ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք` «պատեհ առիթի՞»

07 Մայիս 2019 Մի ուրվական է շրջում հայ քաղաքական մտքի երկնակամարում։ Քավ լիցի, ամենեւին էլ նկատի չունեմ Մարքսի ասած «կոմունիզմի ուրվականը», որ, ըստ նրա ՙԿապիտալ՚ աշխատության, հեռավոր 19-րդ դարի երկրորդ կեսին շրջում էր Եվրոպայում։ Խոսքս Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի մասին է, մի պայմանագիր, որ վերջին տարիներին ուրվականի հանգույն պարբերաբար հայտնվում, անհետանում եւ, ի շրջանս յուր, դարձյալ՝հայտնվում է մեզ համար տեսանելի հորիզոնում՝ ամեն անգամ դառնալով քաղաքական քննարկումների առարկա։

Արդյո՞ք իրապես անհրաժեշտ ու հրատապ է նման մի իրավական փաստաթղթի առկայությունը մեր ժողովրդի առջեւ ծառացած տարածաշրջանային, թե միջազգային մարտահրավերները դիմագրավելու, հայոց զուգապետության անվտանգությունը նաեւ իրավական դաշտի ուժով լիարժեք, հուսալի ապահովելու համազգային խնդրում։ Արդյո՞ք մինչ այդ հարկ եղած չափով լիարժեք, հուսալի չէին ու չեն այդ խնդրում մեր համահավաք ջանքերը՝ ուղղված ինչպես Հայաստանի, նույնպես եւ Արցախի սահմանների պաշտպանությանը։ Արդյո՞ք Դաշինքի մասին պայմանագրի ընդունումն այս կամ այն կերպ ու չափով չի խոչընդոտի ադրբեջանա-արցախյան հակամարտության բանակցային կարգավորման գործընթացին, եւ անկախ նրանից, որ, քարը գլուխը, այն սվիններով կդիմավորի մեր հակառակորդը՝ Ադրբեջանը, արդյո՞ք հարկ եղած ըմբռնում կգտնի միջազգային հանրության, առանձնապես հակամարտութան խաղաղ կարգավորման նպատակով միջնորդական առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանում։ Եվ վերջապես, ե՞րբ եւ ինչպե՞ս կյանքի կոչել այդ գաղափարը. սպասել պատեհ առիթի՞, թե՞ իրագործել անհապաղ՝ որպես առկա ռազմաքաղաքական իրավիճակից ելքի ուղենիշ-հրամայական։

Սրանք հարցեր են, որոնք մտահոգում են, կարելի է ասել, մեր գրեթե բոլոր քաղաքական ուժերին, ընդհանուր առմամբ՝ ողջ հայ հանրությանը՝ Հայաստանում լինի, Արցախում, թե Սփյուռքում։ Ժամանակագրական առումով՝ այդ մտահոգությունն առավել սաստկացել է առանձնապես 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ թերահավատների, ինչու՞ չէ՝ նաեւ մեր տնաբույծ պացիֆիստների համար անգամ վերջնականապես պարզ դարձավ, որ 1994թ. մայիսյան հրադադարի մասին եռակողմ ստորագրված համաձայնագիրն Ադրբեջանի համար մշտապես եղել ու մնում է առոչինչ, եւ որ Բաքուն, տակավին վստահ չլինելով իր զինական ուժի վրա, այն օգտագործել եւ օգտագործում է անհամեմատ սպառազեն ու մարտունակ բանակ կառուցելու եւ իր համար ցանկացած հարմար պահի Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիան նոր թափով վերսկսելու համար։ Այնուամենայնիվ, խնդրո առարկա հարցի առնչությամբ ի՞նչ դիրքորոշման են հայ քաղաքական դաշտի ներկայացուցիչները՝ պաշտոնատար անձինք, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ։ Փորձենք պարզել ԶԼՄ-ների 2016 եւ հետագա տարիների հրապարակումներից կատարված լրաքաղի միջոցով։

