Կայացել է ՀՅԴ եւ ԱԺԿ ներկայացուցիչների հանդիպումը
14 Սեպտեմբեր 2019 Սեպտեմբերի 13-ին ՀՅ Դաշնակցության Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդիպում է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչների հետ:Հանդիպման ընթացքում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ներկայացրել է Դաշնակցության միասնական օրակարգի կետերը:

ԱԺԿ-ի պատվիրակությունը գլխավորած ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտնել է, որ քննարկումների արդյունքում ԱԺԿ-ի համար Դաշնակցության առաջարկած օրակարգն ընդհանրության մեջ ընդունելի է:
Փոխըմբռնման մթնոլորտում կայացած հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել միասնական օրակարգի շուրջ քննարկումները հետագայում եւս շարունակելու:
Հանդիպման ընթացքում կողմերն առիթ են ունեցել անդրադառնալու Արցախում օրեր առաջ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
aparaj.am