ անգլիացիներու՛ իսկ իշխանութեան ներքոյ…

Փաստերը մեծ հարցականներու տեղի կու տան։ Ամերիկեան նպաստամատոյցի (Near East Relief) թուղթերը կը խօսին այն մասին, որ լայն համագործակցութիւն գոյութիւն ունեցած է ամերիկեան նպաստամատոյցի (Near East Relief և American Relief Administration for the Near East) և տեղական անգլիական իշխանութիւններուն միջև սովի ծաւալն ու սովեալ բնակչութեան քարտէզը ճշտելու տեսակէտէն։ Սովին անմիջապէս ենթակայ բնակչութիւնը Արևմտեան Հայաստանէն տարագրուած ժողովուրդն էր և սակայն շուտով սովը կլանեց ամբողջ Հայաստանը։ Անկախութեան ճակատամարտերէն ծնունդ առած Հայաստանը կը թուէր «ձևաւորուած» ըլլալ սովամահութեան համար… մինչև որ հասան 1918-ի Համաշխարհային Զինադադարի օրերը (11Նոյեմբերի 1918) և Հայաստանի Հանրապետութեան սահմանները ընդարձակուեցան ըստ Զինադադարի փաստաթուղթերուն մէջ ճշտուած սկզբունքներուն։

Կը թուի, թէ երբ սովի խնդիրը Հայաստանի կառավարութեան կողմէ ճնշիչ թախանձանքով յանձնուեցաւ անգլիական իշխանութիւններու ուշադրութեան, Կովկասի անգլիական իշխանութիւնները զգալի թերահաւատութեամբ ընդունեցին տրամադրուած տեղեկանքը և այս իսկ պատճառով Ամերիկեան նպաստամատոյցի պատասխանատուները լուրջ դժուարութիւն ունէին յստակ գնահատական տալու կացութեան։ Ի վերջոյ Հըրպըրթ Հուվըրի անձնական ներկայացուցիչն էր, որ պիտի շտապէր գալ տարածաշրջան անձնապէս ստուգելու կացութիւնը և յստակացնելու շրջագիծը աղէտին։ Եւ վերջապէս բացայայտուեցաւ աղէտը իր ահաւոր մերկութեամբ։ Հակառակ այս յաւելեալ իրողութեան, անգլիացիք երկու թանկագին ամիսներով քաշքշեցին Քաջազնունիի պատուիրակութեան ճամբորդութեան թուականը։

Այս փաստն իսկ ցոյց կու տայ, թէ ինչպիսի՜ ենթակայութեան հարցեր կը դիմագրաւէր Հայաստանի Հանրապետութիւնը այդ օրերուն ամենէն տարրական հաղորդակցական խնդիրներու կապակցութեամբ։ Եւ շուտով յստակ պիտի ըլլար, թէ ինչպիսի՞ ուժականութիւն էր ըլլալու քաղաքականացած Սփիւռքը անկախ Հայաստանի նորահաստատ պետականութեան համար։

Սիմոն Վրացեանի տողերը ժուժկալ են, բայց ճշգրիտ։ Վրացեան կ՚ըսէ՝ «…Հայաստանի Խորհրդի ու կառավարութեան դիմումները, ինչպէս նաև արտասահմանում կատարուած աշխատանքները, վերջապէս լսոուեցին և օգնութիւնը չուշացաւ։» ՀՀ վերջին Վարչապետին յղումը պէտք է հասկնալ իր ճակատագրական տարողութեամբ։ «…Ինչպէս նաև արտասահմանում կատարուած աշխատանքները…» ամբողջ հատորի մը նիւթ պէտք էր հայթայթէին, զոր գրելու կարելիութենէն զրկուած էր մեր մեծ ուսուցիչը 1928-ին։

Այսօր գիտենք, որ մէկ կողմէ ՀՀ Դեսպանը Ուաշինկթընի մէջ՝ մեծ հեղինակութիւն վայելող Գարեգին Փաստրմաճեան (ՀՅԴ մարտական անունով մեզի ծանօթ Պանք Օթոմանի յայտնի հերոս Արմէն Գարոն), ՀՅԴ Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն և յատկապէս բարեյիշատակ Վահան Քարտաշեանի հիմնած «Ամերիկեան Կոմիտէ Հայաստանի Անկախութեան Համար (American Committee for the Independence of Armenia)» հաստատութիւնը կարևոր դեր խաղացին ԱՄՆ-ի Քոնկրէսն ու կառավարութիւնը զօրաշարժի ենթարկելու գործին մէջ։ Անոնց դերակատարութիւնը մեծ եղաւ մանաւանդ ԱՄՆ-ի հանրային կարծիքը դարբնելու գործին մէջ։

Սփիւռքը, որ ծնած էր մեր ազգային ողբերգութենէն, յանկարծ գիւտը կ՚ընէր իր առաքելութեան։ Ինք այժմ պիտի դառնար Հայաստանի անկախ պետականութեան լինելիութեան հզօր գործօնը։ Սփիւռքը պիտի տէր կանգնէր իր հայեցիութեան որպէսզի կարենար տէր կանգնիլ այս մեծ առաքելութեան։ Դաշնակցութեան կողմէ հետապնդուած Սփիւռքի քաղաքականացման ռազմավարութիւնը, առաջին հերթին, հայրենիքի փրկութեան և հայրենիքի հզօրացման ռազմավարութիւն էր։ Հայաստանի սովը եղաւ առաջին մեծ ազգային մարտահրաւէրը Հայրենիք և Սփիւռք լծելու նոյն քաղաքական առաջադրութեան։ Վարչապետ Քաջազնունիի պատուիրակութեան առջև արագօրէն բացուեցան բոլոր կարևոր դռները։ Հայաստան-Սփիւռք քաղաքական շաղկապը գործեց մեծ արդիւնաւորութեամբ և ճամբայ հանեց այն նոր ազգային ուժականութիւնը, որ Հայրենիք-Սփիւռք փոխ-սնուցիչ (symbiotic) յարաբերութիւններու կենսատարածքն էր։

Այսօր հարց պիտի տանք մենք մեզի, թէ որո՞նք են մեծ դասերը մեր աւելի քան հարիւրամեայ այս փորձառութեան։ Կասկած չկայ, որ եկած է այս հարցադրութեան ժամանակը։ Այս համազգային քննարկումը պէտք է շուտով սկսի։ Եւ սկսի մեծ թափով ու տեսիլքով։

Պարզ է, որ Հայաստանի անկախ պետականութեան լինելիութիւնը (viability) պիտի ապահովուի միջ-կայսերական մարտահրաւէրներու բովին մէջ։ Այլ ընտրութիւն գոյութիւն չունի։ Եւ եթէ մեր խնդիրը գերտէրութիւններու առճակատման միջավայրին մէջ է, որ պիտի վճռուի, մենք այդ մարտահրաւէրին պիտի ընդառաջենք նոյն այդ միջավայրին յարիր զէնքերով և ռազմավարութեամբ…Այսինքն՝ Հայրենիք-Սփիւռք փոխսնուցիչ ուժականութիւններու ներգործօ՛ն ռազմավարութեամբ։ Այսինքն՝ մէկզմէկու իրականութեան լիովին վերահասու ըլլալու և այս համաշխարհային ռազմաբեմի պահանջներուն համար մշտապէս և ճիշտ զէնքերով և գործիքներով զինուած ըլլալու հեռատեսութեամբ և քանքարով։ Եւ Տէր ընդ մե՛զ։

Կարօ Արմենեան

Փետրուար 28, 2019, Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company