ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան

ՀՀ-Սփյուռք հարաբերություններում ներդրվելիք նոր համակարգի մասին

21 Ապրիլ 2019 ՀՀ խորհրդարանում քննարկվեց և ընդունվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր օրենքը: Նշյալ և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել 2019 թվականի մարտի 7 –ի որոշմամբ:

Ընդունված նոր օրենքի համաձայն` Սփյուռքի նախարարությունը լուծարվում է, իսկ դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում ստեղծվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:

Չնայած դեռևս չի հաստատվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը, այդուհանդերձ, օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ կետով որոշակի գաղափար ենք կազմում գլխավոր հանձնակատարի և նրա գրասենյակի նպատակների, խնդիրների և գործառույթների մասին: Ըստ այդմ` գրասենյակի նպատակներն ու խնդիրներն են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի լիազորությունների իրականացմանը մասնագիտական օժանդակությունը և անհրաժեշտ աջակցությունը, վարչապետի կողմից սփյուռքի հետ քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման գործառույթների և դրա շրջանակներում գլխավոր հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքների կատարմանն աջակցությունը: Իր հերթին` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին վերապահվում է վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման կազմակերպումը (այդ թվում՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով), որի շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանում է վարչապետը:

Օրենքի «Հիմնավորումներ» բաժնում շարադրված է, որ նախարարության փոխարեն առաջարկվում է ստեղծել եռաստիճան օպտիմալ համակարգ, որի առաջին մակարդակում կմասնակցի վարչապետը՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորություններով: Երկրորդ մակարդակում դերակատարություն կունենա վարչապետի կողմից նշանակվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, որը կլինի հայեցողական պաշտոնյա վարչապետի աշխատակազմում, և որի հիմնական դերակատարությունը կլինի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման կազմակերպումը: Ստորին մակարդակում կլինի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որի նպատակներն ու խնդիրներն են լինելու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի լիազորությունների իրականացմանը մասնագիտական օժանդակությունը և անհրաժեշտ աջակցությունը, վարչապետի կողմից սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման գործառույթների և դրա շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքների կատարմանն աջակցությունը:

Ավելացնենք նաև, որ օրենքի հիմնավորման 2-րդ կետով («Առաջարկվող կարգավորման բնույթը») սահմանվում է նորաստեղծ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հաստիքների թիվը, և հետագա մի քանի ամսվա ընթացքում ակնկալվում է այդ հաստիքների քանակը կրճատել` թողնելով ընդամենը 20-25 հաստիք (ներկայումս ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների թիվը 8 տասնյակի սահմաններում է):

Հանձնախումբը արձանագրում է.

– ՀՅԴ-ն ակտիվորեն պաշտպանել է ՀՀ-ում սփյուռքի նախարարություն ունենալու գաղափարը, ակտիվ միջամտություն ունեցել 2008 թ. ստեղծված նախարարության կայացման աշխատանքներում: Այդուհանդերձ, ՀՅԴ-ն ոչ միայն չի բացարձակացրել նախարարության գոյությունն ու գործունեությունը, այլև վերջինիս 10-ամյա գործունեության ընթացքում կուսակցությունը քննադատորեն է մոտեցել նախարարության աշխատանքներին` պարբերաբար հանդես գալով հայեցակարգային առաջարկներով:

– Ն. Փաշինյանի կողմից նախարարության լուծարման կապակցությամբ ՀՅԴ-ն կրկին կարևորել է նախարարության գոյության անհրաժեշտությունը և հայտարարել վերջինիս լուծարման անթույլատրելիության մասին: ՀՅԴ-ն ողջունել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի` սփյուռքի նախարարություն ունենալու անհրաժեշտությունը հիմնավորող հայտնի հարցազրույցը:

– Սփյուռք հայրենիք հարաբերություններում ներդրվելիք նոր համակարգը ունի բազմաթիվ խութեր և մտահոգիչ կողմեր, որոնցից առանձնանալի են հետևյալները.

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կամ իր գրասենյակը չեն ունենալու ծրագրեր իրականացնելու գործառույթներ, այդ մասին մարտի 21-ին տված իր հարցազրույցում հաստատել է նաև ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բ. Տեր-Գրիգորյանը։ Նրանց, բնականաբար, այդ մասով չի հատկացվելու նաև բյուջե։ Վերջիններս, փաստորեն, կատարելու են 12 նախարարությունների` սփյուռքի ուղղությամբ այս կամ այն կերպ իրականացվող աշխատանքները համադրելու (սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովում) խնդիրը։ Օրենքից երևում է, որ սփյուռքի հետ կապված քաղաքականության և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունները իրականացնում է վարչապետը, իսկ գլխավոր հանձնակատարին վերապահված է այդ աշխատանքների կազմակերպումը։

