ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության անդամները հանդիպել են ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ
01 Հոկտեմբեր 2019 Սեպտեմբերի 30-ին ՀՅԴ Ատեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է ՀՅԴ Արցախի կառույցի եւ ՀՕՄ-ի Արցախի միավորի նորընտիր ղեկավար մարմինների՝ Կենտրոնական կոմիտեի եւ ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության առաջին հանդիպումը:
Անմիջական մթնոլորտում քննարկվել են երկու կառույցների համագործակցությանը, առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն կարեւորել է ՀՕՄ-ի հետ տարվող աշխատանքները և համատեղ իրականացվող ծրագրերը:
aparaj.am