Վիտալի Բալասանյան, ԱՀ ԱԽ քարտուղար.
– «Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է: Մայիսին (2016թ.- հեղ.) ՀՀ իշխանություններին նման առաջարկ է արվել, եւ առաջարկն ընդունվել է: Մենք պետք է ունենանք այդ փաստաթուղթը, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այստեղ կարեւոր է «ժողովրդի անվտանգության երաշխավոր», այլ ոչ թե «տարածքային ամբողջականության երաշխավոր» ձեւակերպումը, քանի որ այսօր մենք Ադրբեջանի հսկողության տակ ունենք տարածքներ»։

Մասիս Մայիլյան, ԱՀ ԱԳ նախարար.- «ՀՀ եւ ԱՀ միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումն անհրաժեշտություն է։ Դաշինքը զուտ Արցախի անվտանգության ապահովման տեսանկյունից չէ կարեւոր: Հայաստանի Հանրապետությունը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը: Երկու հայկական հանրապետությունների միջեւ եղած համագործակցությունը տարբեր ոլորտներում պետք է դնել իրավական հիմքերի վրա՝ շրջանակային փաստաթղթի տեսքով»:

Դավիթ Բաբայան, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ
.- ՙԱռանց այդ պայմանագրի էլ Հայաստանի եւ Արցախի միջեւ պաշտպանական ոլորտում դե-ֆակտո համագործակցությունը բավական սերտ է: Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Այդ փաստաթուղթը կարող է նոր մակարդակի վրա դնել մեր համագործակցությունը՚։

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԺ նախագահ.- «Մենք ունենք համազգային օրակարգում մեկ գերխնդիր, այն է՝ Արցախի հարցի արդարացի լուծումը: Այս հարցի լուծմանը պետք է ծառայեցնել երկու խորհրդարանների ուժերը: Թե այդ նպատակին հասնելու համար ինչքանով օգտակար կլինի ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կամ էլ Արցախի ճանաչումը, ցույց կտա ժամանակը: Ժամանակ առ ժամանակ այդ հարցը գալիս է օրակարգ: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հարցի լիարժեք պատասխանը մենք չենք կարող տալ: Ճանաչմանը կամ դաշինքի ստորագրմանը պետք է հանգենք համատեղ քննարկման արդյունքում»:

Կիրո Մանոյան, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու.- «Մենք գտնում ենք, որ այդ պայմանագիրը պետք է հիմա ստորագրենք։ Դա մի կողմից կլինի մեկ քայլ դեպի Հայաստանի կողմից ճանաչում, մյուս կողմից՝ պետք եղած պատգամը կուղարկի միջազգային հանրությանը, ինչպես նաև Ադրբեջանին, որ առհավետ մենք չենք կարող մնալ Ադրբեջանի քմահաճույքին, որ երբ ուզենա՝ բանակցի, երբ չուզենա՝ չբանակցի։ Մեր՝ Դաշնակցության կարծիքով՝ այդ պատեհ առիթը հենց Ապրիլյան պատերազմն էր, և անհրաժեշտ էր արդեն այդ պայմանագիրը ստորագրել, որպես զսպիչ մեխանիզմ Ադրբեջանի դեմ»:

Աղվան Վարդանյան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր.-
«այդ պայմանագիրը, ըստ էության, Ղարաբաղի անկախության ճանաչման «կես քայլ է»: Դա եթե ԼՂՀ-ի լիարժեք ճանաչում չէ, ապա ճանաչման կես քայլն է»:

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ.- «Պայմանագրի մշակումն ավարտական փուլում է: Ինչ վերաբերում է դրա կնքմանը, ապա այստեղ դեռ հստակություն չկա, դա կլինի պատեհ պահին»։

Արման Մելիքյան, ԱՀ ԱԳ նախկին նախարար.-
«Ես գտնում եմ, որ այս փուլում նման կարգի ցանկացած երկկողմ փաստաթուղթ, որն արտաքին աշխարհի համար ընդգծելու է Արցախի կախվածությունը Հայաստանից, մարտավարական առումով օգտակար չի կարող լինել: Կարծում եմ, որ այս հարցում հայեցակարգային եւ անգամ աշխարհայացքային լուրջ խնդիրներ կան»:

