ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Ունենք բավարար հիմքեր ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ կայացնելու

19 Հոկտեմբեր 2019 Արցախի Արդարադատության նախարարությունում գրանցված 22 կուսակցություններից 15-ի հետ ՀՅԴ-ն հանդիպել է, 3 կուսակցություն հրաժարվել է հանդիպել, մյուս կուսակցությւոնների հետ չի հաջողվել կապ հաստատել, որովհետեւ չեն եղել կուսակցության պատասխանատուներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ նախաձեռնած միջկուսակցական քննարկումների ընթացքին։

Նա տեղեկացրեց, որ քննարկումների առաջին փուլն ավարտված է, եւ արդեն կան համախոհության որոշ նշաններ․ «Առաջին փուլն ավարտել ենք, մենք ունենք արդեն որոշակի պատկերացումներ եւ նաեւ քննարկումների արդյունքերը։ Առաջին փուլի մեր քննարկումները վերաբերում էին միասնական օրակարգի հարցերին, այն օրակարգի, որ մեր կողմից ներկայացվել է քաղաքական ուժերին, եւ այդ օրակարգի շուրջ ընդհանուր համախոհության եւ համաձայնության առաջին ծիլերը կան, այսինքն՝ քաղաքական ուժերի կողմից ողջունվել է մեր նախաձեռնությունը ,եւ հստակ դիրքորոշում է ներկայացվել օրակարգին, սակայն կարծում եմ՝ երկրոդ փուլի արդյունքում կարող ենք վերջնական խոսել ընտրություների մասնակցության ձեւի, ձեւաչափի մասին, որովհետեւ տարբեր պատկերացումներ կան նաեւ մի շարք կուսակցությունների մոտ, հատկապես այն կուսակցությունների, որոնք արդեն իսկ փորձում են անձի շուրջ ձեւավորել իրենց ընդհանուր քաղաքականությունը եւ իրենց ապագա քաղաքական քայլերը։ Այդ առումով թերեւս մի քիչ վաղ է վերջնական տեսակետ ներկայացնելու, բայց առաջիկա մեկ ամսվա ընթացքում կարծում եմ՝ կամբողջականա եւ արդեն վերջնական կունենանք մեր կուսակցության հստակ դիրքորոշումը»։

Իշխանյանը նշեց, որ ՀՅԴ-ի նախաձեռնած քննարկումներին չեն մասնակցել այն կուսակցությունները, որոնք ունեն ինքնուրույն օրակարգ․«Երեք կուսակցություն հրաժարվել է ընդհանրապես մեզ հետ հանդիպելուց, մեկը խորհրդարանում գործող ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը եւ արտախորհրդարանական «Հանրապետություն» եւ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունները, որոնք ներկայացրին, որ ունեն իրենց օրակարգը եւ իրենց սեփական թեկնածուն»։

Մինչդեռ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ ՀՅԴ արցախյան թեւը կարողացել է որոշակի փոխհամաձայնություն ձեւավորել, թեեւ ոչ վերջնական, քանի որ «Ազատ հայրենիքը», ըստ Դավիթ Իշխանյանի, կենտրոնացած է իր թեկնածուի վրա․ «Ինչ վերաբերում է «Ազատ հայրենիքի» հետ մեր ընկալումներին, թերեւս ընդհանուր ընկալումը եւ տեղեկատվությունը մի քիչ այլ ձեւ է ներկայացվում։ «Ազատ հայրենիքի» հետ հանդիպման ժամանակ ընդհանուր հարցերը, որ մենք ներկայացրել ենք, ընդհանուր փոխըմբռնում կար, եւ «Ազատ հայրենիքի» կողմից եւս ողջունվեց մեր ներկայացրած օրակարգը։ Մենք այդ հարցերի մասին խոսեցինք առանձնաբար, ոչ միայն արտաքին ու ներքին խնդիրների մասին, այլ նույնիսկ սահմանադրական բարեփոխումներին անդրադարձանք 2020 թվականի ընտրություններից հետո։ Բայց խնդիրն այստեղ այլ է, «Ազատ հայրենիք» կուսակցությունը գոնե այս պահի դրությամբ ամեն ինչ կառուցում է իր սեփական թեկնածուի շուրջ եւ փորձում են սեփական թեկնածուի առաջադրմամբ ամեն ինչ համախմբել, ամեն ինչ կառուցել իրենց թեկնածուի շուրջ։

