ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բանակն ու «Ազգ-բանակ» հայեցակարգը մշտապես մեր դիտակետում են

02 Ապրիլ 2019

Ապրիլյան քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցին Yerkir.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանի հետ զրուցեց պատերազմի, խաղաղության, պատերազմից քաղած դասերի և հարակից այլ հարցերի շուրջ:

– Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է 3 տարի: Ի՞նչ դասեր ենք քաղել այդ ընթացքում:

– Այս ընթացքում քաղած ամենակարևոր դասերից են մեր բանակի բարոյահոգեբանական վիճակը, ժամանակակից տեխնոլոգիաների գործադրմամբ` առաջնագծի պաշտպանությունն ու ուժեղացումը, ինչպես նաև ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որի ուղղությամբ ամենօրյա աշխատանք պետք է իրականացնել: Թեև 2016-ի ապրիլից հետո անմիջապես նախաձեռնվեցին մի շարք գործողություններ, բայց հատկապես վերջին իրադարձությունները` կապված Մեղրու զորամասի հետ, ցույց են տալիս, որ անելիքները շատ են: Պետք է պատժվեն բոլշևիկյան մոտեցումներին հարիր բոլոր այն գործողությունները, որոնք ուղղված են բանակի պառակտմանը: Դա սկզբունքային ու առաջին կարևորության խնդիր է, որ գործող իշխանությունների ուշադրության կենտրոնում պետք է լինի: Իբրև ազգային քաղաքական ուժ`մեր բանակն ու «Ազգ-բանակ» հայեցակարգը մշտապես մեր դիտակետում ենք պահելու: Այս ամենի համալիր դասը պետք է ոչ միայն առնենք, այլ նաև իրացնենք:

– Վերջերս` հատկապես Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից հետո, դարձյալ շատ է խոսվում պատերազմի վերսկսման մասին:

– Թշնամական պետությունը ցանկացած պահի մեզ կարող է պատերազմ պարտադրել, իսկ դա նշանակում է, որ պարզագույն տեղական ինքնակառավարման համակարգից մինչև պետական կառավարման ամբողջ համակարգ պետք է վերափոխման ենթարկվի: Փոփոխություններ պետք է լինեն տնտեսական քաղաքականության մեջ, մեր ամենաօրյա աշխատանքում և այլն: Դա պետք է մեր կարմիր գիծը լինի, որ սահմաններից չի կարելի որևէ հատված զիջել: Ընդհակառակը` կենսունակ պետություն կառուցելու ու պատմական հայրենիքը փուլ առ փուլ վերականգնելու խնդիր ունենք:

– Ձեր ասածի տրամաբանությամբ` ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն էլ ասում է, որ «սահմանին պահպանություն չի լինելու, այլ լինելու է սահմանների պաշտպանություն»:

– Այո, մարտարվեստի կանոն է, երբ ոչ թե առաջնագիծն ես պաշտպանական դարձնում, այլ այն հարձակման հենակետերին համապատասխան ես ձևավորում: Իսկ դա նշանակում է ռազմատեխնիկական համալրում, ռազմարդյունաբերության ուժեղացում, ամենօրյա ու ամենժամյա աշխատանք հասարակությանը համախմբելու, ազգային գաղափարախոսությունն առաջ մղելու ուղղությամբ: Բայց այսօր հաճախ ենք տեսնում, որ գործող իշխանությունների առանձին հատվածներում այդ ուղղությամբ «ճաքեր են առաջանում», որոնք ամեն գնով ու անպայման պետք է փակել:

Զրույցը` Վրույր Սևակի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Միաբեւեռ Աշխարհի Չարիքը

Կ՛ըսուէր, որ Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւնները դրական ընթացք

04 Մարտ 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Երկրի իրավատերն

Վերջին շրջանում առավել մեծ ծավալ ու ագրեսիվ բնույթ է ստացել իշխանության և նր

04 Մարտ 2026
Միացումից անկախացում

Դրա առաջին դրսևորումը դարձավ Լեռնային Ղարաբաղը Հայաստա-նի հետ վերամիավորելու 1

04 Մարտ 2026
Կոմպրադորական բուրժուազիայի անցյալն ու

Ժամանակակից քաղաքական գործընթացների վերլուծությունը հաճախ սահմանափակվում է առա

04 Մարտ 2026
Ամբիցիաների վտանգները քաղաքական գործըն

Առհասարակ, պարզ մարդկային ցանկությունների և հավակնությունների միջև եղած սահման

04 Մարտ 2026
Անտեսանելի քիլլերը․ Հայաստանը ուռուցք

Օդի որակի խնդիրը հանքարդյունաբերության մեծ ծավալներ ունեցող Հայաստանում, հատկա

04 Մարտ 2026
Լեզվական ինքնություն և թվային իրականու

Փետրվարի 21-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի կողմից, սահմանվել է Մայրենի լեզվի

04 Մարտ 2026
Ի Յիշատակ Սումկայթի Զոհերուն` Ցոյց Ատր

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Շաբաթ, Փետրուար 28-ին, Հ․Ե․Դ․ «Անի» մասնաճիւղը կազմակերպեց բողոքի

03 Մարտ 2026
Քեպէգի մէջ արժանավայել կերպով նշուեցաւ

Կիրակի, 1 մարտ 2026-ին, յետմիջօրէի ժամը 6:00-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոն

03 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company