Արմեն Սարգսյան, ԱՀ ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար.- «Մեր երկու հայկական պետությունների միջեւ կնքվելիք պայմանագիրն ավելի լայն իմաստ պետք է ունենա: Դա պետք է ռազմավարական դաշինք լինի»:

Արթուր Թովմասյան, ԱՀ ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության ղեկավար.- «Ես համոզված եմ, որ առաջիկայում ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը ճիշտ քայլ կլինի՚։

Շահան Գանտահարյան, Բեյրութ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր.- «Կրնայ հարց ծագիլ այստեղ, թէ Երեւանը ինչպէ՞ս կրնայ պայմանագիր կնքել երկրի մը հետ, որ չէ ճանչցած: Ճանաչումը համազօր կ՛ըլլայ բանակցութիւններէն դուրս գալուն. իսկ նման դաշինք մը կը հիմնաւորուի գլխաւոր երաշխաւոր ըլլալու հանգամանքով, մանաւանդ երբ Երեւանը պաշտօնապէս յայտարարած է այդ մասին»:

Վահրամ Բալայան, ԱՀ ԱԺ փոխնախագահ.- «Որպեսզի երկու երկրների միջեւ համագործակցությունն իրավական հիմքերի վրա դրվի, կարծում եմ, որ նման պայմանագրի անհրաժեշտություն կա: Իհարկե, սա չի նշանակում, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ այսօր համագործակցություն չկա, բայց կարծում եմ, որ նման պայմանագիրը նոր լիցք կհաղորդի մեզ»:

Ռուբեն Մելիքյան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան.-
«Ես ողջունում եմ ՀՅԴ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու ուղղությամբ ջանքերը։ ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության օգտագործելի տարբերակներից մեկն է»։

Հայկ Խանումյան, ԱՀ ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ.
– «Կարծում եմ՝ սա միջազգային ճանաչման հարց չի, որ մտածենք՝ ինչ-որ արտաքին ճնշումներ կարող են լինել: Սա այն հարցն է, որտեղ նման մտահոգությունները բացակայում են, եւ հնարավորինս շուտ պետք է իրավական բազա ստեղծել երկու երկրների միջեւ։ Խիստ կասկածում եմ, որ պայմանագիրը կկնքվի, թեեւ հուսով եմ: Եթե Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո պայմանագիրը չկնքվի, ապա դա անլրջություն կլինի»:

Հիշեցման կարգով նշեմ, որ Հայաստանի՝ ներկայումս նախկին նախագահ Սերժ Սարգսյանը խնդրի առնչությամբ հրապարակավ հանդես էր եկել հենց ապրիլյան մարտերի օրերին՝ ապրիլի 4-ին, ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, հայտարարելով, թե արտաքին գործերի նախարարությանը հրահանգել է աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Խնդրո առարկա հարցը տարբեր ձեւաչափերով լայն քննարկումների առարկա դարձավ հայ քաղաքական կառույցների եւ փորձագիտական կենտրոնների օրակարգում։ Մասնավորապես, արժե հիշատակել խնդրի շուրջ ծավալված քննարկումները հենց նույն՝ 2016-ի մայիսի 26-ին, Ստեփանակերում կայացած Քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումում, որին մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մեկ տարի անց՝ 2017-ի մայիսի 5-ին Երեւանում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի անցկացրած «Կլոր սեղան»-ի սեմինար-քննարկումը՝ «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. բանավեճեր արցախյան ստատուս-քվոյի շուրջ» թեմայով, Ապրիլյան պատերազմի դասերին նվիված «Կլոր սեղանը», որ միանգամայն վերջերս՝ 2019-ի ապրիլի 11-ին տեղի ունեցավ Ստեփանակերտում՝ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության համատեղ կազմակերպական ջանքերով։ Ի լրումն՝ նշեմ նաեւ, որ ինչպես հայտնի էր դարձել լրահոսից, պայմանագրի նախագիծը վաղուց ի վեր պատրաստ էր հանրային քննարկումների եւ վերջնական տեսքով կողմերի ստորագրությանը ներկայացնելու համար։ Սակայն անսպասելի սպառվեց այդ ամենապատեհ առիթը՝ ավարտվեցին ապրիլյան կռիվները, եւ պատրաստի նախագիծը նետվեց պաշտոնական մարմինների գզրոց՝ մնալով, ինչպես ասում են, յոթը փակի տակ։ Թեկուզ գրեթե մինչեւ մայիսի կեսերը տեւած մարտական գործողությունների շրջանը շարունակում էր մնալ որպես այդպիսին՝ նման փաստաթղթի ընդունման համար իրապես պատեհ առիթ։

