ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արևմտահայերէնի անվտանգութեան երաշխաւորը

16 Ապրիլ 2019 Իւնեսքոյի կողմէ «վտանգուած լեզու» հռչակուած արևմտահայերէնը վերջապէս պիտի դրուի ՀՀ օրէնսդիր իշխանութեան օրակարգին վրայ, եթէ անշուշտ Ազգային Ժողովի պատգամաւոր՝ Տիկ. Նարինէ Թուխիկեանի նախաձեռնութիւնը անհրաժեշտ զօրակցութեան արժանանայ խորհրդարանական մեծամասնութեան կողմէ, որուն կը պատկանի ինք։ Պէտք է ջերմօրէն ողջունել Տիկ. Թուխիկեանի այս կարևոր քայլը և մաղթել, որ ան անյապաղ իրականութեան վերածուի և վերածուի ակնկալուած որակով և նրբազգացութեամբ։

Այս առթիւ, կարևոր է շեշտել, որ մեր երկու գրական բարբառներու համատեղ ուսուցման գաղափարին առաջին հեղինակը Լևոն Շանթն է (խորհրդակից ունենալով Նիկոլ Աղբալեանը), որուն նախագծերով պատրաստուած դասագրքերը լիովին կը ցոլացնեն այս նուրբ գործին մանկավարժական մեթոտաբանութիւնը։ Հետևաբար անիւը վերստին հնարելու կարիքը չունինք։ Այդ գործին սկզբնական հովանաւորները եղած են Հ.Յ.Դաշնակցութիւնն ու Համազգային Կրթական և Մշակութային Ընկերակցութիւնը, որոնց առաջադրութիւնը եղած է զինել տարագիր հայութիւնը մշակութային հուժկու քաղաքականութեամբ մը։ Կ՚ուզեմ նաև յիշեցնել, որ այս գործը մօտ մէկ դարու կիրառական փորձաշրջան մը արդէն անցած է Սփիւռքի մէջ նուիրեալ և հմուտ ուսուցիչներու շունչին տակ։

Ըսել, որ «Հայաստանն է արևմտահայերէնի պահպանման և տարածման երաշխաւորը, ոչ թէ Սփիւռքը» կը նշանակէ անտեսել Սփիւռքի մեծ ներդրումը այս մարզին մէջ։ Եթէ այսօր Իւնեսքոյի անգրագէտ դիւանակալներն ու իրենց հայազգի մանկլաւիկները արևմտահայերէնը կը հռչակեն «վտանգուած», պէտք է երևակայել, թէ ի՞նչ բնորոշում պիտի տային անոնք դիտելով Սփիւռքի առաջին տարիներու վիճակը։ Փաստը այն է, որ Սփիւռքը կրցաւ մերժել Թուրքիոյ և մեծապետական աշխարհի վճիռը և տէր կանգնիլ իր լեզուին (աւելի քան բոլշևիկեան մականին ենթակայ մեր երկիրը) և մենք մէկ ամբողջ դար պահպանեցինք մեր լեզուն, ուղղագրութիւնը, մամուլը և ստեղծեցինք փայլուն գրականութիւն։

Այնուամենայնիւ հայոց լեզուն այսօր ունի պաշտպանութեան մեծ խնդիր մը։ Արևմտահայերէնը՝ առաւե՛լ ևս։ Վտանգը բազմաշերտ է և բազմակողմանի։ Ես կը յուսամ, որ օրակարգի վրայ կը դրուի նաև այս ընդհանրական վտանգը, որ կը բխի ներկայ քաղաքակրթական փուլի ստոյգ մարտահրաւէրներէն, որոնք կ՚ըսպառնան փոքր ազգերու լեզուներուն։ Հետևաբար այս գոյութենական վտանգը յաջողապէս դիմագրաւելու ռազմավարութիւնն է, որ պէտք է անպայման ծնի լեզուի քննարկումներէն և այդ գործին մէջ լիարժէք դերակատարութեամբ պէտք է մասնակից դառնայ Սփիւռքը՝ ի՛նք։ Հայրենիք-Սփիւռք պատմական համագործակցութեան կենսական տարածութիւնն է այս հարցը։ Միասնական ուժերով միայն մենք պիտի կրնանք յաղթանակով պսակել այս ճակատամարտը։ Ասիկա մեր մշակոյթի Սարդարապատն է։ Գործե՛նք այդ յանձնառութեան ոգիով։

Կարօ Արմենեան
Ապրիլ 16, 2019
Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company