ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Հայկական Գաւառներ»ու հաւաքագրման գործը դեռ չէ աւարտած

29 Մայիս 2019
ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

Հայաստանի անկախութեան յայտարարութեան այս վերջին տողին էութիւնը ճիշտ հասկնալու համար պէտք է մօտէն ուսումնասիրել այդ օրերու տագնապալի եղելութիւններու պատմութիւնը։ 1918-ին, Անդրկովկասեան Հանրապետութեան մաս կազմող երեք ազգութիւնները՝ հայերը, վրացիները և թաթարները (այսօրուան ազերիները) դեռ շատ հեռու էին իրաւականօրէն սահմանագծուած ազգային հողատարածութիւններ ունենալէ։ Անդրկովկասեան Սէյմը ստեղծած էր յանձնախումբ մը այդ բարդ քարտէզը յստակացնելու նպատակով և սակայն արևելեան ճակատի վրայ թրքական ուժերու յառաջխաղացքը արագօրէն կանխեց այդ աշխատանքը և վերջ դրաւ Անդրկովկասեան Հանրապետութեան փխրուն կեանքին։ Հետևաբար 1918-ի Մայիսին երբեք յստակ չէին սահմանները հայոց հայրենիքին և շփոթը մեծ էր, առաջին հերթին, հայ գործիչներու մտքերուն մէջ։ Հայոց Ազգային Խորհուրդը կը բաղկանար բազմաթիւ կուսակցութիւններէ և Դաշնակցութիւնը մեծ դժուարութիւններու առջև կը գտնուէր այսպիսի էական հարցերու վրայ համախոհութիւն մէջտեղ բերելու։ Երկար վիճաբանութիւններէ ետք, Հայոց Ազգային Խորհուրդը վերջապէս որոշեց ընթացք տալ թրքական վերջնագրին և Հայաստանը անկախ հռչակել իր հողային տարածութեան համար գործածելով «Հայկական Գաւառներ» անորոշ բառակապակցութիւնը...

Սիմոն Վրացեան իր «Անձինք Նուիրեալք» գրքի էջերուն մէջ կը նկարագրէ այդ օրերու հոգեվիճակը յատկապէս մեր երկրի սահմաններու անորոշութեան կապակցութեամբ։ Ի դէպ «Հայկական Գաւառներ» անորոշ եզրը կը վերագրուի Ազգային Խորհուրդի անդամ ՝ անկուսակցական Ստեփան Մամիկոնեանին։ Մամիկոնեան յայտնի իրաւագէտ էր և յարգուած հեղինակութի՛ւն՝ Խորհուրդի խմբակցութիւններէն։ Ան յաջողեցաւ համոզել Ազգային Խորհուրդին մաս կազմող կազմակերպութիւնները (մասնաւորապէս Դաշնակցութիւնը), որ Խորհուրդը գիտակից մարտավարութեամբ հանդէս գաr գործածելով այդ իսկ եզրը…Պէտք էր լուսանցքը լայնօրէն բաց թողուլ այդ կէտին վրայ, որպէսզի գրաւոր յայտարարութիւնը անհարկիօրէն չսահմանափակէր հայկական կողմի իրաւական թէզը և յետագային հակասութեան մէջ չգտնուէր «գետնի վրայ» զարգանալիք կացութիւններուն հետ…

Վրացեան յատկապէս կը շեշտէ այն փաստը, որ հողային հարցին կենսական կարևորութիւն տուողը այդ օրերուն եղած է Նիկոլ Աղբալեանը՝ ի՛նք, որուն գրչին կը պատկանի նաև անկախութեան յայտարարութիւնը։ Ազգային Խորհւրդի աշխատանքներու կողքին, Աղբալեան Հայաստանի «հայացման» խնդիրը տարած է իր ընկերոջ՝ Ռուբէն Տէր Մինասեանին և երկուքով գիշերներ լուսցուցած են ապագայ Հայաստանի ռազմավարական սահմանագիծը ճշտելու գործին վրայ…Անկախ Հայաստանը դեռ Հայաստան չէր և չէր կրնար նկատուիլ մինչև որ «Հայկական Գաւառներ» բառակապակցութիւնը յստակ և շօշափելի սահմանում ստանար։ Այս բանին կը գիտակցէին, առաջին հերթին, անկախութեան փաստաթուղթը դարբնող մեր մեծ ընկերները։