Եթե վերոնշյալ ձևակերպումներն ավելի պարզ լեզվով ներկայացնենք, ապա կստացվի, որ այս դեպքում սփյուռքի «նախարարը» վարչապետն է, գլխավոր հանձնակատարը նրա՝ այդ գծով աշխատանքների կազմակերպիչը կամ, այլ կերպ ասած, գլխավոր օգնականը, իսկ հանձնակատարի գրասենյակի երկու տասնյակ աշխատակիցները լինելու են վարչապետի՝ սփյուռքի գծով գլխավոր օգնականի օգնականները։

Հանձնակատարը կամ վերջինիս գրասենյակը չեն ունենալու նաև նախարարներին կամ նախարարությունների համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարություններ տալու, հետևաբար նաև՝ հաշվետվություններ պահանջելու իրավասություններ։ Կարճ ասած՝ հանձնակատարն, իր փոքրիկ անձնակազմով, գործելու է վարչապետի անունից և հանդիսանալու է վարչապետի աշխատակազմից եկող հրամաններն ու կարգադրությունները «mulberry» համակարգով ցրող։

Միգուցե հանձնակատարի գրասենյակը տարբեր առիթներով (հարցազրույցներ, ելույթներ կամ գործուղումներ) կարևորի այն 4 ուղղությունները, որոնց մասին հայտարարել է Բ. Տեր-Գրիգորյանն իր հարցազրույցում, այն է՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձեւավորում և սփյուռքի ներուժի ներգրավում երկրի զարգացման գործընթացներում: Ինչպես նշեցինք, այդ գործառույթներն ամբողջովին վերապահված են վարչապետին, և հանձնակատարն իր գրասենյակի միջոցով այդ ոլորտի հարցերը ընդամենը բաշխելու է համապատասխան նախարարությունների միջև։ Եզրակացությունն այս մասով հետևյալն է՝ հանձնակատարի գրասենյակի «ազդեցությունը» յոթ միլիոնանոց հայկական սփյուռքի վրա բովանդակային առումով գրեթե զրոյական է։

Հայկական սփյուռքին առնչվող գործերը վարչապետի կողմից իրականում կազմակերպվելու են ըստ ոլորտների, հանձնակատարի գրասենյակի խողովակներով՝ յուրաքանչյուր ոլորտին համապատասխան նախարարությունների միջոցով։ Ինչպես պատկերավոր նշել է Բ. Տեր-Գրիգորյանը՝ սփյուռքի մեկ նախարարության փոխարեն հիմա իրենք ունենալու են 12 նախարարություն, որոնք զբաղվելու են սփյուռքի հարցերով։ Նախարարի պարտականությունները կատարող պաշտոնյան ի նկատի ունի գործառույթների բաշխումն ըստ ոլորտների, որտեղ յուրաքանչյուր նախարարություն արծարծելու է իր ոլորտին առնչվող խնդիրները։ Ներդրվող համակարգին սևեռուն հայացք նետելով պարզ է դառնում, որ օրենքի նախագծում սահմանված եռաստիճան համակարգի բոլոր երեք աստիճանները, այն է՝ վարչապետ, գլխավոր հանձնակատար և հանձնակատարի գրասենյակ, իրականում հանձնարարականներ իջեցնողներ են, ոչ թե կատարողներ։

Կատարողներն իրականում նախարարությունների այս կամ այն ստորաբաժանումներն են։ Իսկ թե ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներ են գործելու, ունե՞ն արդյոք նախարարությունները նման ստորաբաժանումներ, տվյալների համահավաք բազա, ինչպե՞ս են տիրապետելու սփյուռքի բազմաշերտ ու նրբին խնդիրներին՝ դեռ ոչինչ պարզ չէ։ Ակնհայտ է, որ եթե գործելու է «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ծանոթանալու է խնդիրներին, ներկայացնելու է վարչապետին, վարչապետն էլ իր հերթին գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով հանձնարարականներ է իջեցնելու այս կամ այն նախարարությանը» մեխանիզմը, ապա այն ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Կասկածից վեր է, որ ինչ-որ նախարարության միջին օղակի վարչության ինչ-որ բաժին կամ այդ ստորաբաժանման ինչ-որ աշխատակից հազիվ թե կարողանա իրականացնել այնպիսի ծրագրեր, որպեսզի լուծելի դառնան իր ոլորտին (օրինակ՝ տնտեսական, կրթական ևն) առնչվող հսկայածավալ խնդիրները։

Մյուս կողմից` եթե բոլոր նախարարություններում ստեղծվելու են սփյուռքի հետ աշխատանքների և ծրագրերի համակարգման առանձին ստորաբաժանումներ, ավելանալու են հաստիքներ ու ծախսեր, ապա ակնհայտ է, որ համակարգը ինչ-որ իմաստով վերադառնալու է դեպի անցյալ: Կարճ ասված` եթե սփյուռքի նախարարությունը «ցրվելու է» 12 նախարարությունների միջև, ապա ո՞րն էր սփյուռքի նախարարության կրճատման իմաստը:

