ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անուշի արցունքները Երևանում

07 Հոկտեմբեր 2019 Սեպտեմբեր 17-ից 24ը Հայաստան այցելեցին խումբ մը եգիպտացի լրագրողներ, եգիպտական պետական կայանը, պատմաբան Մոհամէդ Աֆիֆին եւ մշակոյթի նախարարութիւնից աշխատակից մը։ Անոնք ունեցան կարգ մը հանդիպումներ եւ այցելեցին Հայաստանի տեսարժան վայրեր, թանգարաններ եւ ծանոթացան Հայաստանի զանազան բնագաւառներու կեանքին։
Վերադարձին արդէն նրանք սկսած են իրենց տպաւորութիւնները արտայայտել տասնեակ մը յօդուածներով, որոնք լոյս կը տեսնեն եգիպտական առաջատար մամուլի էջերէն։

Թարգմանաբար կներկայացուի լրագրող եւ գրող հանրածանօթ Սայիդ Մահմուտի գրութիւններէն մին, որ լայն տարածում գտաւ եգիպտական լրատուամիջոցներու եւ կայքեջերու էջերին։


Անուշի արցունքները Երևանում

Սայիդ Մահմուդ


Կյանքումս չեմ տեսել հայերի պես մեկ ուրիշ ազգ, որ իր քաղաքակրթական հիշողության մեջ այդքան վստահ լինի։ Մայրաքաղաք Երևանում հանդիպածս ցանկացած քաղաքացի կենդանի մարմնացումն է «պատմություն, որ կրում եմ ուսերիս»արտահայտության, ինչպես իր հայտնի մեմուարները վերնագրել է ամերիկյան սոցիոլոգ Ուիսը։ Բոլոր պատմությունները, որ լսեցի այստեղ, ինձ տեղափոխեցին անցյալ՝ այն պատկերներով, որոնք մարդիկ վերականգնում են իրենց առօրյա կյանքում, ասես թե որոշել են, որ պատմությունը պիտի կենդանի մնա, և նրանք գիտակցաբար որոշել են դեմ գնալ պատմական կաղապարված պատումներին։

Սփյուռքում ունեցած փորձը նրանց բոլորին դարձրեց տառապանքի հիշողության զոհ, սակայն նրանք դրա գերին չդարձան։ Անկախությունից մոտավորապես 30 տարի հետո հայերը հստակ քայլերով ընթանում են դեպի ապագա: Նրանց դուր է գալիս, երբ իրենց ասում են՝ «դուք խոստումնալից ազգ եք»։ Միևնույն ժամանակ նրանք ավելի շատ կուրախանան, եթե ասես՝ «դուք հին ազգ եք»։ Հայ երիտասարդները չեն դադարում իրենց պատմությունը սովորել, իսկ ինչ վե-րաբերում է Սփյուռքում ապրող մեծահասակներին, ապա նրանք չեն կտրում իրենց կապը մայր հայրենիքի հետ։ Նրանք նպատակ ունեն հետ բերել և վերահաստատել անցյալը, որովհետև այն պայքարը, որ իրենք են վերապրել, եղել է լոկ հիշողությամբ։

Երևանում անցորդը չի կարող չնկատել մարդկանց հիացմունքը գրականության, երաժշտության, երգերի և լեզվի հանդեպ, որոնք նրանք դիտարկում են որպես գոյություն կամ ջիղ, որի կարիքը ունի իր արմատներով պատմության խորքերը գնացող ազգը։ Կառավարությունը, շատ տարիներ ի վեր, իրականացնում է մի ծրագիր, որը նման է «Այստեղ ապրել է» ծրագրին, որը ձեռնարկեց մեր մշակույթի նախարարությունը, և քաղաքում տարածվեցին հարյուրավոր հուշատախտակներ՝ տների պատերին ամրացված, և մեջտեղում Հայաստանի պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած գործիչների փորագրված դեմքերը՝ սկսած ազգային երաժշտության հավաքագրողից, այբուբենը ստեղծողից, ֆիլմերի հերոսներից մինչև անկախության առաջնորդները։ Եվ այս բոլորն իրենց ներդրումն են ունեցել այս ազգի հոգևոր պատմության կերտման գործում։ Սա մեկ այլ դաս է, որը պետք է սովորենք հայերից, ինչպես որ պետք է նրանցից սովորենք հիշողությունը պահպանելու ձգտումը։

