ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Երբ Արցախը կրկին դառնում է Ղարաբաղ

08 Օգոստոս 2019 Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, ավելի շուտ՝ իշխանափոխությունը (իշխանափոխություն, քանի դեռ չեն նշմարվում հետհեղափոխական փուլին բնորոշ օրինաչափություններ) իր հետ քաղաքական բնույթի խնդիրներ բերեց Հայաստան-Արցախ հարաբերություններում։ Քաղաքական այդ խնդիրները, որոնք կարելի է նաև որպես անհամաձայնություններ որակել, բարեբախտաբար, չուղղորդվեցին Հայաստանի ու Արցախի հայրենակիցների միջև միմյանցից օտարման նախկին` արհեստականորեն հրամցված խմորումներով։ Ըստ երևույթին, հայությունը դասեր քաղել է և, բարեբախտաբար, գիտակցում է նման դրսևորումների անդառնալի հետևանքները թե՛ Հայաստանի ու Արցախի անվտանգության, թե՛ հայության գոյապահպանման տեսանկյունից։

Արցախյան ուղղությամբ Փաշինյանի առաջին հայտարարությունները վերաբերում էին բանակցային գործընթացում արցախյան կողմի վերականգնման անհրաժեշտության հարցին։ Առաջին հայացքից ՀՀ վարչապետի հայտարարությունն իրոք արժանի է դրական գնահատականի։ Եվ իսկապես, քանի դեռ արցախյան կողմը չի մասնակցում իր ապագայի որոշման շուրջ ընթացող բանակցություններին, հակամարտության լուծումը հեռու է լիարժեք հանգուցալուծումից։ Բայց, երբ այդ ձևակերպումը պարուրվեց Փաշինյանի հաջորդ հայտարարությունով, թե ՀՀ վարչապետը ընտրվել է միայն Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից, ուստի, իրավասու չէ (իր իսկ խոսքերով) ներկայանալ Արցախի ժողովրդի անունից, վտանգներ նշմարվեցին արցախահայության և Արցախի Հանրապետության պետականության անվտանգության համար։

Վերջին տարիներին թեև բանակցություններին ֆիզիկապես ներկա չէր արցախյան կողմը, բայց և այնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Բաքվի հետ բանակցություններում հայաստանյան ձևաչափի շրջանակում Արցախի քաղաքական մասնակցությունն ակնհայտ է։ Եվ ինչ է ստացվում. եթե ՀՀ վարչապետն այսուհետ իրեն իրավունք չի վերապահում հանդես գալու Արցախի անունից, հետևապես՝ բանակցություններում չի ներկայացնում Արցախի Հանրապետությունը, ապա այդ դեպքում անհասկանալի է դառնում` առհասարակ ինչի՞ շուրջ է հայկական կողմը բանակցում։

Ենթադրենք` Փաշինյանի այդ հայտարարությունը քաղաքական բնույթի էր ու միտված էր բանակցային գործընթացին նոր շունչ հաղորդելուն՝ հակամարտության կարգավորման համատեքստում Արցախի դերը բարձրացնելու, բանակցային գործընթաց նրա վերադարձն ապահովագրելու պարզ մարդկային, յուրաքանչյուր հային հարիր ցանկությամբ։ Միևնույն է, չեն երևում դրա քաղաքական, ռազմական նախադրյալները։ Եվ անգամ շարքային քաղաքացիների համար պարզ մի ճշմարտություն էր, որ այն որևէ կերպ չի ընկալվելու Բաքվում։

Միգուցե սա ներքին լսարանին ուղղված և հանրային աջակցության մակարդակը բարձր պահելուն միտված քա՞յլ էր. այդ դեպքում հաջորդ անպատասխան հարցադրումներն են առաջ մղվում՝ ինչո՞ւ է դա հնչում ՀՀ առաջին դեմքի կողմից, ի վերջո, կարելի էր դա մշակել և ստուգել, հասկանալ դրա նպատակահարմարությունը նույն ներքին խողովակներով, և ինչո՞ւ է դա շեշտադրվում քանիցս, որպեսզի ընդունի պաշտոնական ընկալո՞ւմ կամ տե՞սք։

