ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հեղուկ վառելիքի շուկայում դեռևս մեծ է ստվերի մակարդակը

30 Մայիս 2019 Հայաստանում բենզինի գինը նախորդ ամսվա համեմատ թանկացել է 30-40 դրամով այն դեպքում, երբ վերջին ամսվա ընթացքում միջազգային շուկայում նավթի գների զգալի անկում է գրանցվել: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա նշեց, որ գների բարձրացումը պայմանավորված է մի քանի գործոններով՝ այդ թվում բենզինի և դիզելային վառելիքի շուկայում նոր ներկրողների բացակայությամբ։

Տնտեսագետի խոսքով՝ 90-ականներից սկսած Հայաստանի բենզինի և դիզելային վառելիքի շուկայում գործում են մի քանի տնտեսվարող սուբյկետներ, որոնք ամբողջապես վերահսկում են հեղուկ վառելիքի շուկան։

«Ներկայումս «Ֆլեշ» և «Սի Ֆի Էս օյլ» ընկերություններին է բաժին ընկնում շուկայի 85-90 տոկոսը: Այս ընկերությունների կողմից վերահսկվում է ներմուծում- մեծածախ, մանրածախ վաճառք ողջ շղթան. նրանց է պատկանում բենզալցակայանների գրեթե կեսը, ինչը թույլ է տալիս վերահսկել նաև մանրածախ առևտուրը, այսինքն՝ եթե նոր ընկերություն որոշի վառելիք ներկրել, նա խնդիր է ունենալու դրա իրացման ժամանակ, դրանով է նաև պայմանավորված նոր ներկրողների բացակայությունը»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ անցյալ տարի, երբ նվազում էին բենզինի և դիզելային վառելիքի գները, գործող իշխանությունները շտապում էին այն վերագրել որպես հաջողություն՝ աչք փակելով այն երևույթի վրա, որ այս երկու ընկերությունների կողմից շարունակվում է գների միասնաբար իջեցման կամ բարձրացման քաղաքականությունը։

Այս հանգամանքն ըստ տնտեսագետի՝ փաստում է վառելիքի շուկայի համակենտրոնացման մակարդակի մասին, ինչի պայմաններում շարունակվում է պահպանվել միասնական գնային քաղաքականության բարձր ռիսկը:

««Ֆլեշ» և «Սի Ֆի Էս օյլ» ընկերությունները հեղուկ վառելիք ներկրում են տարբեր գներով և վաճառքի ժամանակ իրականացնում են տարբեր ծավալի ծախսեր, սակայն մեծածախ և մանրածախ վաճառքը հիմնականում իրականացնում են միևնույն գներով, ինչը լուրջ կասկածներ պետք է առաջացնի պատկան մարմինների համար: Սա այն դեպքում, երբ վերջին ամսվա ընթացքում միջազգային շուկայում նավթի գների զգալի անկում է գրանցվել: Նախորդ իշխանությունների օրոք երբ բենզինի կամ դիզելի գների բարձրանում էր, մեղավոր էին «նշանակվում» օլիգարխները, իսկ հիմա ո՞վ պետք է պատասխան տա գների բարձրացման համար»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանը նկատեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է իրավիճակը, մինչդեռ գյուղատնտեսական աշխատանքների բուռն շրջան է և հատկապես դիզելային վառելիքի թանկացումը հարվածելու է առաջին հերթին գյուղացու գրպանին։

Տնտեսագետի խոսքով՝ գործող իշխանությունները բավարար ժամանակ ունեին, որպեսզի գնահատեին հեղուկ վառելիքի շուկայի հիմնախնդիրները և առաջադրեին լուծումներ, ինչը, սակայն չի արվել։

Մեր գրասենյակի կողմից դեռ 2018 թվականի փետրվարին հրապարակվել էր ամփոփ վերլուծական «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում» թեմայով, որի շրջանակում տրվել է այս շուկայում արմատական բարեփոխումներ անելու նոր մոտեցումներ, մասնավորապես՝ առաջարկվում է առանձնացնել մեծածախ և մանրածախ վաճառքները, այսինքն՝ ներկրող ընկերությունները չեն կարող ունենալ սեփական բենզալցակայանները: Սա թույլ կտա նվազեցնել գերիշխող դիրք ունեցող ընկերությունների շուկայական իշխանությունը, ինչպես նաև բենզալցակայանների ձեռնարկատիրական գործունեությունը վերադարձնել փոքր և միջին բիզնեսին»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանը միաժամանակ նկատեց, որ հեղուկ վառելիքի շուկայում դեռևս մեծ է ստվերի մակարդակը, անորակ վառելիքի առկայությունն ու թերլիցքավորումը, որոնց լուծման համար կառավարությունը որևէ տեսանելի արդյունքներ չի գրանցել:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company