Կիպրոսի Սթրովոլոս քաղաքը ներկայացնող պատվիրակությունն այցելել է Արցախ
27 Սեպտեմբեր 2019 ՀՅԴ Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ Կիպրոսի Սթրովոլոս քաղաքը ներկայացնող պատվիրակությունն այցելել է Արցախ: Ստրովոլոսը Կիպրոսի մեծությամբ երկրորդ քաղաքն է:Պատվիրակությունը ղեկավարում է քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսը: Պատվիրակության մյուս անդամներն են քաղաքային ավագանու 5 անդամներ:

Պատվիրակությանն ուղեկցում են ՀՅԴ Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Կազանչյանը, ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի անդամ Րաֆֆի Մահտեսյանը և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը:
Սեպտեմբերի 26-ին պատվիրակությանն ընդունեց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվեց մշակութային և կրթական ոլորտներում ապագա համագործակցության հարցը:
Առաջիկա օրերին պատվիրակությունը կհանդիպի Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության և հասարակական գործիչների հետ:
aparaj.am