ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • ՀՅԴ Արցախ

Կովսականում բացվել է ՀՅԴ երիտասարդական կենտրոն

15 Հոկտեմբեր 2019 ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեների համագործակցությամբ ու ամերիկաբնակ բարերարներ Վարդան եւ Սոնա Ֆնդկյանների հովանավորությամբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում բացվել է ՀՅԴ Թոռլաքյան եւ Ֆնդքյան երիտասարդական կենտրոն:

Հոկտեմբերի 14-ին կայացած երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացումն ու հանձն առված ծրագիրն ամփոփելու նպատակով այսօր՝ հոկտեմբերի 15-ին ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի կազմակերպական ներկայացուցիչ Կարո Մադենլյանը եւ բարերարներ Վարդան եւ Սոնա Ֆնդկյանները՝ ուղեկցող անձանց հետ:

Ամերիկայից ժամանած հյուրերին ընդունել են ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ ԿԿ անդամ Վահագն Դադայանը:

Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանը նշել է, որ Արցախի հարավային շրջանի ամրապնդումը ռազմաքաղաքական անհրաժեշտություն է:

Իսկ Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի կառույցի աշխատանքներն Արցախում չեն սահմանափակվում միայն երիտասարդական կենտրոնի բացմամբ: ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի «Արմեն Գարո» կոմիտեության «Երկիր» հանձնախմբի հովանավորությամբ Արցախի Մարտունու շրջանում տեղադրվել է 30 այլընտրանքային ջրատաքացման համակարգ, բացի այդ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կառույցն իրականացրել է նաեւ տնտեսական նշանակության այլ ծրագրեր:

«Մենք ունենք «Հայրենիքի ծրագրեր» հանձնախումբ, որը զբաղվում է Հայաստանում եւ Արցախում տարբեր ծրագրեր իրականացնելու աշխատանքներով: Կովսականի երիտասարդական կենտրոնը վերը նշյալ հանձնախմբի ծրագրերից է եւ ես հուսով եմ, որ այս բարեգործությունն օրինակելի կլինի»,- ասել է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ կազմակերպական ներկայացուցիչ Կարո Մադենլյանը:

Արցախի ազատագրված Կովսականում Նեմեսիս գործողության մասնակից Թոռլաքյանի եւ Ֆնդքյանի անուններով անվանակոչված երիտասարդական կենտրոնն իրողություն է Լոս Անջելեսում բնակվող նախկին օդանավաշինության ինժեներ Վարդան Ֆնդկյանի հովանավորության շնորհիվ: Արցախի մշտական այցելուն ասում է, որ Արցախն ամեն անգամ յուրովի է հաճույք պատճառում իրեն: «Ես գլուխը գովող անձ չեմ, չեմ սիրում խոսել իմ արածների մասին, քանզի դրանից ոչ մի հաճույք չեմ ստանում, բայց Արցախում կա մի բան, ինչն ամեն անգամ ինձ հաճույք է պատճառում: Դա մշտապես ընթացող շինարարությունն է, փոփոխությունն է, նոր կառույցներն ու շենքերն են, որոնք մխիթարանք են հայրենիքից հեռու ապրող հայի համար»,- ասել է Ֆնդկյանը եւ վստահություն հայտնել, որ երիտասարդական կենտրոնի ծրագիրն իր վերջին հովանավորությունը չի լինելու:

Խորհել ու մտածելու է Հայաստանում եւ Արցախում աշխատատեղերի հնարավորություն ընձեռնող ծրագրերի մասին՝ այդպիսով իր ներդրումն ունենալով Արցախի բարգավաճման եւ արցախցիների կյանքի որակի բարելավման գործին:

Լուսինե Թեւոսյան
aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company