Հ.Յ.Դ. Երիտասարդական Միութիւնների համաեւրոպական խոհրդաժողով՝ Աթենքում
11 Մայիս 2019 Հ.Յ.Դ. Բիւրոյի երիտասարդական գրասենեակի կազմակերպութեամբ եւ Հ.Յ.Դ. Յունաստանի Երիտասարդական ՄիութԵան հյուրընկալութեամբ սոյն թուականի Մայիսի 10-ից մինչեւ 12-ը, Յունաստանի մայրաքաղաք Աթենքում կայանում է Հ.Յ.Դ .Երիտասարդական Միութիւնների համաեւրոպական խոհրդաժողովը:
Մայիսի 10-ին Եւրոպայի տարբեր Երկրներից աւելի քան 30 դաշնակցական երիտասարդներ ժամանեցին Աթենք։ Ժողովին մասնակցում են Հ.Յ.Դ. Երիտասարդական միութիւնների անդամներ՝ Հայաստանից, Արցախից, Անգլիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Շուէդից, Ֆրանսիայից եւ Յունաստանից։
Խորհրդաժողովի բացումը կատարուեց Յունաստանի Աթենք քաղաքի Հ.Յ.Դ. Զավարեան կենտրոնում։
Բացման խօսքով հանդես եկան Հ.Յ.Դ. Յունաստանի Երիտասարդան Միութեան ատենապետ ընկ. Արման Գրիգորեանը, Հ.Յ.Դ. Յունաստանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ ընկ. Սերգո Կույումճեանը եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամներ ընկ. Յովսէփ Տէր Գէորգեանը և ընկ. Մուրատ Փափազեանը։
Խորհրդաժողովը քննէլու է զանգուածային ելեկտրոնային լրատուամիջոցների եւ ընկերային ցանցերի օգտագործումը Հայ Դատի եւ Արցախի ճանաչման աշխատանքներում։ Նաեւ՝ պիտի ներկայացուի Հ.Յ.Դ. մամուլի դերը, պատմութիւնն ու սկզբունքները։ Աշխատանքային խմբերի ընթացքին, քննարկուելու է Հ.Յ.Դ. երիտասարդական եւ ուսանողական միութիւնների դասական մամուլի իրավիճակն ու տարուած քարոզչութիւնը ընկերային ցանցերի վրայ։ ժողովը պիտի կեդրոնանայ թուրք-ազրպէյճանական ուժերի կողմից հայութեան դէմ մղուող տեղեկատուական պատերազմին եւ անվտանգութեան հարցերին:
Ժողովի աւարտին պիտի բանաձեւուին առաջարկներ, որոնք կը միտին երիտասարդների մօտ զարգացնելու տեղեկատուական մարզից ներս իրենց կարողութիւնները՝ ի սպաս Հայ Դատի աշխատանքներին։