Զորակցում ենք ՀԵՄ-ի ակցիաներին
12 Նոյեմբեր 2019 Արայիկ Հարությունյանի ներկայությունը Ֆրանսիայում մերժված է՝ նրա հետ ոչ մեկ խոսակցություն, ոչ մեկ հարաբերություն. Հրաչ ՎարժապետյանԱրայիկ Հարությունյանի ներկայությունը մերժված է, Արայիկ Հարությունյանի հետ ոչ մեկ հարաբերություն և ոչ մեկ խոսակցություն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի ԿԿ անդամ, ֆրանսահայ հասարակական, քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում նաև ԿԳՄՍ նախարարի՝ Ֆրանսիա այցի շրջանակում ընդունելությանը։
«Մենք այստեղ հստակ տարբերություն ենք դնում վարչապետի այցելության և Արայիկ Հարությունյանի ներկայության միջև։ Պարզապես՝ որովհետև Ֆրանսիայի նախագահի կողմից հրավեր է ստացել՝ մասնակցելու Ֆրանսիայում տեղի ունեցող միջազգային խորհրդաժողովին, այդ առիթով պետության հետ հարաբերությունը կուզենք ընդգծել»,- ասաց նա։

Հրաչ Վարժապետյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հետ Ֆրանսիայի հայ համայնքն է հանդիպելու, ՀՅԴ-ի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ, բոլորի հետ նաև ՀՅԴ պատվիրակության անդամներ կլինեն։
«Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում չկա, և նույնիսկ եթե այդպիսի պահանջ ներկայացվի, տեղի չի ունենա: Պիտի մերժվի նման հանդիպումը պարզապես իր պահվածքին համար՝ «անդաստիարակ» հայտարարության համար, որովհետև «անդաստիարակը» չի վերաբերի Հայաստանի մեր ընկերներին, «անդաստիարակը» կվերաբերի յուրաքանչյուր դաշնակցականի»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ «դրսի ու ներսի» Դաշնակցություն գոյություն չունի, այդ թեզը Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց շրջանառության մեջ դնել, չհաջողեց, այս իշխանությունն էլ չի հաջողելու։
Զորակցում ենք ՀԵՄ-ի ակցիաներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։
Հայտնի է, որ նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի է ունենալու վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին հրավիրված է նաև Հայ Հեղափոխական Դաշնակցությունը:
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեից հայտնում են, որ Դաշնակցությունն ընդունել է հրավերը և այդ հանդիպմանը մասնակցելու է՝ առաջնորդվելով ազգային-քաղաքական վարքագծով, որն այլ բան չէ, քան հավատարմություն ու զորակցություն պետականությանը, քանի որ հստակորեն տարբերակում և սահմանագծում է պետություն ու իշխանություն հասկացությունները:
168.am-ի հետ զրույցում ֆրանսահայ հասարակական գործիչ Հրաչ Վարժապետյանը հաստատեց տեղեկությունը՝ ասելով. «Ես երկրում չեմ, բայց մեր ընկերները հանդիպելու են և անպայման բարձրացնելու են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի որոշման հարցը: Նաև հստակ ասելու ենք, որ՝ այո՛, մենք զորակցում ենք ՀԵՄ-ի ակցիաներին, և հերիք եղավ դրսի ու ներսի դաշնակցական փնտրելու անիմաստ ու անպտուղ փորձերին, որովհետև չկա նման բան. կա միայն մեկ Դաշնակցություն»:
Մարիամ Պետրոսյան