Շարունակվում են ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հանդիպումներն Արցախի քաղաքական ուժերի հետ
25 Սեպտեմբեր 2019 Սեպտեմբերի 24-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպում է ունեցել Արցախի Ռամկավար Ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ՝ Արցախի ՌԱԿ նախագահ Բարդուղ Գալստյանի գլխավորությամբ:
Արցախի ՌԱԿ ներկայացուցիչները ողջունել են միասնական օրակարգ ձևավորելու ՀՅԴ նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել մասնակցել հետագա քննարկումներին:
Իսկ սեպտեմբերի 25-ին ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության վարչության անդամներ Էրիկ Մկրտումյանի, Արայիկ Ավանեսյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ:
Կուսակցության վարչության անդամները ևս գնահատելի և ողջունելի են համարել ՀՅԴ նախաձեռնությունը, և նշել, որ ընդհանրության մեջ կիսում են հնչեցված մտահոգությունները: «Ինքնություն և միասնություն» կուսակցության ներկայացուցիչները կարևորել են քաղաքական դաշտի կայացումը, որտեղ կուսակցությունները լուրջ անելիքներ ունեն:
aparaj.am