ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Մօնթէվիտէոյի ՀՕՄ-ի Ռուբինա մասնաճիւղը 85 տարեկան

06 Նոյեմբեր 2019 Մեծ Եղեռնէն հազիւ ճողոպրած և իրենց շունջը Ուրուկուայի մայրաքաղաք Մօնթէվիտէոյի մէջ արած երեք երիտասարդուհիներ, Հայկուհի Ստեփանեան, Վիգթորիա Ահարոնեան և Սիրվարդ Կիւլեան, 1934-ին հիմը կը դնեն ՀՕՄ-ի Ռուբինա մասնաճիւղին, անտեսելով բոլոր դժուարութիւններն ու խոչընդոտները որ իրենց առջև ցցուած էին։

Ուրուկուայ ժամանող հայ գաղթականներու թոհուբոհի տարիներն էին, ուր նոր կը կազմակերպուէր գաղութը, երբ իրենց Հայրենիքն ու քաղաքներ կորսնցուցած վերապրած սերունդի անդամներ, իրար կը գտնէիև հայրենակցական միութիւններ հիմնելով, ձեւով մը կը մխիթարուէին։

Նման մթնոլորտի մէջ է ահա, այդ երեք համարձակ և հայրենակարօտ երիտասարդուհիներու կողմէ հիմնուած ՀՕՄ-ի Ռուբինա Մասնաճիւղը, նաւարկելով հոսանքն ի վեր հասած է իր 85-րդ տարուան։

Այսօր երբ հեռաւոր ժամանակի վրայ ակնարկ մը կը նետենք, մտաբերելով անցած ուղին, պարծանքով կ՛արձանագրենք որ ունինք լաւ կազմակերպուած, աշխոյժ գործունէութիւն ծաւալող ՀՕՄ-ի միաւոր մը, որ ոչ միայն գաղութային այլև երկրի մէջ առողջապահական և ընկերային ոլորտներու աշխատանքներուն դերակատար է, ինչ որ պետական այդ կառոյցներու գնահատանքին արժանացած է, իր ցոյց տուած օժանդակութիւններու կապակցութեամբ։

85-ամեակի տօնակատարութեան համար ընտրուած էր «Լօս թիլօս» կոչւող ագառակը որ նման հաւաքներու համար յատուկ տարածք կը տրամադրէ։

ՀՕՄ-ի Ռուբինա Մասնաճիւղի ատենապետուհի Պէաթրիս Պատանեանի բարի գալուստի խօսքէն ետք, ՀՕՄ-ի խօսքը փոխանցեց փոխ-ատենապետուհի Տիանա Պոյաճեանը, որմէ ետք հրաուիրեց Հարաւային Ամերիկայի ՀՕՄ-ի Շրջ. վրչ. ատենապետուհի Կրասիելա Գեւորգեանը, որ յատկապէս Արժանթինէն ժամանած էր, իր յարգանքի ուղերցը փոխանցելու այս կարեւոր հանգրուանին։ Ուրուկուայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Յակոբ Արք. Գլընճեանն ալ իր խօսքի մէջ յիշեց իր մանկութեան օրերուն, իր ծննդավայր գիւղի Քեսապի մէջ ՀՕՄ-ի ծաւալած գործունէութեան, ինչ որ մինչեւ այսօր տպաւորուած կը շարունակէ մնալ ՀՕՄ-ի կողմէ տարւող աշխատանքներուն։

Գեղարուեստական բաժնով ելոյթ ունեցան հանրածանօթ տուտուկի վարպետ Սարօ Դանիէլեանը, իր հետ ունենալով մեր գաղութի մէջ յայտնի երաժիշտներ, դաշնակահար և խմբավար Ալվարօ Յակոբեան, քէմանչահար Նժդէհ Պոյաճեան, տհոլի կատարողներ Էտկար Աթթարեան և Ռաֆֆի Կիւլեան, ինչպէս նաև հանրայայտ թէնօր Յակոբ Պոյաճեան, որոնք թէ ժողովրդական և թէ ազգային երգերով մեծ ոգեւորութիւն ստեղծեցին ներկաներու մէջ։

Այս հանդիսութեան իր մասնակցութիւնը բերաւ նաև Համազգայինի Շիրազ Պարախումբը որ իր ժովորդական պարերով ջերմ ծափողջոյններով ընդունուեցաւ, իր գեղարուեստական ղեկավար և պարուսոյց Վահրամ Հաբարձումեանի ցուցմունքներով։

Տեղի ունեցաւ նաև ՀՕՄի այս տարուայ կրթադոշակի յանձնում մեր շրջանի երկու ուսանողներու, Հայրենիք Սանդուրեանին և Կապրիէլ Պարսամեանին, ձեռամբ ՀՕՄ-ի Հարաւային Ամերիկայի Շրջ. Վարչութեան Ատենապետուհիին։

Տօնախմբութեան վերջաւորութեան մեծարանք կատարուեցաւ այն երեց ՀՕՄուհիներուն, որոնք 80 տարիէ ի վեր մեծ վաստակ ունեցած են իրենց անշահախնդիր աշխատանքով, անոնք են, Ալիսիա Կիւլեան, Ազատ Զէյթունցեան, Գնարիկ Տէր Մարգարեան, Մելինէ Սարգիսեան, Վիգթորիա Շէհէրլեան և Վարդուհի Կէօվաննէսեան, որոնք այս տօնախմբութեան կնքամայրերը հռչակուեցան և իրենց տրուեցաւ յօբելինական կարկանդակը հատելու պատիւը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company