ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանն ընտրվել է Աղավնո գյուղի համայնքապետ
09 Սեպտեմբեր 2019
Արցախի Հանրապետության 2019 թվականի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Քաշաթաղի շրջանի Աղավնի գյուղի համայնքապետ է ընտրվել ծնունդով գամիշլիցի, հայրենադարձ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը։
Անդրանիկը հայրենադարձվել է Լիբանանից, երկար տարիներ բնակվում է Արցախում, մասնակցել է 2016-ի Քառօրյա պատերազմին, այժմ զբաղվում է հողագործությամբ։
aparaj.am