ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Մեծ Նպատակի Կենսագործման Ուղիները

28 Մայիս 2019 (Ազատ, Անկախ Եւ Միացեալ Հայաստանի Յայտարարութեան 100-ամեակին Առիթով)

Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 101-ամեակի խուրհուրդը այս տարի կը կեդրոնանայ ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի ազգային-քաղաքական առաջադրանքի բանաձեւման վրայ: Հարիւր տարի առաջ, ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը կ՛որոշէր համազգային նպատակը` համահայկական գաղափարախօսական առանցքի ճշդումով:

Ամբողջական հայրենիքի կերտման այս առաջադրանքին նկատմամբ տասնամեակներ շարունակ կիրարկուեցաւ խիստ քաղաքականացուած մօտեցում: Հայրենիքի խորհրդայնացումը հարուածեց նպատակի համահայկականացման հոլովոյթը: Ազգային տրամաբանութեամբ դժուար պիտի ըլլար պատկերացնել նման առաջադրանքի մերժումն ու անոր նկատմամբ ընդդիմախօսութիւն ծաւալելը: Ազատութիւնը սակայն պիտի ընկալուէր իբրեւ համայնավարական միակուսակցականութեան կամ միակարծութեան դէմ շարժում, անկախութիւնը` Խորհրդային Միութենէն անջատուելու տրամադրութիւն, իսկ միացեալը` Խորհրդային Միութիւն-Թուրքիա յարաբերութիւններու շրջանցումով, թշնամական տրամադրութիւններու ալիքաւորման փորձեր:

Արդարութեան հաշուոյն պէտք է արձանագրել նաեւ, որ նոյնիսկ այդ պայմաններուն մէջ, խորհրդահայ վարիչներ եւ որոշակի մտաւորականութիւն հիմնովին սատարեցին Ցեղասպանութեան հիմնահարցի բարձրացման եւ անկէ անդին` Թուրքիոյ հետ տարածքային խնդիրներու պետական փաստաթուղթերու ամրագրման դժուար աշխատանքին:

Կը թուէր, որ վերանկախացումէն ետք ազատութեան եւ հայրենիքի վերամիաւորման առաջադրանքներով արագ անցում պիտի կատարուէր դէպի նպատակի համահայկականացում: Համահայկական առաջադրանքի ռահվիրայ ուժը շատ արագ պիտի ենթարկուէր բռնութեան. քաղաքացիական ազատութեան արժէքները խիստ հարցական պիտի դառնային անկախ Հայաստանի առաջին վարչակարգի օրերուն: Ստուերոտ հատուածի մէջ կը մնար նաեւ միացեալ Հայաստանի գաղափարը, ո՛չ միայն Թուրքիայէն տարածքային խնդիրներ չարծարծելու ծայրայեղ զգուշաւորութեամբ, այլեւ նոյնիսկ Ցեղասպանութեան ճանաչման առաջադրանքին մեր պետութեան արտաքին քաղաքականութեան օրակարգէն դուրս մղումով: Այստեղ ալ պէտք է նկատել, որ Արցախի վերակցման պահանջներու առաջին շրջանը էապէս կը տեղաւորուի միացեալ Հայաստանի գաղափարին մէջ` իբրեւ հայրենիքի տեսլականի առաջին փուլ:

Հետագային, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման արտաքին քաղաքականութեան օրակարգ վերադարձով նպատակի վերաամրագրման հիմերը տեսանելի կը դառնային: Պարզ էր, որ Թուրքիոյ հետ տարածքային խնդիրներ ուղղակի արծարծելը ակնկալելի պիտի չըլլար պետական մտածողութեամբ: Անհրաժեշտ էր սակայն այդ տեսլականի իրաւական արգելակումին առաջնորդող ճամբաներուն չներքաշուիլը: Այլ խօսքով` Երեւան-Անգարա արձանագրութիւնները մերժելը կամ անոնց չեղեալ յայտարարման համար պայքարիլը:

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով ընդունուած Համահայկական հռչակագիրը այժմէական նշանակութիւն ունեցող շեշտերով յղում կ՛ընէր Սեւրի պայմանագիրին եւ Ուիլսընի իրաւարար վճիռին: Պետական ատեաններէ տարբեր առիթներու բարձրաձայնումներ կը կատարուէին հայոց պատմական իրաւունքներու վերականգնման եւ Ցեղասպանութեան բոլոր հետեւանքներու վերացման անհրաժեշտութեան: Տակաւի՛ն. բարձրաստիճան պաշտօնատարներ կ՛ընդգծէին Հայաստանի Հանրապետութեան կորսնցուցած տարածքներու վերատիրացման աշխատանքին ձեռնարկելու անհրաժեշտութիւնը:

Սահմանադրական դատարանի նախագահին գլխաւորութեամբ յանձնարարական կը կատարուէր հատուցման ամբողջական իրաւական թղթածրարի պատրաստութեան:

Նպատակի վերապետականացման ուղղութեամբ առնուած կարեւորագոյն քայլեր էին նշուածները: Այդ երթի ճամբաներու հարթման համար եւ մանաւանդ իբրեւ իրաւաժառանգորդ Հայաստանի Հանրապետութեան յայտարարած համազգային տեսլականին ընդառաջ աշխատելու` միացեալի չափ կարեւորութիւն կը ներկայացնեն անշուշտ առաջին երկու նպատակակէտները:

Այս պատճառներով ալ մեր արտաքին քաղաքականութիւնը աշխարհաքաղաքական բարդ, յարափոփոխ պայմաններու մէջ պիտի շարունակէ հաւասարակշիռ, փոխլրացուցիչ վարքագիծը` առաւելագոյն անվտանգութիւնը ապահովելու համար անկախութեան:

Իրաւական պետութիւն ստեղծելու յայտարարուած առաջադրանքի կենսագործման համար լիակատար յարգէ մարդու, քաղաքացիի բոլոր իրաւունքները:

Եւ իբրեւ առաջին հանգրուանի առաջին փուլ` համախմբէ համահայկական ներուժը` նպատակաուղղուած աշխատանք իրականացնելու համար Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company