ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Հայաստանի երկու մասերի միջեւ սեպ խրողները ժամանակից շուտ կնքելու են իրենց քաղաքական մահը

16 Հոկտեմբեր 2019 Ս.թ. հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացավ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացման արարողությունը:

Համաժողովին ներկա են գտնվել ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հայաստան ՀՅԴ թեւից ներկա են եղել Արմեն Ռուստամյանը, Կիրո Մանոյանը, Հակոբ Տեր-Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, Արմինե Կյուրեղյանը եւ այլք:

«Ժողովուրդ» օրաթերը զրուցել է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանի հետ` պարզելու համար, թե ինչ նպատակ էր հետապնդում համաժողովը:

-Պարո՛ն Սարգսյան, Արցախում կայացավ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը: Ի՞նչ շահեց Արցախն այդ համաժողովի արդյունքում:

-Այսպես կարող եմ ասել, որ ամեն մեկն իր հերթին, իր երկրում աշխատի Արցախի անկախության ճանաչման համար, որից հետո արդեն խնդիր է դրվելու ՀՀ-ի միավորման: Սա մեր առաջին քայլն է եղել, որ 150 տարբեր երկրներից պատգամավորներ, տարբեր պաշտոնյաններ, որոնցից 1/3 այլ ազգի ներկայացուցիչներ էին, հավաքվել էին մեկ հարկի տակ` Արցախում: Ու գնալով այդ թիվը դառնալու է ավելի մեծ, ու աշխատելու ենք հանուն Արցախի, հանուն արդարության եւ խաղաղության: Այդ աշխատանքները սիստեմատիկ բնույթ են կրելու: Մեր նպատակն է այդ 150-ը բարձրացնել, պետք է ավելի շատ մարդիկ միանան այդ համաժողովին, ավելի շատ երկրներ ընդգրկվեն, որպեսզի մենք միավորվելով այդ ուղղությամբ աշխատենք:

-Իսկ ովքե՞ր էին Հայաստանից ներկա, կարծես թե հիմնականում ներկա էին ՀՅԴ ներկայացուցիչները:

-Հիմնական աշխատանքը տարվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից ու Արցախի կառավարության հետ միասին` նախագահի եւ ԱԳ նախարարության հետ աշխատելով, բայց ընդգրկված էին շատ շատերը տարբեր կուսակցություններից: Հիմնականում շեշտը դրված էր այլ ազգի պաշտոնյաների վրա, որպեսզի մենք կարողանանք լայնածավալ աշխատանք իրականացնել: Սա է մեր գլխավոր նպատակը: Ներկա է եղել նաեւ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով էլ ելույթ է ունեցել համաժողովի ժամանակ:

-Ըստ շրջանառվող տեղեկությունների` Դաշնակցությունը քաղաքական նոր փուլի մեկնարկ է տվել այդ համաժողովով` իր հիմնական գործունեությունը սկսելով Արցախից: Որքանո՞վ են իրատեսական այդ տեղեկությունները:

-Դաշնակցությունը միշտ էլ աշխատել է, Արցախը չճանաչված երկիր է, ՀՅԴ-ն միշտ էլ աշխատել է արտաքին քաղաքականության վրա, Դուք կարող եք տեսնել, թե այս ժամանակահատվածում ինչ չափով են աշխատել Հայ Դատի մարմինները Արցախի արտաքին քաղաքականության համար: Սա մի աստիճան նորություն է, այսինքն` այս ուղղությամբ եւս աշխատանք է տարվում համախմբելու իմաստով: Ես անկեղծ եմ ասում` թույլ մարդիկ եւ թույլ քաղաքական գործիչները, որոնք միայն խառնակությամբ են զբաղված, կարող են միշտ էլ նման հայտարարություններով հանդես գալ: Ես չգիտեմ, թե ովքեր են նման բան հայտարարողները, պետք է իրենց հարցնել, թե իրենք տարիներ շարունակ ինչ են արել:

Տարիներ շարունակ Դաշնակցությունը միշտ այնտեղ է, որտեղ հայրենիքի փրկությունն է: Պատերազմի ժամանակ, երբ սկսվեց շարժումը, ո՞ր կուսակցությունն է եկել այստեղ. որպես կուսակցություն, ոչ թե անհատներ եմ ասում: 2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ ո՞ր կուսակցությունն էր առանձին գումարտակով եկել այստեղ: Իսկապես հերիք է նման տեղեկություններ տարածել: Լավ բան ենք անում, սենց է, վատ ես անում, նենց է: Դաշնակցությունը միշտ էլ աշխատել է Արցախի ազատագրման, Արցախի անկախության ճանաչման եւ Արցախի վերամիավորմանը Հայաստանի հետ:

-Ըստ Ձեզ` լարվածություն կա՞ ՀՀ- Արցախ փոխհարաբերություններում, քանի որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը շարունակում է շատ լուրջ քննադատություններ հնչեցնել Հայաստանի իշխանությունների հասցեին: Ավելին, ըստ Բալասանյանի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Սասնա ծռերը» ահաբեկչական մեկ ամբողջություն են. մեկը` զենքով, մյուսը գրչով են իշխանությունը բռնազավթել:

-Երբ առանձին քաղաքական գործիչներ հանդես են գալիս հայտարարությամբ, ես ասում եմ, որ մենք մեկ ժողովուրդ ենք եւ աշխատում ենք վերամիավորման համար: Բոլոր այն քաղաքական գործիչները` իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, ովքեր փորձեն Արցախի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն, այսինքն` նույն ժողովրդի, նույն պատմական Հայաստանի երկու մասերի միջեւ սեպ խրեն, այդ քաղաքական գործիչները ժամանակից շուտ կնքելու են իրենց քաղաքական մահը: Սա աքսիոմ է: Այս շարժումը սկսել է ժողովուրդը, ոչ թե առանձին քաղաքական գործիչներ` Հայաստանում լինի, թե Արցախում: Թող փորձեն սեպ խրել երկու հանրապետությունների միջեւ եւ մեկ ժողովրդի տարբեր թեւերի միջեւ, Դուք կտեսնեք` ինչ կլինի: Սա անթույլատրելի բան է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company