Հանդիպում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ
07 Օգոստոս 2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն