ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անոնք փանթուրքիստ ուժեր են և անոնք միայն մեր հարցը չեն կրնար ըլլալ

05 Հոկտեմբեր 2019
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԼԱՒՐՈՎԵԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ...


Ըստ Սիվիլնէթի հաղորդման, Հոկտեմբերի 2-ին, Սոչիի «Վալդայ» ակումբին մէջ, ԱրտԳործՆախարար Լաւրով ըրած է հետևեալ յայտարարութիւնը Արցախեան հիմնահարցի դիւանագիտութեան ներկայ փուլին մասին. «...Կողմերը բաւական լուրջ յայտարարութիւններ են անում, այդ թւում յայտարարութիւններ են հնչել, որ Ղարաբաղը Հայաստան է, այնպէս, ինչպէս Տիրանայից Կոսովոյի վարչապետ Է․ Ռաման յայտարարում էր, որ Կոսովոն Ալբանիա է։ Դա, իհարկէ, չի նպաստում քաղաքական գործընթացի վերսկսման համար մթնոլորտի ձևաւորմանը։ Սակայն մենք, որպէս համանախագահներ, ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ ներդաշնակ աշխատում ենք։ Սա այն քիչ իրավիճակներից է, որտեղ մենք ունենք միասնական տեսլական։ Մենք ունենք հիմնական փաստաթղթեր և չենք ցանկանում դրանք վերանայել։ Մենք ցանկանում ենք հիմնական սկզբունքների հիման վրայ, որոնք բազմիցս քննարկուել են, որոնել լուծումը։ Սակայն դրան պէտք է հասնել ուղիղ երկխօսության միջոցով։ Շփումներ կան, սակայն կարգաւորման երկխօսութիւնն առայժմ չի վերսկսուել։ Լայնածաւալ ռազմական գործողութիւնների ակնյայտ կամ ոչ-ակնյայտ վտանգ ես չեմ տեսնում։ Պէտք է անենք ամէն ինչ, որ դա տեղի չունենայ»:

Լաւրով կը խօսի ակնյայտ գոհունակութեամբ, որմէ պէտք է հետևցնել, որ կացութիւնը, իր ընդհանուր գիծերուն մէջ, կը գտնուի Մոսկուայի հակակշռին տակ։ ԱՄՆ կը գտնուի նախագահական ընտրութիւններու սեմին և կլանուած է ներքին քաղաքական կնճիռներով։ Ընդհանրապէս այս փուլին մէջ, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան սանձերը` լայն չափերով, կ՚անցնին ՊետՔարտուղարութեան և Սպիտակ Տան Անվտանգութեան Խորհուրդի դիւանակալ կազմերու ձեռքը։ Աւելի ևս ներկայի՛ս՝ երբ Նախ. Թրամփի առաջնահերթութիւնները կը գտնուին անձնական քաղաքականութեան ոլորտին մէջ և տեղ չեն թողուր արտաքին քաղաքականութեան։ Հարաւային Կովկասը, իր ներկայի ռիսքերով, չի հատեր ճգնաժամային խնդիրներու սահմանը։

Հետևաբար, by default, Արցախեան Հիմնահարցը կը գտնուի Մոսկուայի հանգստութեան գօտիին (comfort zone) մէջ։ Իսկ Ֆրանսան…բնականաբար պիտի զօրակցի ռուսական այս ժամանակաւոր «խաղաղութեան» գործընթացին և շարունակէ իր հրաշալի յարաբերութիւնները Բաքուի հետ և իր պատմական սիրաբանութիւնը՝ Ֆրանսահայութեա՛ն։ Հա՛րց մը՝ որ վաղուց զբաղեցուցած է ֆրանսահայ համայնքի ղեկավարութիւնը առանց շօշափելի արդիւնքի։

Այս բոլորէն կրկին պէտք է հետևցնել, որ Արցախեան Հիմնահարցը կը շարունակէ ըլլալ առաւելաբար ռուսական տիրոյթի խնդիր։ Մենք վաղուց պէտք է տիրապետած ըլլանք այս խաղի գաղտնիքներուն, քանի որ այս խաղը արդէն դարձած է դասական ու նախատեսելի։ Մենք պէտք է կարենանք այս խաղը ճիշտ խաղալ։ Ռուսաստանի միակ իրական, վստահելի և անփոխարինելի յենարանը Հայաստանն է տարածաշրջանին մէջ։

Սկզբունքով, մենք այս խաղատախտակին վրայ տիրապետող ուժն ենք։ Ռուսաստանը այն գերտէրութիւնն է տարածաշրջանին մէջ այսօր, որ ԿԵՆՍԱԿԱՆ կապերով կախուած է Հայաստանէն։ Մենք ևս կենսական կապեր ունինք Ռուսաստանի հետ, բայց մեր ուզած Ռուսաստանը հաստատակամ քաղաքականութեան տէր Ռուսաստանը կրնայ ըլլալ միայն։ Եւ ոչ այն՝ որ թուլակամօրէն կը յանձնուի թրքական և ազրպէյճանական տոլարներու մորֆինին և կ՚անտեսէ իր ազգային գերագոյն շահը և զէնք կը վաճառէ թշնամիին հարստացնեքով իր օլիգարխները։ Ոչ այն՝ որ կը սղոցէ իր նստած ճիւղը։ Մենք գործ ունինք ընելիք։ Մենք իրաւունք չունինք Ռուսաստանը լքելու այս կորանքին։ Մենք ստիպուած ենք մտնելու Ռուսաստանի ներքին քաղաքականութեան ոլորտէն ներս։ Այդ մէկը անխուսափելի է, եթէ մեր ռազմավարական դաշնակցի գոյավիճակը պիտի արդիւնաւորուի։

Այսօր մեր ճիգը պէտք է ըլլայ համոզել Լաւրովը, որ հանգիստի պատրանքը հանգիստ չի կրնար ըլլալ։ Ռազմամոլ և ծաւալապաշտ Թուրքիան և նոյնքան ծաւալապաշտ Ազրպէյճանը հանգստացնող հարևաններ չեն և պիտի չըլլան։ Անոնք փանթուրքիստ ուժեր են և անոնք միայն մեր հարցը չեն կրնար ըլլալ։ Փանթուրքիզմը մեծ սպառնալիք մըն է Հայաստանի համար։ Ան նոյնքան, եթէ ոչ՝ աւելի մեծ սպառնալիք մը է Ռուսաստանի լինելիութեան։

Կարօ Արմենեան

Հոկտեմբեր 4, 2019 Երևան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company