Սայիդ Մահմուդ

Ցանկացած զբոսաշրջային ծրագրի առաջին քայլը սկսվում է Մատենադարան այցից, և այն, բացի իր գիտական նշանակությունից, նաև դարձել է զբոսաշրջիկների համար պարտադիր այցելության վայր։ Մատենադարանը մշտապես լեցուն է մարդկանցով, ովքեր չեն դադարում հիշարժան լուսանկարներ անել, և դրանով հայերն իրագործում են իրենց նպատակը՝ հաստատելու պատմական Հայաստանի իրական գոյությունը։ Ամենակարևոր առաքելությունը Երևան այցելության ժամանակ Ցեղասպանության թանգարան այցելելն է, որը ճարտարապետական իր եզակի ձևով մարմնավորում է ցեղասպանության փորձությունը, որին հայերը ենթարկվեցին Օսմանյան կայսրության իշխանության օրոք՝ 1915թ., և որը հայերի ժամանակակից պատմության կենտրոնական և ամենաառանցքային դեպքն է։ Այս փորձը մեզ հիշեցնում է մեր թերացումը մեր գերիների հարցում, ովքեր Իսրայելի կողմից սպանվեցին զանգվածային գերեզմանոցներում կամ այն, թե ինչպես վարվեցին Բահր ալ-Բակար դպրոցի երեխաների հետ։ Եվ չնայած Հոկտեմբերյան հաղթանակի հավերժացման համար կես դարում վատնված հարյուրավոր միլիոններին՝ մենք չենք մտածում՝ ինչպես շահել ցավից ու դրա հիշողությունից, իսկ պատմության մեջ մոռացության համար տեղ չկա։ Սա մեկն է Հայաստան այցելության ընթացքում մեր քաղած դասերից, որը դրսևորվեց մեզ ուղեկցող թարգմանչուհի Անուշի արցունքներում։ Վերջինս չկարողացավ շարունակել պտույտը Ցեղասպանության թանգարանում և ասաց, որ ամեն անգամ, երբ այնտեղ է լինում, չի կարողանում մոռանալ իր պապերի մասունքները։ Անուշը արաբերեն է սովորել, սիրել այն և աշխատում է նրանով։

Երազում է երկու տարով գնալ Դուբայ, որպեսզի իր միակ աղջկա ուսման ծախսերի գումարը վաստակի։ Նա լսում է Քարիյուքայի(եգիպտական ռոք խումբ) և Ալ-Շեյխ Իմամի երգերը և ամեն անգամ, երբ եգիպտացիների հետ է հանդիպում, օգնություն է խնդրում՝ համոզելու իշխանություններին, որ ճանաչեն հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը, և եգիպտական հետաքրքիր արտասանությամբ ասում է. «Արածդ լավ գործը վերջացրու՛, Սիսի»՝ մատնանշելով նախագահի խոսքը, որով վերջինս հանդես եկավ անցած փետրվարին Մյունխենի գագաթնաժողովում։ Դրանով Անուշն ակնարկում էր Եգիպտոսի դերը, որ ցեղասպանությունից անմիջապես հետո գրկաբաց ընդունեց հայերին: Ցեղասպանություն, որին զոհ գնաց մոտավորապես 1,5 միլիոն հայ, և որի հիշողությունները դեռ կենդանի են թանգարանում։ Անուշը ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական ճանաչում է ուզում՝ հիմնված մարդու իրավունքների և միջազգային օրենքների չափանիշների վրա, առանց Թուրքիայի քաղաքական մեքենայությունների։ Նա ուզում է, որ սովորենք ամերիկացի երջանկահիշատակ փիլիսոփա և արձակագիր Սյուզան Սոնթեգի խոսքերից՝ ուրիշի ցավին ականջալուր լինելու մասին։

shorouknews.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company