ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Անցումային արդարադատությունը չպետք է դառնա քաղաքական վրեժխնդրության գործիք

24 Մայիս 2019 Անցումային արդարադատությանը խիստ վիրահատական և ցավոտ մի երևույթ է, որը սակայն կարելի է տեղավորել շատ ռոմանտիկ մի բնորոշման մեջ՝ այն ճշմարտության և արդարության որոնումն է:

«Նպատակն ինքնին լավն է, բայց հարց է առաջանում՝ ինչ գործիքակազմով պետք է դրան հասնել»,- խորհրդարանում անցկացված անցումային արդարադատության մասին լսումների ժամանակ իր ելույթում բարձրաձայնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:

Գալստյանը նշեց, որ կարծես վատ ավանդույթ է դարձել՝ առանց հայեցակարգի ներկայացնել ծրագրեր:

«Լսումների մասնակիցներն արդեն մի քանի ժամ ներկայացնում են անցումային արդարադատության վերաբերյալ սեփական պատկերացումները, քանի որ իշխանությունները չեն ներկայացրել այն հայեցակարգը կամ մոդելը, որով պատրաստվում են իրականացնել գործընթացը: Ակնհայտ է՝ արդարադատության համակարգի վիճակի մասին վերլուծական և գնահատողական բազայի բացակայությունը: Եթե չունենք գնահատում, չունենք վերլուծական և գնահատողական բազա, անընդունելի է աչքաչափով որոշել` երկրում արդարադատության որակը կամ այս կան գործողության դիմելը: Անցումային արդարադատությունը սովորաբար իրականացվում է այն երկրներում, ուր գործող ինստիտուտները կազմաքանդվել են», – նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը՝ հռետորական հարց հնչեցնելով՝ արդյոք մեր հասարակության բարոյահոգեբանական կլիման թույլ է տալիս անցում կատարել այսպիսի արդարադատության, երբ թշնամանքի, ատելության խոսքի և բաժանարարների մի խայտառակ միջավայր է ձևավորվել, և որտեղ ներքին թշնամիների որոնման դիսկուրս կա:

Լիլիթ Գալստյանը մատնանշեց Հայաստանի համար անցումային արդարադատության ռիսկերը․ «Անհրաժետ է, որ անցումային արդարադատությունը ընդգրկի երեք նախագահների ժամանակաշրջանները, լինի համակարգային՝ ներառելով առհասարակ իրավապահ մարմինները։ Արդյոք այն սելեկտի՞վ չի լինի: Արդյոք անցումային արդարադատության գործիքները չեն վերածվի վրեժխնդրության գործիքների»:

Միաժամանակ նա ընդգծեց, թե ադյոք հաշվարկվել են տնտեսական հետևանքները՝ այն համոզումով, որ ներդրումները խաղաղ միջավայր են պահանջում:

Ամենակարևորը, ըստ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամի, պետք է բացառել արտաքին միջամտությունը՝ գործընթացն իրականացնելով միայն սեփական փորձագիտական ներուժով և խորհրդատվությամբ :

«Շատ են օտար խաղացողների ականջներ երևում Հայաստանում իրականացվող գործընթացներում: Ուզում եմ, որ կարողանանք պահպանել մեր ազային շահը և լինենք հնարավորինս սուվերեն այս խիստ կարևոր երևույթը գործարկելուց առաջ»,- շեշտեց նա:

yerkir.am

Դրսի որևէ ուժ չպետք է Հայաստանում դիրիժորություն անի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ դատարանների մուտքերն արգելափակելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն իր կողմից իրավունքների սահմանազանցում էր, և ՀՅԴ հանրահավաքն ուղղված էր նրան, որ երկրում պահպանվի սահմանադրական կարգը, և պետական ինստիտուտները չկազմաքանդվեն:

168.am-ի հետ զրույցում Լ.Գալստյանը նշեց, որ ՀՅԴ-ն շատ է խոսել դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտության մասին և, եթե կա իսկապես արդարության ու ճշմարտության հասնելու ազնիվ մղում, իհարկե, դրանք պետք է իրականացվեն, բայց գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ գործիքներով, և արդյո՞ք այսօր գործող Սահմանադրությունը, օրենսդրական դաշտը, դատաիրավական ինստիտուտները թույլ չեն տալիս իրականացնել այդ բարեփոխումները, արդյո՞ք հաշվարկված են այն բոլոր ռիսկերը, որ հասարակությանը նոր ցնցումների չեն տանի:

«Անցումային արդարադատությունը հիմնականում կիրառվել է այն երկրներում, որտեղ մասսայական բռնությունները, միջցեղային պատերազմներն ուղղակի կազմաքանդել են պետությունը»,- ասաց Լ.Գալստյանը:

Ըստ նրա՝ ամբողջ պատմության մեջ կա երկու կարևոր հարց՝ Արցախը և երկրի սուվերենությունը: Լ.Գալստյանի խոսքով՝ դրսի որևէ ուժ չպետք է Հայաստանում դիրիժորություն անի:

Մեր հարցին, թե ո՞վ է անում դիրիժորություն, ՀՅԴ ԳՄ անդամը պատասխանեց, որ խոսում է ռիսկերի մասին, բայց հայկական փորձագիտական միտքն ունի այն ներուժը, որ գործընթացը լինի սուվերեն, «մեր ձեռքերով մաքրենք»:

ԱԺ լսումներին մասնակցող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարենցայի ելույթը Լ.Գալստյանը «շատ միջակ» մասնագետի ելույթ որակեց, իսկ նրա մատուցած տեղեկատվությունը ցանկացած կայքում կարելի է գտնել. «Ես մնում եմ այն տեսակետին, որ մեր երկրում խաղի կանոնները մենք պետք է սահմանենք»:

168.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company