Քրդերը Սիրիայում ԱՄՆ-ից ստացան ծանր, բայց ոչ մահացու հարված
24 Հոկտեմբեր 2019 Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կանգնեցրել է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, սակայն եթե կարիք լինի, դրանք կվերսկսվեն:Իսկ ավելի վաղ պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ կարիք չկա վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում, քանի որ Միացյալ Նահանգների կողմից տեղեկացվել է հյուսիսում սահմանամերձ տարածքից քրդական ուժերի լիակատար դուրսբերման մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այս հաղորդագրությունը տարածել էր Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների 6 ժամ տևած հանդիպումից հետո:

ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի հնգօրյա ժամկետը լրանալուց ժամեր առաջ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին պայմանավորվել են Սիրիայի հյուսիս-արևելքում համատեղ ռազմական պարեկության մասին և քրդական ուժերին այդ շրջանն ազատելու նոր վերջնաժամկետ են ներկայացրել:
Ի՞նչ իրավիճակ է այսօր Լիբանանում, արդյո՞ք տեղի կունենա գունավոր հեղափոխություն, որքանո՞վ են ազդում այդ երկրում շահեր հետապնդող պետությունները ներքաղաքական զարգացումների և լարումների վրա, կա՞ արդյոք վտանգ Լիբանանում բնակվող հայության գլխին։
Որքանո՞վ են համարժեք գնահատում և արձագանքում Հայաստանի օրվա իշխանությունները տարածաշրջանային այս իրողություններին։
Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ։