ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ովքե՞ր են պատրաստ կռուելու…եւ ի՞նչ բանի համար

14 Հոկտեմբեր 2019 Հիւսիսային Սուրիոյ կնճիռը անգամ մը ևս կը դրսևորէ մեծապետական ուժերու կարելիութիւններն ու դիտաւորութիւնները տարածաշրջանի կացութեան լուծում կարենալ բերելու և միաժամանակ իրենց շահերը ապահովելու դժուարին խնդրին մէջ։ Երևոյթները ցոյց կու տան, որ ո՛չ ԱՄՆ և ո՛չ Ռուսաստան տրամադրութիւն ունին մխրճուելու տարածաշրջանային այս ճահիճին մէջ։ Բայց նաև ո՛չ ԱՄՆ և ո՛չ Ռուսաստան պերճանքը ունին քաղաքական այս ճահիճէն հեռու մնալու տրուած ըլլալով, որ անոնք կենսական շահեր ունին տարածաշրջանին մէջ և պատրաստ չեն մէկզմէկու զիջելու իրենց ռազմավարական դիրքերը։

Այս դաժան երկընտրանքը ինքնաբերաբար կ՚առաջնորդէ միջնորդաւորուած քաղաքականութեան զանազան կերպարներու (models)։ Կ՚առաջնորդէ այն բանին, որ Պաղ Պատերազմի տարիներուն կը կոչուէր clientitis (յաճախորդախտ)։ Այսինքն՝ կնճռոտ տարածաշրջանի մը մէջ «հաւատարիմ» և յուսալից գործակիցներ (այսինքն՝ յենարաններ, այսինքն՝ արբանեակներ) ընտրելու գործընթացին...

Եւ բնականաբար առաջին հերթին հարց պիտի տրուի, թէ իսկապէս որո՞նք են այսօր Հիւսիսային Սուրիոյ հողին վրայ կռուելու պատրաստ ուժերը, որոնք կրնան ծառայել այս նպատակին։ ԱՄՆ և Ռուսաստան գիտեն, որ կարելի չէ արուեստական խթանումներով «զինուոր» ստեղծել։ Զինուորը կը ծնի առճակատումներու տարերային գործընթացին մէջ։ Այս առումով, մեծապետական ուժերը զինուոր չեն։ Անոնք հոն են որպէս ռազմախարիսխային բևեռ և հարուածային մեքենականութիւն, որ պէտք ունի իրական զինուորի, որպէսզի կարենայ վերածուիլ իրական ուժի։

Ներկայիս ռազմագետնի վրայ զինուոր հանդիսացող ուժերն են Սուրիական Բանակը, քիւրտերը, Թուրքիան, Իրանը, իսլամ ծայրայեղական խմբաւորումները և յատկապէս Իսլամական Պետութիւնը, որ թրքական խարիսխներէն արդէն սկսած է դուրս բերուիլ յաւելեալ կարողականութեամբ օժտելով Թուրքիոյ հարուածային բռունցքը։ Եւ այսօր մեծապետական ուժերու խնդիրն է որոշել, թէ ինչպէ՞ս կարելի պիտի ըլլայ զսպել, ուղղորդել, կառավարել, կարգաւորել և իւրացնել «իժ»երու այս տարերային բոյնը և ի՞նչ նպատակի համար և ի՞նչ գնով։

Բնական է, որ Հիւսիսային Սուրիոյ իրերու ընթացքը իր անխուսափելի հետևանքները պիտի ունենայ աւելի լայն տարածաշրջանի մը կտրուածքով։ Հիւսիսային Սուրիան հզօր ղօղանջներ ունի ամէնուրեք և մեծապետական աշխարհակարգը մեծապէս զգայուն է նաև երկրորդական այս շարժերուն։

Թրքական յառաջխաղացքը, որ ըստ էութեան հակադարձութիւն մըն էր Թուրքիոյ կողմէ վաղուց շեշտուած քրտական սպառնալիքին, այսօր արդէն սկսած է նոր յաւակնութիւններով ներկայանալ։ Քրտական սպառնալիքին դիմաց «անվտանգութեան գօտի» ստեղծելու պատրուակը յանկարծ կը մղէ Թուրքիան համեմատաբար նեղ հողաշերտի մը (15 քմ) ակնկալութենէն անցնելու շատ աւելի լայն գօտիի մը (50 քմ) իւրացման։ Թրքական յարձակողականը այլևս միայն քիւրտերուն դէմ չէ…Ան ուղղուած է Սուրիական ուժերուն դէմ…Ան սկսած է դառնալ «թրքական սպառնալիք» մը Սուրիական հայրենիքին դէմ և յանկարծ փոխուած են խաղաքարտերը։ Թրքական սպառնալիքը այժմ յստակօրէն կը թակէ Իրաքի, Իրանի, Ռուսաստանի և նոյնիսկ Չինաստանի դռները։

