ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի բողոքի ակցիան քաղաքապետարանի առջև

31 Հուլիս 2019 ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջոցառում անցկացրեց, որի նպատակն էր՝ բարձրաձայնել Երևանում կուտակված բազմաթիվ խնդիրների մասին ու պահանջել Երևանի ավագանուց և քաղաքապետից՝ կատարել նախընտրական խոստումներն ու լուծել այդ խնդիրները:

Նրանք նշեցին, որ կարճ ժամկետում կարելի էր Երևանի աղբից ազատվել, կանաչապատել Երևանը ու դեղին քարտ ցույց տվեցին քաղաքապետարանին։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանի խոսքով` իրենք ուզում են քաղաքապետին հիշեցնել իրենց խոստումները:

«Երևանի քաղաքապետն իր թիմի հետ մեզ խոստացել էր Երևանը կանաչապատել, աղբահանության, տրանսպորտի և մի շարք այլ խնդիրներ լուծել։ Մենք հասկանում ենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնավարման ժամանակը` 10 ամիսը, բավականին քիչ ժամանակ է, որպեսզի մենք վերջնական արդյունքներ տեսնենք, սակայն որևէ տեղաշարժ էլ չենք տեսնում։ Դրա համար էլ որպես նախազգուշացում` դեղին քարտ ենք ցույց տալիս քաղաքապետին, հիշեցնում ենք խոստումներն ու լրջացման կոչ ենք անում: Տեսնում եք, որ աղբահանության վիճակն օր օրի վատանում է: Մյուսը վերելակների հարցն է. գոնե մեկ վերելակի հարց լուծված չէ, ավելին` 71 միլիոնով կրճատվել է վերելակների վերանորոգման գումարը ու ներկայացնում էին, որ այլ միջոցներով պետք է փոխվեն վերելակները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռոստոմյանը։

Ինչ վերաբերում է կանաչապատ տարածքներին, ապա, ըստ Ռոստոմյանի՝ Սարալանջի տարածքները կարծես հրդեհի բուն լինեն, իսկ ծառատունկ կատարում են ու չեն հետևում։

«Եթե այնտեղ ոռոգման համակարգ անցկացված չէ, ինչքան էլ ծառատունկ լինի, մեկ է՝ դրանք չորանալու են: Վերցնենք գետնանցումները.ինչպես նախկինում անմխիթար վիճակում էին, այդպես էլ մնացել են: Քանի որ վերոհիշյալ խնդիրներից որևէ մեկը չի լուծվել, մենք առաջին դեղին քարտն ենք ցույց տալիս քաղաքապետին` հույս ունենալով, որ առաջիկայում խնդիրներին լուծում կտրվի։ Խնդիրն այն է, որ գուցե պրոֆեսիոնալիզմն է բացակայում, որպեսզի կարողանան ճիշտ կառավարել։ Եթե ցանկություն կունենան համագործակցելու՝ պատրաստ ենք որոշ ծրագրեր ներկայացնել»,–հավելեց նա։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մոտեցավ ակցիայի մասնակիցներին ու ասաց, որ հնչեցված մտքերը, իր կարծիքով, վատ տեղեկատվության արդյունք են:

Նրա խոսքով` հայտարարությունը, թե 71 միլիոնով նվազել է վերելակների վերանորոգման բյուջեն, այդպես չէ, հակառակն է:

«Վերելակների նորոգման և սպասարկման համար 2019թ.–ի բյուջեով նախատեսվել է 120 779 000 դրամ` 2018թ.–ի 96 528 000 դրամի փոխարեն։ Վերելակների սպասարկման աննախադապ աճ է գրանցվել, իսկ վերելակային տնտեսության թարմացման առումով նշեմ, որ 5000-ից 3500-ը ենթակա է փոփոխման, այդ խնդրի լուծման համար քաղաքապետարանն առաջարկել է համալիր ծրագիր՝ համատիրությունների և բնակիչների հետ համատեղ լուծել այդ հարցը: Խոսվեց կանաչ տարածքներից, ասացին, որ Սարալանջվի հատվածը պետք է կանաչապատվի, ուզում եմ զեկուցել, որ կայացել է մրցույթ՝ այդ տարածքում ոռոգման համակարգ հիմնելու վերաբերյալ:

Կաթիլային ոռոգման համակարգից հետո ծառատունկ տեղի կունենա ու մյուս տարվանից սկսած՝ այդ հատվածում կունենանք մեր նախատեսածը: Կանաչապատում կլինի այն հատվածներում, որտեղ կլինի ոռոգման հնարավորություն: Աղբի հետ կապված մենք պարբերաբար խոսում ենք»,-մանրամասնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը:

Ակցիայի մասնակիցները ընդհատեցին մամուլի խոսնակին ու նշեցին, որ չեն մաքրվում նաև արձանները, ծառերը չեն էտվել, սրսկվել:

168.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company