Աւելի՛ն։ Այդ գործին կիզակէտը Բաթումի Դաշնագիրը չէր կրնար ըլլալ։ Դաշնակցութիւնը լիովին կը գիտակցէր այս ճշմարտութեան։ Բաթումը սոսկ ժամանակ շահելու գործողութիւն մըն էր։ Եւ այս մէկը՝ ոչ միայն Թուրքիոյ համար, այլև ՀԱՅԱՍՏԱՆԻ՛ և այս բանին էր, որ չէին գիտակցեր թուրքերը…Անոնք կը գործէին «յաղթական» ուժի ամբարտաւանութեամբ և ինքնաբերաբար կ՚ըստորագնահատէին ռազմաճակատի իրավիճակը կարենալ խախտելու հայութեան քաղաքական կամքը։ Մեզի համար՝ Բաթումը սկզբնական հանգրուանն էր իրական անկախութիւնը շահելու այն մեծ գործողութեան, որ կեանքի կոչուեցաւ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերով Արամ Մանուկեանի, Զօր. Սիլիկեանի, Զօր. Դրոյի, Զօր. Նազարբէկեանի, Գարեգին Նժդեհի և բազմաթիւ այլ զինուորական և քաղաքական գործիչներու և հայորդիներու իմաստութեամբ և նուիրումով։ Թուրքերու մեծագոյն սխալը եղաւ չնախատեսել այս հաւանականութիւնը։ Իսկ մեր ղեկավարութեան մեծագոյն իրագործումը պիտի ըլլար ռազմաճակատը յեղաշրջելու փայլուն ռազմավարութիւնը։ Մենք կրցանք լծակային ուժ (leverage) և առաւելութիւն մէջտեղ բերել մեր ամենէն տկար կարծուած ռազմական ատաղձէն՝ ժողովուրդի շարքերէն, որուն ռազմական ներոյժին հանդէպ Թուրքիա ունէր պատմական հսկայ արհամարհանք մը և որ ճակատագրական եղաւ Թուրքիոյ ռազմավարութեան համար և ի շա՛հ հայ ժողովուրդին։

Իսկ այժմ պէտք է շեշտենք, որ վերջին մէկ դարու փորձառութիւնը լայնօրէն ապացուցեց, որ «Հայկական Գաւառներ»ու հաւաքագրման գործը դեռ չէ աւարտած։ Մեր երկրի լինելիութեան քարտէզը դեռ չէ ամբողջացած։ Ընդհակառակն բոլշևիզմը ծանր հարուած տուաւ այդ գործին։ Մեր ներկայ սահմաններով, մենք դեռևս կը գտնուինք պատանդի կարգավիճակին մէջ և պարտաւորուած ենք մեծ ռազմական ուժ կուտակելու ապահովելու համար երկրին անվտանգութիւնը։ Այսօր ևս պէտք է յստակ ըլլայ բոլորին, որ Նիկոլ Աղբալեանի և Ռուբէն Տէր Մինասեանի սկզբնական մտատեսիլը միատարր հայրենիք ստեղծելու ենթակայ չէ սակարկութեան։ Մեր պետութեան ղեկը ստանձնած մարդիկ – այսօր, երէկ կամ վաղը – պիտի ապրին այս պարզ և վերջնական ճշմարտութեամբ։ Բոլոր անոնք, որոնք ունին որևէ վերապահութիւն այս սկզբունքին հանդէպ բարոյական իրաւունքը չունին մեր պետութեան ղեկավար դիրքերուն վրայ գտնուելու։

Մենք հող չունինք տալիք։ Մենք հող ունինք առնելիք։ Ոևէ մէկը, որ «անյարմար» կ՚ըզգայ այս ճշմարտութիւնը բացայայտօրէն ընդունելու, գործ չունի պետութեան ղեկին վրայ։ Այսօրուան պետական այրերը (բոլոր կուսակցութիւններէն ներս) աւելի վատ դրութեան մէջ չեն կրնար գտնուած ըլլալ քան իրենց նախորդները 1918-ին։ 1918-ի չափանիշները արդէն իսկ դար մը առաջ հաստատած են մեր գործին նշաձողը։ Եթէ կասկած ունիք, թէ իսկապէս որո՞նք են այդ չափանիշները, գացէք և սերտեցէք։ Մեր ժողովուրդը քաջ գիտէ, թէ որո՞նք են անոնք։ Եւ ինքն է, որ պիտի գնահատէ ձեր, մեր և բոլորին վիճակացոյցը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company