ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Վատ է, երբ BBC-ն է դատավորը

09 Օգոստոս 2019 ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

BBC-ի աղմուկ հանած հրապարակումից հետո BBC-ում և, առհասարակ, աշխարհում, ոչինչ չի փոխվել: Ինչ փոխվեց՝ Հայաստանում փոխվեց, ինչ դեռ կփոխվի՝ Հայաստանում է փոխվելու: Ցավը մերն է, իսկ նրանք կեղծ բժիշկներ են ընդամենը, որ կարող են մեր մարմինը բզկտել այնքան ժամանակ, քանի դեռ թրթուրի պես գունդուկծիկ չենք դարձել մեր մարմնի մեջ ատամի չոփիկի մխրճվելուց: BBC-ին վճարում ես, և նա բարեխիղճ ձևով իր գործն է անում: Չվճարես՝ չի անի, քո կողմն էլ չի նայի: BBC-ի համար, ի՞նչ եք կարծում, կարևորության առումով ո՞րերորդ տեղում են 2008 թվականի մարտի 1-ի երևանյան իրադարձությունները… Մարդու հավատ չի գալիս, որ մի հատ էլ նեղություն են քաշել, դարակից հանել մարտի 1-ի թղթապանակը, 11-ամյա փոշին սրբել ու «ֆունդամենտալ» հոդված գրել մեր մասին: Եթե առջիկայում մարտի մեկի հերթական տարելիցը լիներ՝ կասինք, հա, բայց 10 տարի առաջ այս օրերին Սերժ Սարգսյանն ու մարտի 1-ի թիկնոցն ուսերին առած «բուն շահառուները» հաջողությամբ երկխոսում էին, իսկ Հայ-թուրքական պրոտոկոլների հարցում նույնիսկ՝ քիրվայություն անում: Այդ ընթացքում քանի՞ անգամ է նրանց ասվել, որ մարտի 1-ի զոհերի արյունը նեղ, քաղաքական նկրտումների հետևանք է, որ դա մեր ամոթն է, ու պետք է մեր ներսում ուժ գտնել այն հաղթահարելու համար: Չէ, լսող չկար, միջազգայնացրեցին հարցը՝ Հայաստանը պառկեցնելով օտար «բժիշկների» սեղանին:

Հիմա էլ պարզվեց՝ Մարտի 1-ի շահառուներից ոմանք ավելի հեռուն են գնացել և գաղտնիք պարունակող փաստաթղթեր հրամցրել օտարներին՝ փորձելով իրենց վրայից գցել պատասխանատվությունն ու փարատել հիմնավոր կասկածները, որ հենց իրենք են մարդկանց դրդել անկարգությունների:

Ո՞վ է արել՝ անշուշտ պետք է բացահայտել, բայց մինչ այդ արդեն իսկ պարզ է, որ պատերազմի մեջ գտնվող Հայաստանը չունի տարրական անվտանգության համակարգ: Սա շատ մտահոգիչ փաստ է, մանավանդ, որ գույներն էլ խտացված են այնպիսի հարցերի արծարծմամբ, ինչպիսիք են Հայաստան-Արցախ, հայաստանցի-արցախցի, հայկական բանակ-հայ ժողովուրդ փոխհարաբերություններն ու փոխադարձ վերաբերմունքը:

Ըստ էության՝ նման արտահոսքով մենք օտարին խնդրել ենք մեզ պաշտպանել ղարաբաղցի գեներալներից, որոնք հրաման են տալիս կրակել մեզ վրա, մենք մեր հաղթանակած բանակը ներկայացրել ենք որպես ժողովրդի վրա կրակող հանցագործների բանդա:

Այս ամենը բարձր մակարդակով պետք է հերքել և որքան հնարավոր է արագ: Հակառակ պարագայում, եթե շարունակենք ընկնել իրար հետևից և միմյանց մեղադրել տեղեկատվական այս խայտառակ արտահոսքը կազմակերպելու համար, մենք ոչնչի չենք հասնի և էլ ավելի կխճճենք ներքաղաքական իրավիճակը՝ դուռ բացելով թե հերթական արտահոսքերի և թե անվերջանալի ներքին բախումների համար:

Իսկ ինչ վերաբերում է մեղավորներին, ապա նրանց շատ հեռուներում պետք չէ փնտրել: Դրա համար ՀՀ կառավարությունը պետք է կամք դրսևորի և հայտարարի բոլոր նրանց անունները, ովքեր, օգտվելով ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից, փորձում են ամեն կերպ մաքրվել նախկինում գործած հանցագործություններից: Ո՞ւմ խորհրդով և պնդմամբ է Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գործով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, ո՞վ նրան առաջնորդեց և հորդորեց գրոհել ԱԺ շենքը, արտահերթ ընտրություններ անցկացնել, փակել դատարանները, գրավել Սահմանադրական դատարանը, ո՞վ է այսօր Փաշինյանին դրդում սահմանադրություն փոխել, միջամտել Արցախի ընտրություններին, երբ երկրի անվտանգության հետ կապված, ինչպես նաև սոցիալական բնույթի հարյուրավոր խնդիրներ կան լուծելու:

Եվ ավարտեմ մի փոքրիկ, բայց կարևոր դիտարկումով: Փաշինյանը գոնե հիմա հասկանո՞ւմ է, որ տանուլ է տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն ու հենց ՀՀ երկրորդ նախագահը դուրս եկավ բանտից, ինքն այլևս անելիք չի ունենալու: Զայրանալ պետք չէ: Դա է ուրիշի խելքով շարժվելու վերջը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company