ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Չլուծվող խնդիրների համար մեղավոր են միայն շարքային ծառայողները և նախկին ղեկավարնե՞րը

10 Ապրիլ 2019 Արդեն հետևողականորեն ականատես ենք լինում պետական տարբեր ոլորտներում ընթացիկ կառավարման կոնկրետ խնդիրների ու բացթողումների և դրնաց արդյունքում բազմաթիվ քաղաքացիների համար արձանագրվող բացասական հետևանքներին:

Այսպիսի արձանագրումները, բնականաբար, ինքնին խնդրահարույց են պետական ընթացիկ կառավարման արդյունավետության տեսանկյունից:

Միևնույն ժամանակ, դրանք մտահոգիչ են դառնում պետական կառավարման համակարգի զարգացման հեռանկարի տեսանկյունից, եթե նկատի ունենանք այս երևույթներին հետևողականորեն ուղղեկցող մեկ այլ արձանագրում ևս:

Խոսքը վերաբերում է իշխանությունների կողմից որդեգրվող այն ենթակայական մոտեցմանը, որ ընթացիկ ձախողումների ողջ մեղքը բարդվում է միայն նախկին իշխանությունների վրա, իսկ հիմա էլ արդեն մեղավորների շրջանակն ընդլայնվում է ստորին օղակներում պետական ծառայություն իրականացնողներով:

Արդեն առիթ ունեցել ենք հրապարակային ներկայացնելու բովանդակային մեր դիրքորոշումներն այս վերջին միտումների վերաբերյալ՝ առանձին յուրաքանչյուր դեպքով: Այս դեպքերի մասին հանրությունը տեղեկացել է նաև կառավարության նախորդ նիստերից, երբ արդեն առաջ էին եկել կոնկրետ խնդիրներ ու դրանց համար մեկ-երկու ամիս առաջ կառավարության տված «նոր լուծումները» փոխելու՝ նախկին կարգավորումներին վերադառնալու հրատապ անհրաժեշտություն:

Ասենք օրինակ՝ մինչև 2019 թվականը պետական-մասնավոր գործընկերությամբ արդյունավետ իրականացվող «Արմաթ» լաբորատորիաների պետական մասի ֆինանսավորումը երեք ամիս ուշացնելու խնդիրը: Այս լաբորատորիաները գործում են Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում, որոնց թիվը ներկայումս կազմում է 260՝ վերապատրաստված շուրջ 300 խմբավարներով, որտեղ հաճախում և բարձր տեխնոլոգիաներին վերաբերող գիտելիքներ ու հմտություններ են ստանում շուրջ 6500 աշակերտներ:

Նմանատիպ խնդրի առաջ էին կանգնած նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բացառիկ երեք այլ ծրագրերը, որոնք իրականացվում են պետության մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ: Խոսքը վերաբերում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների», «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման» և «2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման» ծրագրերին:

Պարզ չէ նաև, թե նման խնդիրներ ունեցող քանի՞ այլ ծրագրեր դեռ կան, որոնք հուսանք առաջիկայում կստանան իրենց լուծումները՝ կվերադարձվեն իրենց ֆինանսավորման նախկին ձևին և չեն դադարեցվի:

Նմանատիպ մեկ այլ օրինակ է շուրջ 100 հազար աղքատ ընտանիքների այս տարվա մարտ ամսվա սոցիալական նպաստների վճարման ուշացումը: Այս անգամ էլ կառավարությունը որոշել էր անցում կատարել պետական վճարումների ամբողջական էլեկտրոնային կառավարման: Ցավոք, նորից կառավարման անհետևողականության արդյունքում առաջ եկան սոցիալական կոնկրետ բացասական հետևանքներ: Եվ նաև պարզ չի, թե երբ ամբողջական կլուծվի այս խնդիրը:

Այս խնդիրների առաջացման համար պետական բարձրաստիճան ոչ մի պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, ինչն օբյեկտիվորեն ենթադրվում էր, քանի որ նրանք նաև այս խնդիրները պատշաճ լուծելու համար են ստանում բարձր աշխատավարձ ու պարգևատրումներ:

Փաստորեն, այս դեպքերի համար կառավարությունը գտնում է՝ եթե կան մեղավորներ, ապա դրանք կառավարման ստորին օղակներն են, որոնց շարքային պաշտոնյաններն էլ կենթարկվեն անհատական խիստ պատասխանատվության: Ի դեպ, առանձին դեպքերում նրանց թիվը հասնում է շուրջ 7 հազարի:

Հատկանշական այսպիսի մի օրինակ էլ ունեցանք նախօրեին, երբ կառավարության ղեկավարն այցելել էր ավտոմեքենաների մաքսազերծման ծառայություն և օբյեկտիվորեն արձանագրել էր տարածքի մաքրությանը վերաբերող խնդիրներ: Լրատվամիջոցներով լայն լուսաբանվեց նաև այս ծառայության աշխատասենյակներից մեկում մեր երկրի պետական դրոշի ոչ պատշաճ պահպանումը:

Իհարկե, անվիճելի է նմանատիպ դեպքերի անթույլատրելիությունը: Բայց նաև հասկանալի չի այն մոտեցումը, որ այս դեպքում ևս պետք է ամենախիստ աշխատանքային կարգապահական պատասխանատվության ենթարկվեն միայն այդ սենյակում աշխատող շարքայինները: Իսկ այս ամենի համար օրենսդրությամբ սահմանված շատ կոնկրետ պատասխանատվություն ունեցող բարձրաստիճանները նորից մնում են «անձեռնամխելի»:

Պետական ծառայողներին պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցողներին անհրաժեշտ է նաև հիշեցնել՝ աշխատանքային կարգապահական տույժերի ենթարկելու կարգը և տեսակները վաղուց սահմանված են գործող օրենքներով:

Օրենքով սպառիչ սահմանված են նաև պետական ծառայողներին աշխատանքից ազատելու հիմքերը: Մասնավորապես, կոպիտ կարգապահական խախտման համար պետք է նշանակվի ծառայողական քննություն՝ խախտման օբյեկտիվ հանգամանքները և աշխատողի մեղքը պարզելու համար: Որից հետո՝ յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ: Իսկ նույնիսկ մեկ խիստ նկատողությունը աշխատանքից ազատման հիմք չէ:

Եվ ամենակարևորը՝ օրենքով չնախատեսված տեսակով և կարգով, այսինքն՝ միայն ղեկավարի անսահման հայեցողությամբ ու ցանկություններով, կարգապահական տույժի կիրառումն արգելված է օրենքով, նույնիսկ՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների համար:


Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company