ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Տարեվերջի Խմբագրական Նիւթեր (Ա.) «Հայ Մամուլի Տարի»-ն Եւ «Ազդակ»-ը

27 Դեկտեմբեր 2019 Անցնող տարին «Հայ մամուլի տարի» էր: Արամ Ա. վեհափառ հայրապետին հռչակած «Հայ մամուլի տարի»-ն առիթ էր հանգամանօրէն եւ միացեալ ձեւաչափով հայ մամուլին առջեւ ծառացած բազմատեսակ խնդիրները քննարկելու: Սփիւռքի նախարարութեան վերաձեւափոխումով անցումային ժամանակաշրջան յառաջացած էր, որ իր կարգին լրատուամիջոցներու համախմբուած աշխատանքները առկախած էր: «Հայ մամուլի տարի»-ն լիարժէք ծառայեց նաեւ այդ համախմբումի վերականգնման:

Այս առիթով Անթիլիասի մէջ կազմակերպուած համահայկական ժողովը յաջողեցաւ համախմբել Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի մէջ գործող տպագիր եւ ելեկտրոնային մամուլի առաջին դէմքերը: Ծաւալեցաւ մասնագիտական քննարկում. տրուած ըլլալով, որ Հայաստանի ներքաղաքական մթնոլորտը թէժ էր, եւ այդ բոլորին մէջ հայկական լրատուադաշտը կ՛ունենար հիմնական դերակատարութիւն` իրադրութիւններու արտացոլման եւ հանրային կարծիքի ձեւաւորման վրայ ազդելու նպատակով, այդ պատկերը հարազատօրէն տեղափոխուեցաւ համաժողով, երբ բանավէճերը յատկանշեցին այս նիւթերուն անդրադարձող քննարկումները:

Կարեւորը այն էր, որ համաժողովէն բխած առաջարկներու եւ յատկապէս համախմբումի աշխատանքներուն շարունակականութիւն ապահովելու համար վերահաստատուեցաւ համակարգող խորհուրդ, որ արդէն իսկ նիստեր կը գումարէ նախապատրաստելու համար յաջորդ համահայկական ժողովը եւ համադրելու համար վերջին համաժողովէն բխած առաջարկներու գործադրութիւնը:

Վեհափառին կողմէ «Հայ մամուլի տարուան» հռչակման ընդառաջ եւ «Ազդարար»-ի հիմնադրութեան 225-ամեակին առիթով տեղի ունեցաւ «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձեւաւորման եւ պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի» թեմայով գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպած էր Հայաստանի Ազգային գրադարանը: Գիտաժողովը յատկանշուեցաւ մատենագիտականութեամբ եւ վերաշեշտեց հայ թղթային մամուլի հրատարակութեան անփոխարինելի կարեւորութիւնը: «Ազդակ»-ի եւ Ազգային գրադարանի միջեւ կայացած համաձայնութեամբ «Ազդակ»-ի գրեթէ 95-ամեայ հաւաքածոն պիտի օժտուի մատենագիտութեամբ: Թուայնացուած արխիւին առընթեր մատենագիտական բաժինը հիմնովին պիտի ծառայէ, որ «Ազդակ» վերածուի տարբեր ոլորտներու վերաբերող գիտաշխատութիւններու շատ կարեւոր սկզբնաղբիւրի մը:

Թէ՛ տեղեկատուական խնդիրներ քննարկող լրագրողական համախմբումներու եւ թէ՛ նաեւ մամլոյ մատենագիտական շտեմարաններ ամբարելու առումով «Ազդակ» «Հայ մամլոյ տարուան» առիթով կայացած համաժողովներն ու գիտաժողովները եւ այնտեղ հնչած տեսակէտները թէ բխած յայտարարութիւնները պիտի նկատէ ուղենշային նիւթեր` հետագայ համագործակցութիւնները զարգացնելու եւ անոնց հիման վրայ նոր ծրագիրներ մշակելու առումով:

Ամէնէն յուսալին համաժողովին եւ յատկապէս գիտաժողովին տեսանելի դարձած երիտասարդ մարդուժն էր, ինչ որ հեռանկարայնութիւնը շեշտեց մամլոյ հետագայ աշխատանքները ո՛չ միայն նորարար եղանակներով շարունակելու, այլ նաեւ բովանդակային նոր լիցքեր հաղորդելու տեսակէտէն:

Հայաստանի Հանրապետութենէն, Արցախէն եւ սփիւռքէն ամէնէն հեղինակաւոր խմբագիրներուն համատեղումը այս աշխատանքներուն մէջ կը վկայէ այն մասին, որ իրաւամբ տեղեկատուական ոլորտին մէջ կայացած է համահայկականութիւն` առնուազն բազում խնդիրներ համատեղ քննարկելու եւ միասնաբար անոնց յաղթահարման համար ուղիներ որոնելու եւ ինչու չէ ծրագիրներ իրականացնելու:

Ուշացող համահայկական օրակարգի ձեւաւորումն ու անոր ընդառաջ նոր կառուցակարգումներու նախագծումները կատարելու համար մամլոյ համախմբումները ոլորտային-մասնագիտական համախմբուածութեան օրինակ կրնան ծառայել: Մամուլը արդէն ո՛չ միայն ձեւաւորած է համահայկական օրակարգ, այլ նաեւ տարբեր առիթներով քննարկած եւ իրականացման ուղիներ ճշդած:

Այս բոլոր երեւոյթները նկատի ունենալով կարելի է արձանագրել, որ «Հայ մամուլի տարի»-ն լիարժէք ծառայեց իր նպատակին: Կը մնայ ուղենշային բանաձեւերու գործնականացման եղանակներն ու ծրագիրներու իրականացման աշխատանքները վերանորոգ թափով շարունակել: Մի՛շտ համախումբ:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company