ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Եթե սա է քո խմբագրականը

02 Մայիս 2019 ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Armlur.am-ը («Ժողովուրդ» թերթ) «Խմբագրական» մեծադղորդ ենթավերնագրով մի հոդված է հրապարակել, որով փորձ է արել հասկանալ և իր ընթերցողին էլ հասկացնել, թե ինչ է իրենից ներկայացնում ՀՅԴ հայաստանյան կառույցի 23-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը: Քիչ է ասել, որ թերթին չի հաջողվել իրականացնել իր այդ «առաքելությունը» : Պատճառն այն է, որ լրատվամիջոցն իր առջև հատուկ նպատակ է դրել` խեղաթյուրել վերջին մեկ տարում հայաստանյան քաղաքական կյանքում ի հայտ եկած լրջագույն փաստաթուղթը, որտեղ ախտորոշված է երկրում ստեղծված քաղաքական անորոշ իրավիճակն ու շարադրված են այդ իրավիճակով պայմանավորված մարտահրավերները դիմագրավելու` 130-ամյա կուսակցության նախանշած քայլերը:

Մեր երկարամյա լրագրական փորձը հուշում է, որ «խմբագրական» կոչվող նյութը թերթի տվյալ համարի ամենալուրջ նյութը պետք է լինի: «Ժողովրդի» պարագայում, ցավոք, դա այդպես չէ: Հոդվածի հենց մուտքին արդեն հասկանում ենք, որ գործ ունենք ՀՅԴ-ից «մրսող» մի հանրույթի հետ, որին անակնկալի է բերել Գերագույն ժողովի` խնդրո առարկա հայտարարությունը: Հոդվածի վերնագրին կանդրադառնանք վերջում, իսկ առայժմ կարող եք տեսնել, թե իրեն հարգող խմբագիրն ինչպես է բարեհաճել սկսել իր «վերլուծությունը». «Եկող տարի իր 130 տարին բոլորող ՀՅԴ-ի Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը երեկ տարածած հայտարարության մեջ «դիագնոզել» է երկրում առկա իրավիճակը»:

Կարող եք դիմել առաջին իսկ հոգեբանին, և նա կհաստատի, որ «դիագնոզել» բառն արդեն իսկ մատնում է հեղինակի անհավասարակշիռ հոգեվիճակը, որի մեջ նա ընկել է ՀՅԴ հայտարարության տեքստը կարդալուց հետո: Հաջորդիվ արդեն սկսվում է «խմբագրական ստախոսության» բուն մասը, որտեղ նշվում է, որ հայտարարության տեքստը, կարծես, սոցցանցերում տիրաժավորվող ֆեյքնյուզից արված քաղվածք լինի, իսկ դրանում առկա որոշ ձեւակերպումներ հիշեցնում են հակաիշխանական որոշ գործիչների ֆեյսբուքյան ստատուսներն ու ելույթները: Որպես օրինակ` բերվում են հայտարարության 3-րդ և 4-րդ հաստատումները` «Ազգային, ավանդական, հոգևոր, մշակութային արժեքների, պետական խորհրդանիշերի և հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը, ինչպես նաև ներազգային անհանդուրժողականության մթնոլորտը սպառնում են ազգային անվտանգությանը և միասնականությանը» և «Զարգացման ռազմավարական ծրագրերի բացակայության, անկանխատեսելի արտաքին քաղաքականության, ուղղորդվող արդարադատության, իշխանությունների որդեգրած գործելաոճի, կառավարման որակների, ինչպես նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում շոշափելի արդյունքներ չարձանագրելու հետևանքով զգալի է հանրային լավատեսության անկման միտումը»: Տպավորություն է ստեղծվում, որ «Ժողովրդի» հարգելի խմբագիրը պարզապես Հայաստանում չի եղել այս ընթացքում և տեղյակ չէ, որ առաջինը (դեռևս իրավունքի ուժով չցրված ԱԺ-ում) հենց Դաշնակցությունն է հայտարարել նոր իշխանությունների կողմից ազգային արժեքների անտեսման և ոտնահարման վտանգների մասին: Իսկ ինչպե՞ս հավատալ խմբագրի այն պնդմանը, որ ՀՅԴ-ն, իբր, կրկնում է հակաիշխանական որոշ գործիչների` «զարգացման ռազմավարական ծրագրերի բացակայության» մասին հայտարարությունները, եթե ողջ աշխարհին է հայտնի, որ Հայաստանը, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից ի վեր, ապրում է ՀՅԴ «Զարգանալ չզիջելով» հայտնի օրակարգով, որ իր քննությունը բռնեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրերին և այսօր էլ շարունակում է մնալ մեր անվտանգությունը երաշխավորող կարևորագույն օրակարգային հարցերից մեկը:

