ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Մի-ա-ցում

08 Օգոստոս 2019 Համահայկական 7-րդ խաղերու բացման հանդիսութեան նախօրէին Ստեփանակերտի մէջ տեղի ունեցած հանրահաւաքի ընթացքին Արցախի` Հայաստանի միացումին մասին թէ՛ Արցախի նախագահին եւ թէ՛ Հայաստանի Հանրապետութեան վարչապետին ճառերուն մէջ հնչեցին ուշագրաւ բանաձեւեր, որոնք հասկնալիօրէն վերածուեցան ամէնէն շատ լուսարձակ խլած առանցքներուն, ընդգծուած բազմաթիւ ուղղութիւններ ներառած խօսքերուն մէջ: Միացումին մասին կատարուած յայտարարութիւններու բաժինները փորձենք պարունակի մէջ ներառուած մէջբերել` կարելի առաւելագոյն ձեւով առարկայական գնահատական տալու համար հրապարակուած բանաձեւերու էութեան մասին:

Այսպէս. նախագահ Սահակեան միացումի միտքին ակնարկելով յայտարարեց. «Մեր ընտրած ուղին անշրջելի է: Մենք գնալու ենք մեր առաջադրանքների ու երազանքների հետեւից, հետեւողականօրէն աշխատանքներ ենք իրականացնելու Արցախի միջազգային ճանաչման համար` մօտենալով միացեալ հայրենիք ունենալու մեր երազանքին»: Ուղերձը այստեղ յստակ է. ինքնորոշումը` Արցախի Հանրապետութեան ճանաչումը հիմնական քայլ է դէպի միացեալ հայրենիք, դէպի միացում` Հայաստանի Հանրապետութեան: Նախագահ Սահակեանի այս ձեւակերպումը կրնայ շատ աւելի հեռուն երթալ, այն իմաստով, որ կը խօսի միացեալ հայրենիքի գաղափարին մասին, որ անպայման չ՛ենթադրեր Արցախի` Հայաստանի Հանրապետութեան միացում միայն: Այս մէկը սակայն ենթադրական բաժին է պարզապէս` նշելու համար, որ միացեալ հայրենիքի ձեւակերպումը իբրեւ եզրաբանութիւն այս ձեւով պետական-քաղաքական հարթակ կը հասնի:

Վարչապետ Փաշինեան, երբ կը խօսի համահայկական յեղափոխութեան ամէնէն առանցքային արդիւնքին մասին, կ՛ընդգծէ, թէ մեր իրականութեան մէջ երկար տարիներ գերիշխած հատուածականութիւնը պէտք է փոխարինուի համահայկականութեամբ: «Կրկնում եմ` մեր իրականութեան մէջ երկար տարիներ գերիշխած հատուածականութիւնը պէտք է փոխարինուի համահայկականութեամբ: Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պէտք է հրաժարուենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջեւանցիների, գիւմրեցիների, սփիւռքահայերի:

«Սա ամենեւին չի նշանակում, թէ մենք պէտք է հրաժարուենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից: Դա ընդամէնը նշանակում է, որ մեզնից իւրաքանչիւրի համար մեր ծագումը պէտք է լինի մեզ համայն հայութեան մաս դարձնող եւ ոչ թէ նրանից անջատող, նրանից առանձնացնող գործօն:

Մի-ա-ցում, մի-ա-ցում»:

Այստեղ միացումը միացեալ հայրենիքի գաղափարէն աւելի համահայկական հասարակութեան գոյառման հրամայականին կը վերաբերի: Բայց որովհետեւ մի-ա-ցում վանկարկումը միանշանակօրէն կը յուշէ 88-ի շարժման նպատակն ու կարգախօսը, ապա ուրեմն հանրութեան հաւաքական ենթագիտակցութեան մէջ կը դրոշմուի Արցախի` Հայաստանի Հանրապետութեան կցման իբրեւ առաջադրանք: Այս յստակացումը կարեւոր է, որովհետեւ կը կանխարգիլէ որեւէ շահարկումի փորձ հայկական բանակցող կողմի կարգավիճակի առումով ցարդ բարձրացուցած պահանջին համեմատ հակասութիւն գտնելու: Պաշտօնական պահանջը բնականաբար հիմնուած է արցախահայութեան ինքնորոշումով, հանրաքուէով, անկախութեան հռչակագիրով հանրահռչակուած Արցախի Հանրապետութեան հիմնադրման իրաւաչափութիւններուն վրայ: Ըստ էութեան ուրեմն, մի-ա-ցում վանկարկումը Հայաստանի Հանրապետութեան վարչապետին կողմէ հակասութիւն չի ստեղծեր, որովհետեւ խօսքը ուղղակիօրէն չի վերաբերիր տարածքային միացումին կամ Հայաստանի Հանրապետութիւն-Արցախ միաւորումին:

