ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Դուք խժռում եք պետականությունը

10 Հունիս 2019 Սեփական համայնքում սատկացնելու ավանդույթներով աչքի ընկած լեդի Հակոբի ախորժակը դարձյալ բացվել է, ավելի շուտ՝ բախտը։ Ոչ վաղ անցյալում բախտից առատորեն օգտված «ազատամարտիկ-պատգամավոր-նախկին քաղհալածյալ», մեր օրերում` քայլական լեդին սեփական կյանքի փորձով մի բան հաստատ լավ է յուրացրել․ բախտը հունավորելու համար շեֆին հաճոյանալը կարևոր պայման է։ Դե լեդին էլ շեֆ սիրող տղա է, չէր կարող անտարբեր մնալ։ Իհարկե, հասկանալի է՝ ամեն մեկն ինքն է ընտրում շեֆին դուր գալու իր կերպն ու մեթոդները։

Նույնքան աներկբա է, որ առանց լեդի Հակոբի մասնակցության և, հատկապես, ինտելեկտուալ ներդրման երկրում պարզապես անհնար կլինեին խորքային, համակարգային ու բովանդակային փոխությունները․ մեր հպարտ ու արժանապատիվ քաղաքացու անհամբեր սպասումը պետք է արդարացնել։

Դե, լեդին էլ շատ ուղիղ է հասկացել վարչապետ Փաշինյանի եվրոպացիներին ուղղված ուղերձը՝ մենք ծով ու նավթ չունենք, մերը՝ միտքն է։ Ու լեդին մեղավոր չէ, որ ինքն ապավինում է իր մտքին, ուր միայն սատկացնելն է։

Լեդին նույնքան ուղիղ է յուրացրել նախագահ Ա․ Սարգսյանի նախաձեռնած «Մտքերի հայկական գագաթաժողովի»՝ ապագային ուղղված հիմնական հարցը՝ Ի՞նչ անել։ Ու ինքը՝ լեդին, էլի մեղավոր չէ, որ իր մտքում էլի միայն սատկացնելն է։

Շեֆին դուր գալու ու «հագահեղափոխականներին» ասֆալտին փռելու նա իր փորձված մեթոդն ունի՝ « եթե իրավապահները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, ապա գոնե մեր կամավորական տղերքի միջից մի 500-1000 հոգի մի գիշերվա մեջ դրանց սաղին կգտնեն ու կսատկացնեն»:

Այո, այո, սա ներդրողների երազած այն Հայաստանն է, որի մասին այսօր իտալացիներին պատմում էր Փաշինյանը։

Բարթուղիմեոսյան գիշերվա տենչով (իհարկե, նա դժվար թե իմանա իր տենչի պատմական ակունքը) ապրող «երկրապահ լեդիին» մեկդ հուշեք, որ դաշնակցությունը 130 տարիների ընթացքում այդպիսի տենչեր էլի է լսել, բայց էդ քամիներից մենք ճկվողը չենք։

Մեկդ էլ էդ ԵԿՄ վարչության անդամ լեդիին հուշեք, որ նա սահմանփակված է քաղաքական և հատկապես ահաբեկչական հայտարարություններով։

Մեկդ էլ ոստիկանությանը հուշեք, որ ապաքաղաքական կառույցի՝ ԵԿՄ վարչության անդամը բռնության կոչեր ու սպառնալիքներ է հնչեցնում։

Իսկ գուցե դուք արդեն վարժվել եք ու ձեր ունկերին սովորական է ակտիվիստի՝ ԼՂՀ նախագահի գլուխը ցխելու կոչը, կին քայլական պատգամավորի՝ հանրության մի մասին համբալ անվանելը, մեկ այլ պատգամավորի՝ քաղաքացու գլուխը ո․․․ը մտցնելու սպառնալիքը։

Այո, մենք ծով ու նավթ չունենք, մերը՝ միտքն է։ Ու մենք ցեղախումբ չենք, ժողովրդին ամբոխ մի դարձրեք, փորձեք կառավարել ձեր նեանդերթալյան գրգիռները։

Տղաներ և աղջիկներ, մենք, մեր հայրերը պետություն են հիմնել, իսկ դուք խժռում եք պետականությունը:

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company