Հարց պէտք է տալ, թէ արդեօ՞ք այս էր Նախ. Թրամփի գրաւը իր անակնկալ որոշման ետին…Այսինքն՝ Թուրքիոյ միջոցով աւելի հիմնաւորապէս խարսխուիլ տարածաշրջանին մէջ զոհելով քիւրտերը և վերջ դնելով այս վերջիններու անկախութեան նկրտումներուն։ Պարզ խօսքով, նոր դաշի՛նք մը Նախ. Էրտողանին հետ՝ ի վերջոյ զայն դուրս քաշելով Մոսկուայի հետ մերձեցման իր ներկայ սիրախաղերէն։ Նոր բանաձևու՛մ մը Թուրքիոյ հետ բնական դաշնակիցներ ըլլալու նոր իրականութեան։ Ա՞յս էր Նախ. Թրամփի գրաւը, թէ այս կացութիւնը զարգացաւ ի հեճուկս իր գրաւին զուտ թրքական յաւակնութիւններու և ռազմավարութեան հողին վրայ…հասնելով նոյն տեղը։

Մէկ բան յստակ է այս կէտին վրայ։ Թրքական ներկայ նախայարձակումը պիտի անպայման ծնունդ տայ հակառակորդ նոր ճակատի մը ձևաւորման։ Արդէն կը խօսուի Մոսկուայի հովանաւորութեամբ ստեղծուելիք քիւրտ-սուրիական դաշինքի մը մասին դիմագրաւելու համար թրքական սպառնալիքը։ Յառաջիկայ օրերը ցոյց պիտի տան, թէ ու՞ր կրնայ հաւասարակշռուիլ ներկայ առճակատումը։ Արդեօ՞ք քրտական անկախութիւնը ներքին ինքնավարութեան ձևաչափով պիտի վերապրի ռուսական հովանաւորութեան տակ և թրքական յարձակողականը յաջողապէս ետ մղուի կրկին զլանալով Թուրքիոյ Հիւսիսային Սուրիոյ վրայ տիրապետութիւն հաստատելու իր չարաշուք երազը։ Եւ՝ ԱՄՆ-ը դնելով նոր կացութեան առջև։

Հանրապետական Թուրքիան միշտ դիտած է Հիւսիսային Սուրիան որպէս իր անապահովութեան գօտին։ Միշտ երազած է ունենալ նաև Հիւսիսային Իրաքը իր քարիւղի հարուստ պաշարներով։ Միշտ ապրած է տարածաշրջանը ունենալու պատրանքը՝ առանց քիւրտերու։ Ցեղասպանական քաղաքականութիւնը միշտ եղած է կենսական անհրաժեշտութիւն Թուրքիոյ համար։ Եւ միշտ յուսացած է ունենալ Արևմուտքն ու Ռուսաստանը իր կողքին այս ոճրային երազներու իրականացման համար։

Իր ներկայ քաղաքականութեամբ, ԱՄՆ յստակօրէն կը շարունակէ իր ներկայութիւնը պահպանել տարածաշրջանին մէջ առանց էապէս զիջելով իր հիմնական շահերէն և յաւակնութիւններէն։ ԱՄՆ վերադարձած կը թուի ըլլալ թուրք-ամերիկեան սերտակցութեան, բայց այս անգամ շատ աւելի վտանգաւոր ձևաչափով մը։ Իսկ Ռուսաստան իր հաւանական նոր դաշինքով Սուրիոյ, Իրանի և քիւրտերուն հետ պիտի կրնա՞յ շրջանը վերադարձնել status quo-ի և ինքնաբերաբար կանխել փոթենշըլ ոճիրը գէթ նոր ժամանակաշրջանի մը համար… Եւ ի՞նչ գնով։

Կարօ Արմենեան
Հոկտեմբեր 14, 2019
Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company