Արդյո՞ք իրականում պատրաստ էր այդ փաստաթուղթը, ինչպես դա հավաստիացվում էր ամենատարբեր մակարդակներով, դժվար է ասել։ Բանն այն է, որ քաղաքական գործիչներից ու քաղաքական վերլուծաբաններից ոչ մեկն էլ խնդրի շուրջ իր դատողություններում թեկուզ մեն մի տող քաղվածք չի ներկայացրել փաստաթղթից։ Էլ չեմ ասում, որ փաստաթղթի նախագիծը հանրային քննարկման չի դրվել։ Ուստի, Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի շուրջ հանրային հրապարակումները փաստորեն դրանց հեղինակների անձնական կամ կուսակցական տեսլականներն են ու բուն խնդրի նկատմամբ նրանցից յուրաքանչյուրի վերաբերմունքն է, որոնք, անկախ նրանից, թե ռազմաքաղաքական եւ իրավաքաղաքական առումներով ինչ աստիճան արժեքավոր են, նույնիսկ եթե փորձենք ի մի բերել ու համահավաք ներկայացնել, բնականաբար դարձյալ նույնիսկ «սեւագիր» տեքստի կամ, այլ կերպ՝ ՙհում՚ փաստաթղթի արժեք չեն կարող ունենալ։ Թեկուզ, կարծում եմ, քաղաքական ուժերի՝ հրապարակում առկա որոշ դատողություններ կարող են որոշակի հայեցակարգային նախադրյալ հանդիսանալ Հայաստանի եւ Արցախի ներկայիս իշխանությունների համար՝ երկու հայկական հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի նախագծի մշակման նպատակով, իհարկե, եթե նրանք նման նպատակ ունեն եւ, իրոք, նույնպես հրատապ անհրաժեշտություն են համարում այդ փաստաթղթի ընդունումը։

Կարծես թե բոլորիս համար էլ, որպես հաստատուն ճշմարտություն, տեսանելի է այն իրողությունը, որ անկախ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջնական արդյունքից ու միջազգային հանրության խաղաղարար ջանքերից ու երաշխիքներից, թուրք-ադրբեջանական տանդեմը երբեւէ չի հաշտվելու դեպի Մեծ Թուրան տանող իր արկածախնդրական ճանապարհին գլխավոր պատմական խոչընդոտի՝ հայ ժողովրդի թեկուզ եւ ֆիզիկական գոյության, ուր մնաց թե՝ հայ անկախ պետականության «բարիդրացիական» ներկայության հետ։ Հետեւապես, հաշվի առնելով այդ վտանգահարույց ներկան ու հեռանկարը, անշուշտ որեւէ հարցականի տեղիք չպիտի տա, որ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը, ինչի մասին ապրիլյան «քառօրյայից» ի վեր քանիցս բարձրաձայնում էին եւ են քաղաքական ուժերը, առանձնապես խնդրի դրական լուծմանը սկզբունքորեն ու հետեւողականորեն հետամուտ ՀՅԴ-ն, փաստորեն ռազմավարական ուղենիշ է հայոց զուգապետության ու ժողովրդի առաջընթացի ապահովման եւ անվտանգ, խաղաղ ապագայի կառուցման համար։

Միքայել Հաջյան

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company