Բ. Տեր-Գրիգորյանը նաև հայտարարել է, որ ծրագրային ուղղությամբ բյուջեի չտրամադրման պայմաններում ավելանալու են գործուղումներին հատկացվող ծախսերը, որի շնորհիվ գլխավոր հանձնակատարը ավելի շատ է լինելու համայնքներում՝ խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու համար։ Այստեղ էլ պետք է փաստել, որ հարյուրավոր երկրներում առկա հայկական համայնքեր պարբերաբար այցելելը զուտ տեխնիկական առումով հնարավոր չէ, եթե անգամ այդ այցերը տևեն ընդամենը մի քանի օր։ Դա նշանակում է, որ գլխավոր հանձնակատարը պարզապես «ապրելու է» դրսում։

Այստեղ նաև Բ. Տեր-Գրիգորյանի կողմից անտեսվում կամ նսեմացվում է Սփյուռքի նախարարության 10-ամյա աշխատանքը, որի ընթացքում ամբարվել են հսկայական տեղեկություններ, ՀՀ և սփյուռքի գիտահետազոտական հիմնարկների տպագրվել հարյուրավոր ձեռնարկներ, և գլխավոր հանձնակատարը պարտավոր է ոչ թե շրջանցել այդ իրողությունը, այլ հենվելով այդ շտեմարանին` շարժվել առաջ:

Ներդրվելիք համակարգի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրելու, որ, օրինաչափորեն, որպես սփյուռքի հետ անմիջականորեն ծրագրեր իրականացնող գերատեսչություններ, հայկական համայնքներ պետք է այցելեն նախարարությունները ներկայացնող պաշտոնյաները, և դա է միակ արդյունավետ ուղին։ Այստեղ էլ պետք է փաստել, որ ամեն երկիր չէ, որտեղ կարող են հեշտությամբ և առանց դժվարությունների այցելել ՀՀ պաշտոնյաները։ Շատ են դեպքերը, երբ անհրաժեշտ են հատուկ այցեհրավերներ, և ինքնակամ (առանց տվյալ երկրի իշխանություններին տեղյակ պահելու) այցելությունները տեղիք են տալիս տհաճ միջադեպերի։ Այդպիսի երևույթի վառ օրինակ էր ս/թ փետրվարին ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանի այցը Վրաստան, որտեղ վրացական իշխանությունների կողմից չարժանանալով ընդունելության կամ պատշաճ վերաբերմունքի՝ նախարարն ստիպված էր այցի կեսից վերադառնալ Երևան և չմասնակցել Ջավախքում հիմնված «Արմաթ» կենտրոնի բացման արարողությանը։ Վրացական կողմն իր նման նոտայով հասկացրեց, որ այսուհետ, առանց հատուկ հրավերի, որևէ պաշտոնյա չպետք է այցելի երկիր։

Այդպիսով՝ եթե նախկինում ՀՀ սփյուռքի նախարարությունը լիազորված էր և իրականացնում էր որոշակի ծրագրեր, ապա ներկայումս Վրաստանի ուղղությամբ, մեր հստակ համոզմամբ, որևէ նախարարություն չի կարողանալու իրագործել որևէ ծրագիր՝ այն պարզ պատճառով, որ այլ երկրի տարածքում մեկ այլ երկրի պետական գերատեսչություն (արտաքին գործերի, կրթության, մշակույթի, սպորտի ևն) ինչ-որ միջոցառում կամ ծրագիր իրագործելու համար պետք է ունենա այդ երկրի իշխանությունների համաձայնությունը։ (Հիշեցնենք՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը չունի սփյուռքում ծրագրեր իրականացնելու լիազորություններ, հետևաբար, այդ իմաստով նաև անելիքներ)։ Նման փակուղային իրադրություն առաջանալու է բազմիցս, և Վրաստանը, բնականաբար, միակը չէ այդ երկրների շարքում։ Նոր համակարգի ներդրմամբ, փաստորեն, այս հողի վրա ևս հսկայական դժվարություններ են առաջանալու։

Հանձնախումբը փաստում է, որ ՀՀ-սփյուռք հարաբերություններում հապճեպորեն և առանց լայն քննարկումների կամ, կարելի է ասել, միանձնյա որոշմամբ ներդրվելիք նոր համակարգով ստեղծվում է անորոշ իրավիճակ։ Նշյալ հարաբերությունների մեջ ներքաշված են և՛ բոլորը և՛ ոչ մեկը, արդյունքում որևէ մի օղակ ամբողջական պատասխանատվություն չի կրելու և հաշվետու չի լինելու սփյուռքի առջև։

Համակարգի ներդրումը նաև վառ կերպով արտացոլում է Ն. Փաշինյանի` սուպերվարչապետական համակարգի ստեղծման իրողությունը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին կից

Արտաքին քաղաքականության, սփյուռքի և հայրենադարձության հանձնախումբ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company