«Ժողովրդին» խիստ զարմացրել է, ՀՅԴ հայտարարության նաև այս կետը. «Արցախի հարցում իշխանությունների խուսափողական քաղաքականությունը մտահոգիչ է եւ չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը»: «… ակնհայտ է, որ «խուսափողականություն» ասելով` ՀՅԴ-ն նկատի ունի Արցախի անունից բանակցելու մանդատ չունենալու մասին վարչապետի հայտարարությունը եւ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու նրա պնդումը: Եթե հաշվի առնենք այն, որ ՀՀ նոր իշխանության այս դիրքորոշումը ողջունվում է Արցախի կողմից, Արցախն էլ չի խուսափում իրեն առնչվող խնդրի շուրջ սեփական դեմքով բանակցելու հանձնառությունից, ապա հասկանալի չէ, թե այդ ինչն է, որ մտահոգիչ է ՀՅԴ-ի համար»,- գրում է հեղինակը, ակամա խոստովանելով, որ իսկապես չի հասկացել, թե ինչ նկատի ունի ՀՅԴ-ն «Արցախի հարցում ՀՀ իշխանությունների խուսափողական քաղաքականություն» ասելով: Ճիշտն ասած` չգիտեմ, կօգնի՞ նրան մեր բացատրությունը, թե ոչ, բայց, այնուամենայնիվ, ասենք, որ Արցախի անունից բանակցելու մանդատ չունենալու մասին վարչապետի հայտարարությունն ու Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու խնդիրը, ճիշտ է, ինչ-որ տեղ փոխլրացնում են միմյանց, սակայն անհասկանալի են մնում դրանց հաջորդող քայլերն ու պահվածքները, Ադրբեջանի իշխանությունների «խելացիությանն» արվող հղումները, Ալիևի հետ վերացական թեմաներով զրուցելը, կասկածելի հանգամանքներով պայմանավորված թվացյալ հրադադարը, խաղաղության դիմաց ազատագրված տարածքներ վերադարձնելու պատրաստակամության մասին պտտվող շշուկները և այլն: Եվ ուրեմն, «ժողովուրդ» թերթի հարգելի խմբագիր, պետք չէ խառնել թացը չորին և ձևացնել, թե անհասկանալի է 130-ամյա Դաշնակցության ախտորոշումը:

Իսկ այժմ, ինչպես և խոստացել էի` վերնագրի մասին. «Իշխանություն՝ ցպահանջ. ինչ նպատակ է հետապնդում ՀՅԴ-ի հայտարարությունը»: Սա կարելի հասկանալ այսպես` ՀՅԴ-ն նպատակ ունի գալ իշխանության: Ստիպված եմ խոստովանել, որ «Ժողովուրդ» թերթի խմբագրին «քաղաքական հոտառությունը» չի խաբում, այո, ՀՅԴ-ն նպատակ է դրել գալ իշխանության և ձևավորել մի իշխանություն, որ կլինի իր առանցքի, այսինքն` ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքի վրա կառուցված քաղաքական առանցքի շուրջ: Միայն թե չեմ հասկանում` ինչո՞ւ է «Ժողովուրդն» իր առջև «մութ հարցեր» բացահայտելու խնդիր դրել այսօր, եթե Հայաստանում ամբողջական իշխանություն ձևավորելու պատասխանատվություն ստանձնելու մասին Դաշնակցությունը հայտարարել է ամիսներ առաջ` Ստեփանակերտում տեղի ունեցած Ընդհանուր ժողովի ժամանակ:

Թերևս այսքանով էլ կարելի էր սահմանափակվել, եթե չլիներ սույն «խմբագրականի» մի զավեշտալի հատված: Պատահաբար իշխանության մեջ հայտնված և իր խմբագրի հետ իմքայլական պատգամավոր դարձած «Ժողովուրդը» հարյուր տոկոսով վստահ է, որ քաղաքական կյանքն այսօր կենտրոնացած է ԱԺ-ում, իսկ ԱԺ-ից դուրս մնացած ուժերը, մարգինալ են: Զավեշտալին այստեղ այն է, որ ՀՅԴ հայաստանյան կառույցի Գերագույն ժողովի հայտարարությունն, ըստ էության, լրջանալու կոչ է ԱԺ-ի մեծամասնությանը, բայց վերջիններիս որոշ մանկապարտեզականները, ավաղ, ի վերուստ իրենց բաժին ընկած ճակատագրով, ի վիճակի չեն ընկալելու ոչ Դաշնակցության ասածները և ոչ էլ Դաշնակցությունն ընդհանրապես:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company