Աւելի բարդ մեկնաբանական խնդիր կը ստեղծուի, երբ նկատի կ՛ունենանք Հայաստանի Հանրապետութեան վարչապետի «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» հաստատումը: Ահա այստեղ յայտարարուած հաստատումը վերհանելով խօսքի բնագիրէն առաջին հայեացքով անհամատեղելի կը թուի ո՛չ միայն հայկական կողմի պաշտօնական տեսակէտին հետ, այլ նաեւ միեւնոյն խօսքին մէջ բանաձեւուած «կոնսենսուս 6»-ի հետ համեմատած: «Կոնսենսուս 6»-ը բառացիօրէն հետեւեալը կ՛ամրագրէ. «Ամենագլխաւոր կոնսենսուսը` Արցախի հարցի կարգաւորման բանակցային գործընթացի նպատակը պէտք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգութեան համար մղուած Արցախեան ազատամարտի արդիւնքների պաշտպանութիւնը: Բանակցութիւնների արդիւնքում Հայաստանի եւ Արցախի կառավարութիւնների համար ընդունելի համարուած որեւէ լուծում կարող է ընդունելի դիտուել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հաւանութեան դէպքում»:

«Կոնսենսուս 6»-ը հաշտ եւ քաղաքական հետեւողականութիւն կ՛ընդգծէ արցախեան հակամարտութեան հանգուցալուծման ուղղութեամբ վարչապետի կատարած իրերայաջորդ յայտարարութիւններուն հետ յարաբերակցաբար: Տեսականօրէն եթէ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը Արցախի անկախ կարգավիճակին ժողովրդական հաւանութիւն տայ կամ պարզապէս Արցախի հանրաքուէի վերահաստատումը կատարէ վերաորդեգրելով իր կամարտայայտութեան արդիւնքը, ապա անհետեւանք կը մնայ բացարձակ հաստատումը, եթէ անշուշտ այդ բաժինը առանձին վերհանուի խօսքի բնագիրէն:

Իսկ այս պարագային ընդհանուր պարունակը Հայաստանի Հանրապետութեան զարգացման համար նկատի առնուած առաջադրանքային խնդիրներն են` բնակչութեան համրանքի բազմապատկումէն մինչեւ ֆութպոլի հաւաքականի յաջողութիւններ, անցնելով աշխատավարձերու յաւելումէն, աշխատատեղիներու ստեղծումէն, տարբեր ոլորտներու մէջ համաշխարհային առումով մրցունակ դիրքեր գրաւելէն եւ զարգացման նոր ու գերազանց նշաձողեր ապահովելէն: Որմէ ետք կու գայ հռետորական հարցումը, թէ ինչո՞ւ առանձին խօսք չկայ Արցախի մասին, որովհետեւ Հայաստանի Հանրապետութեան զարգացումը Արցախի զարգացումն է:

Ճիշդ այս ոլորտներու միասնական զարգացման իրաւական դաշտն է, որ կ՛առաջադրուի Հայաստանի Հանրապետութիւն-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքումի հրամայականի արծարծումով: Բնագիրի ընդհանուր պարունակը այս պարագային եւս տարածքային կցումէն առաջ կը խօսի երկու հանրապետութիւններու միասնական զարգացման համար միաձուլուած, միաւորուած ուղիներու անշրջանցելիութեան մասին:

Յայտարարութիւնը սակայն վստահաբար պիտի չվրիպէր պաշտօնական Պաքուի ուշադրութենէն, որ անմիջապէս պիտի հակազդէր Ազրպէյճանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերու բաժինի ղեկավարին ճամբով, որ գրառում կատարած է` նշելով, որ «Լեռնային Ղարաբաղը Ազրպէյճանի պատմական տարածքն է եւ անոր անբաժանելի մասը»:

Ընկալումը զուտ տարածքային է. մինչ պարունակները կը վերաբերին ըստ վարչապետին համահայկական յեղափոխութեամբ գոյացած համահայկական հասարակութեան եւ Հայաստանի Հանրապետութիւն-Արցախ միասնական զարգացման եւ նոր նուաճումներու ձեռքբերման: Հայկական կողմի պաշտօնական բանակցային դիրքորոշումին նկատմամբ հակասականութեան խնդիր չ՛երեւիր:

Մինչ տարածքային բաղադրիչ բովանդակելով` Արցախի անկախութիւնը վախճանականէն աւելի ռազմավարական նպատակ դաւանելու մօտեցումը կը պատկանի Արցախի նախագահին, որ միացեալ հայրենիքի գաղափարը կ՛ընդգծէ:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company