Ինչևէ, մի բան ակնհայտ է, որ Փաշինյանի հայտարարությունները բացասական ընկալվեցին Արցախում։ Ընկալվեցին Արցախը Հայաստանից օտարման հնարավոր ռիսկայնության պրիզմայով։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, ավելի շուտ՝ իշխանափոխությունը (իշխանափոխություն, քանի դեռ չեն նշմարվում հետհեղափոխական փուլին բնորոշ օրինաչափություններ) իր հետ քաղաքական բնույթի խնդիրներ բերեց Հայաստան-Արցախ հարաբերություններում։ Քաղաքական այդ խնդիրները, որոնք կարելի է նաև որպես անհամաձայնություններ որակել, բարեբախտաբար, չուղղորդվեցին Հայաստանի ու Արցախի հայրենակիցների միջև միմյանցից օտարման նախկին` արհեստականորեն հրամցված խմորումներով։ Ըստ երևույթին, հայությունը դասեր քաղել է և, բարեբախտաբար, գիտակցում է նման դրսևորումների անդառնալի հետևանքները թե՛ Հայաստանի ու Արցախի անվտանգության, թե՛ հայության գոյապահպանման տեսանկյունից։

Արցախյան ուղղությամբ Փաշինյանի առաջին հայտարարությունները վերաբերում էին բանակցային գործընթացում արցախյան կողմի վերականգնման անհրաժեշտության հարցին։ Առաջին հայացքից ՀՀ վարչապետի հայտարարությունն իրոք արժանի է դրական գնահատականի։ Եվ իսկապես, քանի դեռ արցախյան կողմը չի մասնակցում իր ապագայի որոշման շուրջ ընթացող բանակցություններին, հակամարտության լուծումը հեռու է լիարժեք հանգուցալուծումից։ Բայց, երբ այդ ձևակերպումը պարուրվեց Փաշինյանի հաջորդ հայտարարությունով, թե ՀՀ վարչապետը ընտրվել է միայն Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից, ուստի, իրավասու չէ (իր իսկ խոսքերով) ներկայանալ Արցախի ժողովրդի անունից, վտանգներ նշմարվեցին արցախահայության և Արցախի Հանրապետության պետականության անվտանգության համար։

Վերջին տարիներին թեև բանակցություններին ֆիզիկապես ներկա չէր արցախյան կողմը, բայց և այնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Բաքվի հետ բանակցություններում հայաստանյան ձևաչափի շրջանակում Արցախի քաղաքական մասնակցությունն ակնհայտ է։ Եվ ինչ է ստացվում. եթե ՀՀ վարչապետն այսուհետ իրեն իրավունք չի վերապահում հանդես գալու Արցախի անունից, հետևապես՝ բանակցություններում չի ներկայացնում Արցախի Հանրապետությունը, ապա այդ դեպքում անհասկանալի է դառնում` առհասարակ ինչի՞ շուրջ է հայկական կողմը բանակցում։

Ենթադրենք` Փաշինյանի այդ հայտարարությունը քաղաքական բնույթի էր ու միտված էր բանակցային գործընթացին նոր շունչ հաղորդելուն՝ հակամարտության կարգավորման համատեքստում Արցախի դերը բարձրացնելու, բանակցային գործընթաց նրա վերադարձն ապահովագրելու պարզ մարդկային, յուրաքանչյուր հային հարիր ցանկությամբ։ Միևնույն է, չեն երևում դրա քաղաքական, ռազմական նախադրյալները։ Եվ անգամ շարքային քաղաքացիների համար պարզ մի ճշմարտություն էր, որ այն որևէ կերպ չի ընկալվելու Բաքվում։

Միգուցե սա ներքին լսարանին ուղղված և հանրային աջակցության մակարդակը բարձր պահելուն միտված քա՞յլ էր. այդ դեպքում հաջորդ անպատասխան հարցադրումներն են առաջ մղվում՝ ինչո՞ւ է դա հնչում ՀՀ առաջին դեմքի կողմից, ի վերջո, կարելի էր դա մշակել և ստուգել, հասկանալ դրա նպատակահարմարությունը նույն ներքին խողովակներով, և ինչո՞ւ է դա շեշտադրվում քանիցս, որպեսզի ընդունի պաշտոնական ընկալո՞ւմ կամ տե՞սք։

Ինչևէ, մի բան ակնհայտ է, որ Փաշինյանի հայտարարությունները բացասական ընկալվեցին Արցախում։ Ընկալվեցին Արցախը Հայաստանից օտարման հնարավոր ռիսկայնության պրիզմայով։

Եթե սխալվում ենք, ապա ինչպես բնորոշենք Արցախի իշխանությունների և անձամբ նախագահի նկատմամբ քաղաքական ճնշումները, որ գլորվել էին ՀՀ իշխանությունների կողմից։ Արդյո՞ք այդ ճնշումների հետևանքով չէին Արցախի Հանրապետության ուժային վերադասավորումները, որով Արցախի նախագահը փորձեց խուսափել Արցախում հայաստանյան հեղափոխական ալիքի պրոյեկտման հնարավոր ռիսկերից։ Իսկ ռիսկեր կային, ռիսկեր կան նաև հիմա։ ՀՀ իշխանությունների նկատմամբ անվստահության արտահայտման պես մի բան էր Արցախի նախագահի անթաքույց աջակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին։

