ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ռայդ քաղաքի քաղաքապետ Ջերոմ Լաքսալին

03 Օգոստոս 2019 Օգոստոսի 2-ին Ավստրալիայում գտնվող արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռայդի քաղաքապետ Ջերոմ Լաքսալի հետ:

Մասիս Մայիլյանը կարևորել է Արցախի պատվիրակության՝ Ավստրալիա աշխատանքային այցի նախօրեին Ռայդի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը։ Արտաքին գործերի նախարարի գնահատմամբ, նման բանաձևի ընդունումը հերթական վկայությունն է Արցախի ժողովրդի ազատ և խաղաղ զարգացման ձգտմանն աջակցելու հարցում Ռայդի քաղաքային իշխանությունների սկզբունքային դիրքորոշման, ինչն արտահայտվել է դեռևս 2018 թ. մայիսի 22-ին Արցախի ժողովրդի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ բանաձև ընդունելու միջոցով։

Անդրադառնալով ԱՀ միջազգային կապերին՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի և օտարերկրյա քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատումն ու զարգացումը Արցախի իշխանությունների առաջնահերթություններից է, ինչը թույլ է տալիս Արցախի համայնքներին ու շրջաններին ներգրավված լինել միջազգային գործընթացներին՝ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ու մարդու իրավունքների խթանման նպատակով:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը կարևորվում է նաև Արցախը մեկուսացնելու, նրա բնակիչներին միջազգային համագործակցության առավելությունից զրկելու՝ Ադրբեջանի չդադարող փորձերի ֆոնին:

Իր հերթին Ռայդի քաղաքապետ Ջերոմ Լաքսալը վերահաստատել է Ռայդի իշխանությունների հավատարմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու ձգտմանն աջակցելու հարցում:

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը Ջերոմ Լաքսալին է հանձնել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի շնորհակալագիրը, որում քաղաքապետն իր երախտագիտությունն է հայտնել բանաձևի ընդունման կապակցությամբ և հրավիրել Ջերոմ Լաքսալին՝ այցելել Ստեփանակերտ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ռայդի քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը, Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։

Հանդիպում Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանում

Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սիդնեյում հանդիպել է Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի հետ, որը ղեկավարում է նահանգի Oրենսդիր ժողովի խոսնակ Ջոնաթան Օ’Դեան։


Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության հաստատման գործընթացները՝ կարևորելով 2012 թ. Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ նմանատիպ բանաձևերի ընդունումը նշանակալի ներդրում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում, ինչն իր հերթին նպաստում է հանրապետության անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգման համընդհանուր արժեքների հավատարմության հիման վրա: Այս համատեքստում Արցախի արտգործնախարարն անդրադարձ է կատարել հանրապետությունում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացին։ Հանդիպման մասնակիցների խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակի ստեղծումը՝ համոզմունք հայտնելով, որ այն նշանակալի դերակատարություն կունենա Արցախի և Ավստրալիայի միջև հարաբերությունների զարգացման գործում։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company