ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Համահայկական Օրակարգի Փոխլրացուցիչ Ենթակէտերը

15 Օգոստոս 2019 Համահայկական օրակարգի ձեւաւորման հրամայականին շուրջ ակնկալելի է, որ ծաւալին հրապարակային քննարկումներ: Օրակարգի կէտերը բնականաբար կ՛ըլլան գերակայ ուղղութիւններ եւ օրինաչափօրէն հետզհետէ Հայաստանի եւ Արցախի հանրապետութեանց կարեւորագոյն խնդիրներուն կը միացնեն համասփիւռքեան-համահայկական հիմնահարցեր: Թէ՛ օրակարգի ձեւաւորման եւ թէ՛ օրակարգի կէտերու կատարողականութեան գործիքակազմերու կամ կառուցակարգային խնդիրներու մասին վստահաբար թափ կը հաւաքեն կազմակերպելի խորհրդակցութիւնները:

Այս բոլորը որոշ ժամանակ կ՛ենթադրեն. մինչ այդ, կան հրատապ նշանակութիւն ունեցող հարցեր, օրակարգեր, որոնց շուրջ համահայկական համաձայնութիւն գոյացնելու անհրաժեշտութիւնը ո՛չ միայն կը շեշտուի, այլ նաեւ այդ ուղղութեամբ գործնական քայլեր կ՛առնուին:

Խօսքը ուղղակիօրէն կը վերաբերի յունուար 2020-ին Արցախի Հանրապետութեան համապետական ընտրութիւններուն: Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքի գործադրութեան, անվտանգութեան պահպանման եւ տակաւին` արցախեան ազատամարտով իրագործուածի պաշտպանութիւնը գերակայ օրակարգ դաւանելու սկզբունքին կ՛առնչուին արցախեան ընտրութիւնները:

Անմիջական փուլը` ընտրութիւններու կազմակերպման եւ կայացման կատարեալ եղանակ ապահովելու հիմնական առաջադրանքին առնչուած է սերտօրէն: Նաեւ` համաձայնական թեկնածուի:

Համախոհական թեկնածու առաջադրելու մղումը կարեւոր խորհուրդ կը պարփակէ իր մէջ եւ որեւէ ձեւով մրցակցային ընտրապայքարը շրջանցելու մտադրութիւնը չունի: Երեւան-Ստեփանակերտ յայտարարողական մակարդակի վրայ գրանցուած որոշ անհամաձայնութիւնները, ներարցախեան քաղաքական համապատկերի վրայ փոխադարձ անհանդուրժողականութեան որոշ երեւոյթները լրջագոյն մարտահրաւէրներ յառաջացուցած էին Պաքուի կողմէ ամէն վայրկեան ռազմական գործողութիւններու սանձազերծումով ծանր հետեւանքներ դիմագրաւելու կացութեան մէջ գտնուող Արցախի համար:

Այս փուլին, թէ՛ ներազգային եւ թէ՛ արտաքին ուղղութիւններով համաձայնական մթնոլորտի վերականգնման կարեւորագոյն դրսեւորում ցուցադրելով, Արցախը կրնայ համահայկական օրակարգի առաջին կէտը իրականացնել` համախոհական թեկնածուի շուրջ բոլոր հոսանքներու համամտութեամբ համաձայնութեան յանգելով: Արցախի մէջ դժուար չէ կեդրոնանալ անձնական կերպարի օրինակով եւ համոզիչ կենսագրականով համակողմանի յարգանք եւ հեղինակութիւն վայելող թեկնածուի վրայ:

Համահայկական օրակարգի առնչուած ենթակէտը` Արցախի համապետական ընտրութիւնները կատարելութեան նշաձողին ձգտող եղանակներով կայացումն է: Ժողովրդավարութեան, ազատ, արդար եւ թափանցիկ ընտրութիւններու կայացումը ո՛չ միայն իրողական ներկայացուածութեան համոզումը կը փոխանցէ ընտրազանգուածներուն, այլ նաեւ կը ստանայ քաղաքական շատ կարեւոր իմաստ: Ժողովրդավարական կարգերով ինքնորոշուած արցախահայութիւնը, ի տարբերութիւն հարեւան Ազրպէյճանին, կը յաջողի ամէնէն ժողովրդավար միջավայրերու մէջ գրանցուած ընտրաեղանակներուն նման նախագահ եւ խորհրդարան ընտրել, ինչ որ այլ հանգամանքներուն առընթեր կը շեշտէ արցախահայութեան եւ Ազրպէյճանին անհամատեղելիութիւնը: Եղանակը այս պարագային քաղաքական առաջադրանքին հետ կապուած է եւ նպաստիչ գործօն է ինքնորոշման իրաւունքի միջազգային իրագործման, հիմնաւորման եւ ամրագրման:

Առաջին հայեացքով, համահայկական օրակարգի առաջին եւ երկրորդ կէտերը կրնան չհամապատասխանել իրար: Այլ խօսքով` համախոհական թեկնածուն չի սատարեր արդար եւ մրցակցային ընտրապայքարին, երբ գրեթէ ի չգոյէ այլ մրցակից թեկնածուի կանխորոշուած կ՛ըլլայ ընտրութեան արդիւնքը: Այս պարագային սակայն Արցախի քաղաքական դաշտը բաղկացնող կուսակցութիւնները` հիմնաւորելով պահուն թելադրած հանգամանքներէն մեկնած որոշումը` կ՛ապահովեն մասնակցութեան բարձր համեմատութիւն եւ համազգային ու միջազգային կարեւորագոյն ուղերձներ կը փոխանցեն այս ձեւով: Մինչ, զուգահեռ (նկատի ունենալով, որ միաժամանակ են նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները) արդար մրցապայքարի, նախընտրական արշաւի քաղաքակիրթ ոճի եւ բազմակուսակցական խորհրդարանի գոյառման ամենաժողովրդավար պատկերը կը ձեւաւորեն:

Արցախի նախագահի համախոհական թեկնածուի որոշումին յանգիլն ու համապետական ընտրութիւններուն ժողովրդավարութեան բարձրակէտ նուաճելը համահայկական օրակարգի կարեւորագոյն ենթակէտեր կ՛ամրագրեն գործնապէս:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company