Իսկ այս ամենում առնվազն տարօրինակ է Ալիևի զսպվածությունը և ամենակարևոր հարցը՝ ինչո՞վ կարող է այդ զսպվածությունը պայմանավորված լինել։ Հակասություններ կան նաև սահմանային լարվածության ու միջադեպերի նվազեցման միտումների մասով։ Իհարկե, ընդունենք, որ դա ձեռքբերում է, թեկուզ` իրավիճակային, բայց՝ ձեռքբերում, բայց այդ ձեռքբերումը կարո՞ղ էր, արդյոք, որևէ առնչություն ունենալ Փաշինյանի հայտարարությունների հետ, թե՞ ոչ։

Կա՞ որոշակի տրամաբանություն, որ Արցախի Հանրապետություն եզրը գնալով էլ ավելի հազվադեպ է հնչում Հայաստանի իշխանական տարբեր թևերի հայտարարություններում, փոխարենը կրկին շրջանառության մեջ է դրվում Ղարաբաղ եզրը. միգուցե դա զուտ պատահականություն կամ անլուրջ մոտեցման հետևանք է, և այդ պարագայում լավատեսությունը չարյաց փոքրագույն լուծո՞ւմն է։

Այս ամենում խորացավ հակասականությունը Արցախում մեկնարկած համահայկական խաղերի բացմանը ՀՀ վարչապետի ելույթով, որը մեկնարկեց «Միացում» կոչերով։ Անխոս, մեծապես կարևորում ու ողջունում ենք «Միացում» կոչերը` անկախ նրանից` դրանք կհնչեն իշխանությունների, ընդդիմության, թե` հանրության` տարբեր շահեր ներկայացնող շերտերի կողմից։ Սակայն այստեղ խնդիրն այլ հարթությունում է. եթե ՀՀ վարչապետը հայտարարում է, որ ինքը չի կարող խոսել Արցախի անունից, ինքը կարող է խոսել ՀՀ բնակչության անունից, եթե հայտարարում է, որ Արցախի անունից կարող է խոսել Արցախի Հանրապետության իշխանությունը, ապա «Միացում» կոչերը հարցի բարոյական, ինչու չէ, նաև՝ քաղաքական տեսանկյունից դառնում են հակարդյունավետ, անվստահելի։ Կոպիտ ասած` եթե դու Արցախի ուղղությամբ պատասխանատվությունը քեզանից հեռացնում ես, հետևապես` կորչում է «Միացում» կոչերի արժեքը, այն դառնում է սոսկ քարոզչական հնարք։ Եթե քեզ չի ընտրել արցախցին, և իրավական տեսանկյունից դա իսկապես հիմնավոր փաստարկ է, ապա նվազագույնը, հարցի բարոյական տեսանկյունից, հիմնավոր չէ Արցախի սրտից խոսել միացումից:

Միգուցե այդ կոչը նույնպես փորձենք դասել ներքին լսարանի ականջին հաճոյանալու շարքը։ Միգուցե արցախյան ուղղությամբ ՀՀ իշխանությունների հնչեցրած հայտարարություններն ամբողջապես անհրաժեշտ է ընկալել ներքին լսարանի քիմքին բավարարելու տրամաբանությամբ։ Այդ դեպքում ինչպիսի՞ հարթությունում է իրեն դիրքավորում ՀՀ իշխանությունը, ո՞րն է ՀՀ իշխանության պաշտոնական դիրքորոշումը Արցախի հարցում` միացո՞ւմ, թե՞ անկախացում…։

Սրանք հարցեր են, որ էլ ավելի են խճճվել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո. եթե նույնիսկ դա որակենք հեղափոխություն, իրերի անունները դրանից չեն փոխվում, անգամ` եթե համեմված են ելույթի զգացմունքայնությամբ։

ՀՀ վարչապետի ելույթում խոսվեց Արցախի, նաև՝ Սփյուռքի ուղղությամբ հեղափոխոթյան ազդեցության տարածման իրողություններից, անհրաժեշտությունից, որը, համենայն դեպս, միայն Արցախի դեպքում մինչ այժմ բերել է միայն քաղաքական անհամաձայնություններ, աղոտ է ազդեցության հետագա դրսևորումների հարցը։

Հեղափոխության ազդեցությունը չի կարող լինել դրական, քանի դեռ Հայաստանում իսկ անհասկանալի են շարունակում մնալ այդ հեղափոխության գերակայությունները, ինստիտուցիոնալիզացման գործընթացները։