Մեր մոտեցումները մի քիչ այլ են, մենք ինչու ենք նախաձեռնել այս գործընթացը, սա ինքնանպատակ չէ, կամ որ անճարակ ենք, չունենք թեկնածու եւ չենք կարող թեկնածու առաջադրել։ Մենք փորձել ենք բոլոր քաղաքական ուժերին բացատրել ընդհանուր իրավիճակը, բոլոր ուժերին ներկայացնել այն հանգամանքը, որ անցած տարիներին խիստ կարեւորվում էր մեր ընդհանուր միասնականության դրսեւորումը եւ համախոհության մթնոլորտում գործելու անհրաժեշտությունը, իսկ այնպիսի իրավիճակ, ինչպիսին այսօր է, եւ այն մթնոլորտը, այն մարտահրավերները, որ մեր առջեւ են, հատկապես արտաքին ճակատում, մեկ անգամ եւս մեզ թելադրում են, պարտադրում են, որպեսզի կարողանանք ընդհանուր համախոհություն դրսեւորել։ Այստեղ խնդիրը այն չէ, որ բոլոր կուսակցությունները գան մեկ դաշտ եւ ունենան մեկ թեկնածու, խնդիրն այն է, որ քաղաքական ուժերը կարողանան իրար հետ քննարկել ընդհանուր իրավիճակը, ձեւավորել ընդհանուր օրակարգ եւ այս օրակարգի շուրջ արդեն խոսվի թեկնածուների մասին, բայց ցավոք որոշ կուսակցություններ ունեն շատ մակերեսային պատկերացումներ, մոտեցումներ, եւ ամեն ինչ փորձում են կառուցել անձի շուրջ»։

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, որ իրենց ակնկալած խորքային քննարկումները երեբեմն չեն հաջողվել, քանի որ որոշ կուսակցություններ որպես այդպիսին ձեւավորված չէին․ «Մի շարք այսպես կոչված կուսակցությունների հետ քննարկումները շատ մակերեսային էին, որովհետեւ դասական առումով այդ կուսակցությունները չկան եւ չեն գործում, խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների նախաշեմին ձեւավորված կուսակցություններ են, որոնց կարելի է համարել մարդ-կուսակցություններ»։

Դավիթ Իշխանյանը նաեւ ճշգրտեց, որ քննարկումները համաձայնեցված թեկնածուի շուրջ են, եւ ոչ թե միասնական, ընդ որում, թեկնածուին անդրադառնալու են միայն ընդհանուր օրակարգը համաձայնեցնելուց եւ հաստատելուց հետո․ «Մենք խոսում ենք համաձայնեցված թեկնածուի մասին, միասնական թեկնածու եւ համաձայնեցված թեկնածու մի քիչ այլ են։ Ես փորձեցի բացատրել ռազմավարությունը՝ օրակարգի ձեւավորում, օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու ունենալու հանգամանք։ Այդ ամենը պետք բնականաբար ամրագրվի հուշագրով, յուրաքանչյուրի դերակատարությամբ։ Եթե չհաջողվի ընդհանուր համաձայնություն ունենալ, եթե չկարողանանք հաջողել համաձայնեցված թեկնածուի գաղափարը միասնական օրակարգի շուրջ, ՀՅԴ-ն հանդես կգա իր սեփական թեկնածով»։ Քննարկումների երկրոդ փուլում դաշնակցականները կհանդիպեն Արցախի նախագահի հավանական թեկնածուների հետ, եւ միայն այդ քննարկումներից հետո կհրապարակենք իրենց որոշումը․ «Նոյեմբերին մեր արտակարգ ժողովում մեր վերջնական որոշումը կայացնելու բոլոր հիմքերը կարծում եմ կունենանք»,- ասաց Դավիթ Իշխանյանը։

Իսկ 2020 թվականին Դաշնակցությունը չի ակնակալում, որ նախագահական ընտրությունները կանցկացվեն իդեալական, բայց նաեւ Դավիթ Իշխանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ տարեցտարի ընտրական մեխանիզմները կատարելագործվում են։

«Ընտրկան մեխանիզմն Արցախում տարեցտարի կատարելագործվել է, բայց այդ ամենը դեռեւս իդեալական չէ, եւ թերեւս 2020 թվականի ընտրությունները չեն կարող լինել այն իդեալական ընտրությունները, որը մենք երազում ենք եւ որին ձգտում ենք, բայց որ յուրաքանչյուր ընտրություն մի քայլ առաջ էր, սա ակնհայտ է։ Այդ ամենը մեզ թելադրում են, որ մենք ունենք բավարար հիմքեր ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ կայացնելու»,- նշեց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company