ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ

«Դաշնակցություն» խմբակցության տեսակետը «ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ

20 Դեկտեմբեր 2019 ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության տեսակետը «ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Դաշնակցություն» խմբակցությունը ակտիվորեն մասնակցել է 2020թ. պետական բյուջեի քննարկմանը և հանդես է եկել մոտ 70 բանավոր հարցադրումներով ու 46 գրավոր առաջարկներով, որոնք հիմնականում վերաբերվում էին համարյա բոլոր ուղղություններին: 2020 թվականին պետական բյուջեի նախագիծը, «Դաշնակցություն» խմբակցության կարծիքով, 2019 թվականի պետական բյուջեի ռազմավարական քաղաքականության շարունակությունն է: Կառավարությունը հիմնականում ընդունել է մեր առաջարկները, որոնց իրականցումը, վստահ ենք, կնպաստի մեր երկրի զարգացմանը: Առանձնապես ողջունում և կարևորում ենք Արցախի Հանրապետության ամբողջ տարածքը վերաբնակեցման ծրագրերում ներառելու կառավարության նոր մոտեցումները, վարկավորման ճկուն մեխանիզմի կիրառմամբ երկրի՝ մասնավորապես գյուղական համայնքների, համաչափ զարգացման հանգամանքները:

Արդեն օրենքի պահանջին համահունչ ավանդույթ է դարձել կապիտալ շինարարության ծրագրի ժամանակին ներկայացումը Ազգային ժողով, որը տարիներ շարունակ եղել է «Դաշնակցություն» խմբակցության պահանջը: Դրանով հնարավորություն է ընձեռնվում օրենսդիրին ոչ միայն հանդես գալու մի շարք առաջարկություններով, այլև ճիշտ գնահատելու կապիտալ շինարարության քաղաքականության բովանդակությունն ու ուղղվածությունը:

Չնայած բավարար չենք համարում, բայց ողջունում ենք որոշ ոլորտների աշխատողների՝ մասնավորապես ուսուցիչների, սոցիալական խմբերում ընդգրկվածների, նվազագույն աշխատավարձերի, թոշակների և նպաստների բարձրացումը: Ակնկալում ենք, որ դա շարունակական կդառնա գործադիրի հետագա քաղաքականության մեջ:

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը կարևորում է հատկապես գյուղաբնակների կյանքի բարելավման և գյուղական բնակավայրերում նոր ներդրումային քաղաքականության շարունակությունը: Ողջունելի է կոոպորատիվներին տրվող վարկավորման նոր քաղաքականությունը, սակայն մեզ շարունակում է անհանգստացնել այս ոլորտում արձանագրված թույլ տեղաշարժը: Մտահոգիչ է, որ ամենամեծ զբաղվածություն ապահովող բնագավառը՝ գյուղատնտեսությունը, համախառն արտադրանքի տեսքով 2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել է 3.9%-ով, 2018 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ 6.6%-ով: Ճիշտ է, բնակլիմայական անբարենպաստ պայմանները իրենց բացասական ազդեցությունն են ունեցել, այնուամենայնիվ այս ճյուղի զարգացումը մշտապես պետք է լինի գործադիրի ուշադրության կենտրոնում: Առաջարկում ենք հետագա տարիներին առավել շրջվել դեպի գյուղական միջավայրը՝ առավել մեծ աջակցություն ցուցաբերելով գյուղին և գյուղացուն:

Կարևորելով Արցախի վարչատարածքային միավորների համաչափ զարգացումը շարունակում ենք գտնել, որ միջոցների տրամադրումը ունի ռազմավարական նշանակություն և իր մեջ ներառում է ազգային անվտանգության բաղադրիչ:

«Դաշնակցություն» խմբակցությանը շարունակում է մտահոգել բնապահպանության ներկայիս վիճակը և դրա համար մեր հարցադրումների մի մասը վերաբերվում է դրան: Այս ոլորտում առավել պետք է բարձրացնել պատկան մարմինների կողմից վերահսկողության գործառույթը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա մեր խմբակցությունը գործադիրի ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ բյուջեի կատարողականի վրա էական ազգեցություն են գործում և դոմինանտ դերում են հանդես գալիս տնտեսության մի քանի ճյուղեր: Շարունակում է մտահոգությունների տեղիք տալ փոքր և միջին ձեռներեցության թերզարգացվածության մակարդակը:

Կարևորում ենք արմատական փոփոխությունները և լուրջ ֆինանսական միջոցների հատկացումները բնակչության քաղաքացիական պաշտպանության բնագավառին:

Չնայած մեր կողմից բարձրացրած հարցին, կառավարությունը բյուջեի մեջ չկարողացավ ներառել բնակչության կողմից նախկինում բանկերում դրված ավանդերի հետ վերադարձման գործընթաց ՝ ՀՀ-ում գործող կարգին համահունչ:

Շարունակում ենք պնդել, որ Արցախի հիմնահարցը միջազգային բեմահարթակներում արդյունավետ և ազդեցիկ ներկայացնելու համար նպատակահարմար է ընդլայնել այլ երկրներում Արցախի ներկայացուցչությունները՝ դրանց հատկացնելով համապատասխան բյուջետային միջոցներ:

Ընդհանուր առմամբ խմբակցությունը 2020 թվականի պետական բյուջեն համարում է իրատեսական, երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող և սոցիալական առավել ուղղվածություն արտահայտող բյուջե: Խմբակցությունը միշտ էլ կարևորել է այն, որ բյուջետային քաղաքականության հիմքում պետք է առաջնահերթ հաշվի առնվեն Արցախի անվտանգության բաղադրիչները և հենց այդ ենթատեքստում դիտարկել բյուջեի ծախսերի ուղղվածությունն ու տարվա կտրվածքով միջոցների հատկացումները՝ չնայած վերոհիշյալ ոլորտում առաջընթացն ակնհայտ է:

Այս ամենով հանդերձ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը կողմ է քվեարկելու ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին:

19 դեկտեմբերի, 2019թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company