Ռիսկային էր նաև հեղափոխությանը համահայկականություն վերագրելը, դժվար է պատկերացնել դրա հետևանքները։ Արդյունքում` համահարթեցվեցին համահայկականության հոգևոր գաղափարաբանությունն ու հեղափոխության համահայկականություն ասվածը։ Այն դեպքում, երբ հեղափոխությունն ընդամենը քաղաքական հերթական անցումային փուլն է, որը կարող է և պետք է իր ավանդն ունենա հայության անվտանգության ու զարգացման գործում, ինչպես և նախորդ քաղաքական փոփոխությունները։ Ի դեպ, այն թերևս անհամեմատ պարտավորեցնող է ներկայիս իշխանությունների համար, քան դա կարելի էր ակնկալել նախորդներից։ Համահայկականության մասով չենք կարող չհիշատակել ՀՅԴ-ի նախաձեռնած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորում-նախաձեռնությունը, որը սկսել է համահայկական աջակցություն ապահովման գործընթաց։ Ինչո՞ւ չօգտվել այդ հնարավորությունից և փորձել նաև այս նախաձեռնության շուրջ միավորել համահայկականությունը։

ՀՀ վարչապետի ողջ ելույթը կառուցված էր Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության շուրջ և, ըստ ելույթի տրամաբանության՝ այդ հեղափոխությունից էր բխում հայության, Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու բարեկեցությունը։ Անթույլատրելի է քաղաքական իրադարձությունները համադրել կամ վերադասել հայության հոգևոր-գաղափարական, ռազմավարական ու անվտանգային նշանակության հարցերին։ Հանուն արդարության` նկատենք` չէ՞ որ համահայկականության գաղափարին դեմ էր բանակցություններում միայն Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու մասին Փաշինյանի հայտարարությունը, մի՞թե դա հավաքականությանը հակասող, օտարմանը նպաստող կոչ չէ։

Կամ` ինչպե՞ս հասկանալ այն, որ հեղափոխությունը պայմանավորել է Սփյուռքի հայրենակիցների որոշ հատվածների հայ լինելը, հայկական ինքնությունը կամ վերադարձը արմատներին։ Արդարությունը՝ այո՛, միգուցե, սոցիալականը՝ այո՛, միգուցե, բայց ոչ երբե՛ք` հայ լինելը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իրականության պարզ խեղաթյուրում կամ կտրվել այդ նույն իրականությունից, ինչի վտանգները զգացինք դեռ նախորդ իշխանությունների կառավարման տարիներին, երբ իշխանությունը օտարվել էր սեփական ժողովրդից, երբ իշխանությունն աղերս անգամ չուներ իրականության հետ։ Դժբախտաբար, արդյունքում ունեցանք ապրիլյան քառօրյա, ՊՊԾ գնդի գրավում, սակայն դա լրիվ այլ, ոչ պակաս ցավոտ թեմա է։

Արցախում ՀՀ վարչապետի ելույթը համընկավ BBC ռուսական ծառայության՝ մարտիմեկյան գործողությունները լուսաբանող անդրադարձի հետ, որում խոսվում է գործում Օգանովսկու ներգրավվածության, այդ օրերին արցախցիներից կազմված ջոկատով քաղաքացիների գնդակահարությունների մասին: Սա կա’մ թիկունքից հարված է Փաշինյանին՝ Արցախում միասնության կոչերի ֆոնին, կա’մ սկուտեղի վրա մատուցված արտաքին ծառայություն, խայծ՝ Հայաստան-Արցախ հարաբերությունները միմյանից օտարելու հեռահար նպատակներով…. Եվ պարզ տրամաբանական հարց է առաջանում` արդյո՞ք նպատակահարմար չի գտնվել հետաքննություն սկսել այդ տեղեկատվության հնարավոր տարածման աղբյուրները, ուղիները պարզելու նպատակով։ Չէ՞ որ գաղտնալսումների, հետաքննությունների դեպքերի պակաս, կարծես, չի զգացվում։ Իսկ ինչո՞ւ նման միտում չկա այս պարագայում։ Իսկ գուցե այդ տեղեկատվությունն անսպասելի չէ՞ր իշխանությունների համար։

Հարգելի’ պարոն վարչապետ, այս տրամաբանությամբ 2050 թվականը մշուշոտ է… եթե Արցախի Հանրապետությունը կրկին դառնում է Ղարաբաղ, ուրեմն նախ հավուր պատշաճի պատրաստեք Հայաստանը պատերազմի…

Գ.Մ.
yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company