ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մի «փոխհրաձգության» պատմություն

06 Հունիս 2019 ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան փոխհրաձգությունից հետո շատ ջրեր պարզվեցին: Այլևս կասկած չի մնում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների ջերմ ու բարեկամական հարաբերությունների մասին վստահեցումները դատարկ «կրակոցներ» են ընդամենը, որոնց նպատակը բավականին լուրջ գործընթացի քողարկումն է: Ինչպե՞ս բնորոշել այդ գործընթացը` կդժվարանանք ասել, բայց հստակ է, որ ՀՀ վարչապետն, ըստ էության, խայտառակ վերջնագիր է ներկայացնում Արցախի իշխանություններին, իսկ ԱՀ նախագահ Բակո Սահակյանն այն որակում է «համահայկական միասնությունը խարխլող անթույլատրելի քայլ»:

Նշենք, որ հունիսի 5-ի իր հայտարարությամբ Փաշինյանը վերահաստատել է ավելի վաղ արած իր այն հայտարարությունը, թե Արցախում դավադրություն է նյութվում, որպեսզի հետո անհաջողությունները վերագրվեն ՀՀ իշխանություններին: Այս անգամ Փաշինյանն ավելի է հասցեականացրել իր այդ «մտահոգությունը»` նկատի ունենալով Արցախի նախագահին: Բակո Սահակյանի պատասխանը նույնպես հասցեական է` ուղղված Նիկոլ Փաշինյանին:

Ի՞նչ է կատարվում: Այս հարցին պատասխանելու համար, հավանաբար, պետք է նախ` իմանալ Նիկոլ Փաշինյանի տեսակետը Արցախյան խնդրի կարգավորման մասին, ապա` համոզվել, որ նա մեզ չի մոլորեցնում, երբ ասում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը համաձայնել է այդ հարցի հետ կապված` իր տեսլականին: Սա շատ կարևոր է, մանավանդ, որ արդեն իսկ Արցախից հերքել են Նիկոլ Փաշինյանի` հունիսի 5-ի հայտարարության այն հատվածը, թե ՀՀ նախկին ղեկավարները հարկ չեն համարել Ստեփանակերտին տեղեկատվություն տրամադրել բանակցությունների ընթացքի մասին: Ի լրումն այդ հերքման` Բակո Սահակյանն իր հարցազրույցում Փաշինյանին ևս մեկ անգամ հիշեցրել է Արցախը բանակցությունների սեղանի մոտ բերելու` նրա ձախողված փորձի մասին, ինչպես նաև ընդգծել, որ բանակցությունների լիարժեք ձևաչափի ապահովումն այսօր կարևորագույն հարց է, որի լուծմամբ էականորեն կամրապնդվեն հայկական կողմի դիրքերը ՄԽ շրջանակում ընթացող բանակցություններում: Իսկ որ Բակո Սահակյանն իսկապես տեղյակ է, թե ինչ է բանակցվել մինչ օրս, դրանում երկու կարծիք լինել չի կարող, որովհետև ՄԽ համանախագահները նույն հաճախությամբ են հանդիպում նրան, ինչ հաճախությամբ որ լինում են Երևանում և Բաքվում:

Վերջին մեկ տարում մենք նկատել ենք նաև, որ Արցախի հետ հարաբերություններում ՀՀ իշխանություններն իրենց ինչ-որ նախահարձակ քայլեր են թույլ տալիս` հաշվի չառնելով Հայաստան-Արցախ` բավականին ինքնատիպ հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու երկրների անկախացումից ի վեր: Մեր կարծիքով` այդպիսի նախահարձակ քայլ էր նաև ԱՀ իշխանություններին ուղղված` Փաշինյանի սպառնալիքը, որ նրանք հանկարծ չփորձեն միջամտել հայաստանյան ընտրություններին: Կա՞ր այդպիսի սպառնալիքի անհրաժեշտություն, երբ Սերժին մերժած, թավշյա հեղափոխությամբ վառված ու էյֆորիայի մեջ ընկած ժողովուրդը պատրաստ էր ընտրել մի մարդու` Նիկոլ Փաշինյանին: Չենք կարծում, որ Արցախից նույնիսկ կփորձեին միջամտել այդ «ոգևորությանը», բայց Փաշինյանը, պարզվեց, այլ կերպ էր մտածում: Արցախի նկատմամբ նախահարձակ իրավիճակներ էլի են եղել: Ի մասնավորի` Փաշինյանը սպառնաց նաև հեղափոխությունն արտահանել Արցախ, եթե ԱՀ ղեկավարությունը «չադապտացվի» Հայաստանում ստեղծված նոր իրավիճակներին: Եվ այսպես, քայլ առ քայլ Փաշինյանը հասունացրեց Բակո Սահակյանի հետ հունիսի 5-ի փոխհրաձգությունը, որից հետո կարելի խոսել միայն ՀՀ և ԱՀ իշխանությունների հարաբերություններում առաջացած սառնության մասին:

Այդ սառնությունը կհաղթահարվի՞, թե՞ ավելի կխորանա Արցախում 2020 թվականին կայանալիք ընտրություններին ընդառաջ, դժվար է ասել: Հայաստանյան մամուլը և ԱՀ նախագահի հավանական թեկնածուներից ոմանք չեն էլ թաքցնում, որ այդ ընտրություններում մեծ է լինելու Հայաստանի և հատկապես Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը: Արդեն գիտենք մի թեկնածուի, որ հայաստանյան մամուլում զանազան մանևրումներով հասկացնում է, որ Փաշինյանն իրեն է սատարում, մեկ ուրիշը սահմանադրական փոփոխություններ կատարելու` իր ստորագրահավաքով փորձում է ճանապարհ բացել Փաշինյանի մեկ այլ հովանավորյալի համար, որն Արցախում գրեթե չի ապրել, և այսպես շարունակ: Ժամանակը չէ՞, արդյոք, Փաշինյանին հիշեցնել, որ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի վարչապետը պարտավոր է պաշտպանել և սատարել այն թեկնածուին, որին կընտրի Արցախի ժողովուրդը: Ի վերջո, Արցախի ապագա նախագահը մարզպետ չէ, որ նշանակվի Հայաստանի վարչապետի որոշումով կամ հրամանով: Դրա ժամանակն էլ կգա, բայց այսօր ՀՀ վարչապետը ոչ մի բարոյական իրավունք չունի միջամտելու ԱՀ նախագահի ընտրություններին և այդ ընտրությունները վերածելու դեկտեմբերի 9-ի «Նիկոլի ընտրությունների»:

Առաջարկում ենք` «չմունդռել» ԱՀ Ազգային ժողովի և նախագահի ընտրությունները: Արցախում մինչ այս տեղի ունեցած և ոչ մի ընտրություն կասկած չի հարուցել ո’չ միջազգային դիտորդների, ո’չ օտար կազմակերպությունների և ո’չ էլ հայության շրջանում: Հավատացեք, կարիք չկա Արցախին վերևից «թավշյա հեղափոխություն» պարտադրելու մանկական խաղերով կասկածի տակ դնել նաև Արցախում տեղի ունեցած նախկին ընտրությունները, այդ թվում` և անկախության հանրաքվեն, որի արդյունքները մեր բանակցությունների հիմքերի հիմքն են:

Yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company